Գյումրու վարպետաց փողոցում աստիճանները քանդել, դիտահոր են դրել բնակչի դռան դիմաց

Գյումրու պատմական միջուկում շարունակվում են փողոցաշինական աշխատանքները: Վարպետաց փողոցում նոր խնդիրներ են ծագել: Այստեղ բնակիչները հրաժարվելով տեսաձայնագրումից, պատմեցին, որ փողոցը նորոգվում է առանց կոյուղատար եւ ջրատար համակարգերի նորացման: Նրանցից մեկն անգամ պատմեց, որ շինաշխատանքների ընթացքում անընդհատ փորման աշխատանքների ժամանակ ջրագծերը պայթել, շարքից դուրս են եկել: Մասնակի լուծումներով հարցը փակված համարել, անցել են առաջ:Հիմա էլ նոր խնդիր է ծագել: Գյումրեցի Մնացականը թույլ չի տալիս աշխատանքները շարունակել, եւ պնդում է, որ մայթերի քանդման եւ փորման արդյունքում իր տան հիմքը վնասվում, պատերը ճաքում են:«Ես իրանց ըսեցի, որ չենեն, հազար անգամ բացատրեցի, բայց չլսեցին, էրեցին: Փողոցը լենցնենգը իմ տանս հաշվին, ու ես լսել եմ, որ ստեղ ստայանկա բդի եղնի: Ուրեմն ըդքան ավտոները գան իմ լուսամուտներիս տակը շարվին հա՞: Փորել, եկել, հասել են պատիս մոտը, ու հլը 1.20 էլ բդի փորեն դեպի ներս: Ընչի ո՞ր ես մարդ չեմ, ի՞նչ որ մենակ հիվանդ հորս հետ կապրիմ ու քյասիբ եմ, ես մարդ չե՞մ»,- բողոքեց Մնացականը:Շինարարության պատասխանատու Կոլյա Հարությունյանն ասաց, որ խնդրին ծանոթ է, ապօրինություն էլ չեն անում: «Ինչ նախագծով կա, դա է արվում: Բողոքելը բնակչի իրավունքն է, աշխատելը՝ մեր: Հիմա եթե շարունակի բողոքել, մենք իրա տան հատվածը կշրջանցենք երեւի: Փողոցը լայն է ստացվում եւ նա մտահոգություն ունի, որ մեքենաներ կկայանվեն, դրա համար էլ բողոքում է»,-ասաց շինարարության պատասխանատուն:

Տարածքի բնակիչները նաեւ պատմեցին, որ Մնացականից գլուխներն ազատելու համար շինարարության պատասխանատուները մի քանի օր առաջ ոստիկանություն են դիմել, ոստիկաններն եկել, նրան տարել, մի քանի ժամ պահել են, որ, ըստ բնակիչների, շինարարների գործին չխանգարի:

Նշենք, որ Մնացականն ապրում է հոր հետ, սոցիալապես վատ պայմաններում, գործազուրկ է, եւ մերժված հարեւանների կողմից: Սրանով պայմանավորված էլ նրան հնարավորություն չէին տալիս խոսելու եւ իր բողոքը լիարժեք արտահայտելու հենց այն մարդիկ, ովքեր առավոտից երեկո կրկնակոխ հետեւում են շինարարներին, որ չլինի թե իրենց տների մոտ խնդիրներ ծագեն, քարը ծուռ շարվեն, ասֆալտը բարակ լինի:  

Վարպետաց փողոցի շինարարությունը մեկնարկից մինչ օրս հարթ չի ընթանում: «Ամբողջ աշխատանքների ընթացքում հա մեզ թաղեցին ու հանեցին էս փողոցի մարդիկ, մեկը մայթը չի թողել քանդենք, մեկը չի թողել իր տան հիմքն ամրացնենք, բայց նախագծով մեզ տված է, որ էն տները, որոնց գրունտային մասերը թույլ են, պատնեշներով ամրացում անենք: Մի կերպ, կռվով-դավով կարողացել ենք էդ հենապատերը սարքենք: Սարքել, պրծել ենք, էկել ասում են՝ ապրեք, բան էր ասել ենք, ըսպես ավելի լավ է էղել»,-պատմեց շինարարը:Մնացականի հարցը չկարգավորված՝ փողոցի տներից մեկի դիմաց նոր խնդիր ի հայտ եկավ: Տիկին Կարինեն պահանջեց, որ հայրական տան դիմաց դրված դիտահորը հեռացնեն: «Այ քեզի բան, նարդվանները քանդել են, առանց հարցնելու բերել տեղը լյուկ են դրել, գոնե մե հատմ հարցնեին: Մամաս մեծ կին է, տունն եղել, ոչ էկ գիտեցել է, որ դուրս գա, խոսա: Էս տունը վթարային է, ու միշտ չէ, որ մարդ կա: Բայց հմի որ նարդվանը հանել են, լյուկի վրով ինչղ բդի անցնինք ներս մտնինք ու դուրս գանք: Սպես բան կեղնի՞»,-բողոքեց տիկին Կարինեն:Տիկինը շինարարին զգուշացրեց, որ թույլ չի տա իր տան հատվածում սալիկները շարել այնքան ժամանակ, քանի դեռ դիտահորը հեռացված չէ: Շինկազմակերպության պատասխանու Կոլյա Հարությունյանն էլ պնդեց, որ իրենք պատասխանատու չեն: Հավանաբար ջրաշինարարների ձեռքի գործն է դա, իրենք էլ պետք է խնդիրը կարգավորեն:Սեպտեմբերի 17-ից սկսված աշխատանքները շինարարը վստահ է, որ ավարտելու է դեկտեմբերի 7-ին: Ասում է՝ իրենց ոչ անձրեւն է խանգարում, ոչ օդի ցածր ջերմաստիճանը: Մայթերին սալիկներ են շարելու, փողոցն ասֆալտապատելու են:

Տպել
1395 դիտում

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա