Ծեծկռտուք Ջավախքում. հարցաքննվել են «Միավորված ընդդիմության» եւ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում տեղի ունեցած բախման վերաբերյալ: Այս մասին գրում է Jnews-ը։ 

«Դեպքի վերաբերյալ ծանուցումը ստանալուց անմիջապես հետո հետաքննություն եւ ընթացակարգային գործողություններ են իրականացվել, ստուգվել է դեպքի վայրը եւ շրջակա տարածքները։ Հարցաքննվել են տասնյակ վկաներ, ընդ որում «Միավորված ընդդիմության» եւ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, կոնֆլիկտին մասնակից եւ հարուցված քրեական գործի հետ կապված մի շարք անձինք։ Մինչ հիմա բոլոր տուժածների հարցաքննությունը չի իրականացվել։ 

2018 թվականի հոկտեմբերի 30-ին տուժածները հրաժարվել են մեր հարցերին պատասխանել, ինչն էլ սկզբնական շրջանում իրական հանգամանքների որոշելու առումով որոշակի խնդիրներ առաջացրեց։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին վերոնշյալ անձինք համաձայնել են տեղեկություններ տրամադրել հետաքննությանը: Նրանցից երկուսն արդեն հարցաքննվել են։ Մյուս երկու տուժածները, ըստ իրենց ցանկության կքննվեն։

Նախաքննությունը շարունակվում է, հանցանքի դրդապատճառներն ու փաստացի հանգամանքները պարզելու համար։  Քրեական հետապնդման համար բավականաչափ ապացույցներ ձեռք բերելու դեպքում հետաքննությունը հնարավորինս կարճ ժամանակում հանցագործության մեղավորներին պատասխանատվության կենթարկի: Հետաքննության շրջանակներում անցկացվում է նաեւ դատաբժշկական եւ այլ անհրաժեշտ փորձաքննություն։ Ուսումնասիրվում է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները»,- ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարությունում։

Հոկտեմբերի 30-ին Ջավախքում ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի ազգականների եւ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ջավախքի նախընտրական շտաբի անդամների միջեւ։ Միջադեպի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի՝ Ջավախքում գտնվող շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանը եւ կուսակցության համակիրներ։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքի մասնակիցներից 4-ին տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպից հետո Ջավախք է այցելել եւ տուժածներին հանդիպել նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։

Տպել
1539 դիտում

Հիվանդանոցները կտրամադրեն միայն անհետաձգելի բուժօգնություն. Թորոսյանը հրաման է ստորագրել

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով վարչապետի՝ նախապես ծրագրված հարցազրույցն այսօր եթեր չի հեռարձակվելու. «Առաջին ալիք»

Այսօր մեր գործընկերներին հյուրասիրել ենք ադրբեջանցի զինվորներից առգրավված քաղցրավենիք. Վահրամ Պողոսյան

Բնակավայրերի հրետակոծության հետևանքով լրջորեն վիրավորված հղի կինն էլ, երեխան էլ, փրկվել են. ԱՀ ՄԻՊ

Միջազգային հանրության արձագանքը բավարար չեմ համարում․ Արայիկ Հարությունյան

Արցախում այս պահին կա կապի խնդիր. չեն գործում կանխավճարային համակարգը, SMS-ը

Արցախի ՊՆ–ն հրապարակեց զոհված զինծառայողների անունները

Գարիկ Մարտիրոսյանն ու Միշա Գալուստյանը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան խաղաղ բնակչության դեմ

Երևանը Ստեփանակերտի կողքին է՝ միշտ և ամեն ինչով. Հայկ Մարությանը հեռախոսազրույց է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ. ԱՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Քարդաշյանը խնդրել է իր հետեւորդներին կոչ անել Սպիտակ Տանը դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակությունը

Առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում ՀՄՄ-3. ՊՆ

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար

Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան․ ԱՀ նախագահ

Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին

Գյումրու զինվորական կոմիսարիատի բակում հերթեր են գոյացել

Արցախի բնակիչներին ապաստարան տալու անհրաժեշտություն չկա այս պահին․ Զարուհի Բաթոյան

Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի հետ

125 հազար դոլարից ավելի գումար է հավաքվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված զորակոչին մասնակցողների քանակի հետ․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ)