Ինչպե՞ս պաշտպանել բնակչությունը քիմիական նյութերի արտահոսքի դեպքում. վարժանք Գյումրիում

02/11/2018 schedule12:32

Օրերս ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվեց Բնակչության պաշտպանության միջոցառումների եւ աղետի հետեւանքների վերացման աշխատանքների կազմակերպումը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում ամոնիակի արտահոսքի դեպքում  թեմայով շտաբային ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ եւ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման, Փրկարարական ուժերի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ինչպես նաեւ Շիրակի մարզպետարանի ու «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի աշխատակիցները:

Վարժանքի նպատակն էր փորձարկել՝

  • Շիրակի մարզպետի թիվ 09.2018թ. 300-Ա որոշման իրատեսությունը,
  • Մարզի տարահանման հանձնաժողովի, մարզպետարանի, պետական մարմինների, «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի եւ Շիրակի ՄՓՎ միջեւ տարերային եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված գործողությունները,
  • ԱԻՆ ՓԾ եւ Հայաստանում տեղակայված ՌԴ 02-րդ ռազմաբազայի միջեւ տարերային եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների պլանի իրատեսությունը:

Ուսումնավարժությունը ղեկավարել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը:

Ըստ վարժանքի առաջին փուլի սցենարի՝ «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ի սառնարանային տնտեսության ամոնիակի գլանատակառի  խողովակի վրա տեղի է ունեցել ճեղքում,  գլանատակառից հեղուկ ամոնիակի արտահոսք է եղել դեպի արտաքին միջավայր՝ ձեւավորելով ամոնիակի տարածման առաջնային  ամպ:

Վթարի հետեւանքով առաջացել է նաեւ հրդեհ, այրվել է ձեռնարկության տարածքում առկա մազութի տարողությունը, խափանվել է հակահրդեհային համակարգը:

Ձեռնարկված աշխատանքների ընթացքում կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները. ամպի՝ դեպի բնակավայրեր տարածման կանխարգելման գործողություններ, թափված ամոնիակի սորբենտով կլանման աշխատանքներ, ամոնիակի տարածման ամպի ուղղությամբ ջրային վարագույրի տեղադրման միջոցառումներ եւ հրդեհի մարում:

Համաձայն ուսումնավարժության երկրորդ փուլի սցենարի՝ տեղի է ունենցել գլանատակառի թմբապատում կուտակված մոտ 3 տոննա ամոնիակի գոլորշիացում, որի հետեւանքով առաջացել է ամոնիակի տարածման երկրորդային ամպ, ստեղծվել է սպառնալիք, որ ամպը կհասնի բնակելի հատված: Համակարգված եւ ճիշտ գործողությունների արդյունքում վթարավերականգնողական խմբին հաջողվել է դադարեցնել ամոնիակի հետագա արտահոսումը՝ խողովակաշարի վնասված հատվածը փակելով օդային բարձիկով: Սակայն շարունակվում է թմբապատում կուտակված ամոնիակի գոլորշիացումը եւ երկրորդային ամպի ձեւավորումը:

Երկրորդային ամպի առաջացման կանխարգելման նպատակով իրականացվել են թմբապատում կուտակված հեղուկ ամոնիակի սորբենտով կլանման, ինտենսիվ ջրալցման եւ ամպի տարածման ուղղությամբ ջրային վարագույրի տեղադրման գործողություններ, ինչպես նաեւ իրականացվել է վտանգավոր տարածքից բնակչության տարահանման միջոցառում:

ՀՀ ԱԻ նախարարությունը մշտապես կազմակերպում է նմանատիպ ուսումնական վարժանքներ՝ առաջնային նպատակ դիտարկելով բնակչության իրազեկվածության բարձրացումն ու առաջին արձագանքող ուժերի միջեւ փոխհամագործակցության ամրապնդումը:

Տպել
1414 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով