ՌԴ-ն զիջում է դիրքերը հայ հասարակությունում. Gallup International Association-ի հետազոտությունը

Հոկտեմբերի 31-ին Gallup International Association հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց սեպտեմբերի 3-ից 11-ն անցկացված հարցման արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է Երեւանում եւ մարզերում՝ համապատասխանաբար 33 եւ 67 տոկոս բաշխումով: Հարցվել են 1106 չափահաս քաղաքացիներ: Հարցվածներն ընտրվել են պատահականության սկզբունքով:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հայ-ռուսական համագործակցությունը շարունակում է առաջնային մնալ հասարակության համար: Դա կարելի է եզրակացնել տարօրինակ ձեւակերպում ունեցող հարցի պատասխաններից. «Ներկայումս որոշ երկրներ ձգտում են միավորման, մյուսները՝ հակառակը, ինքնուրույնության։ Եթե Դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշելու, նշված երկրներից որոնց հետ ճիշտ կլիներ միավորել մեր երկրին»: Հարցվածների 40,9 տոկոսը այդ հարցին պատասխանել է՝ Ռուսաստանի: ԵՄ-ի հետ միավորվելու կողմնակիցները կազմել են հարցվածների 12,3 տոկոսը, իսկ 7,7 տոկոսի կարծիքով` ճիշտ կլիներ միավորվել ԱՄՆ-ի հետ: Հարցվածների կես տոկոսն էլ նշել էր Թուրքիան՝ նկատի ունենալով Արեւմտյան Հայաստանը: 30,1 տոկոսի կարծիքով՝ կարիք չկա որեւէ երկրի հետ միավորվելու:

Հարցվածները պատասխանել են նաեւ այն հարցին, թե նոր իշխանությունները դեպի որ երկիր կամ երկրներ կփոխեն Հայաստանի ինտեգրման վեկտորը: Հարցվածների 28,9 տոկոսը գտնում է, որ Հայաստանի իշխանության համար գերակա է համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի հետ, 14,1 տոկոսը՝ ԵՄ-ի, իսկ 7,1 տոկոսը՝ ԱՄՆ-ի: 12,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: 35,4 տոկոսը կարծիքով՝ Հայաստանը կունենա հավասար հարաբերություններ ազդեցության բոլոր կենտրոնների հետ:

Մոտավորապես նույն պատկերն է անվտանգության ապահովման հարցում: Հարցվածների 40 տոկոսի կարծիքով` Հայաստանն ինքնուրույն պետք է ապահովի իր անվտանգությունը: 39,7 տոկոսը կարծում է, որ ՀՀ անվտանգությունը պետք է ապահովվի Ռուսաստանի կողմից, 9 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի: Եւս 3,9 տոկոսը որպես ՀՀ անվտանգության հնարավոր երաշխավոր նշել է ՀԱՊԿ–ը։

Հետաքրքիր է, իհարկե, թե ինչպես է ՆԱՏՕ-ն ապահովելու ՀՀ անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանին սպառնացող պոտենցիալ վտանգների թվում ՆԱՏՕ-ի խոշորագույն բանակ ունեցող երկրներից մեկն է՝ Թուրքիան: Սակայն, այս հետազոտությունն ի հայտ է բերել մեկ այլ, առավել հետաքրքրական ցուցանիշ՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի անկում:

Նավասարդյանի խոսքով՝ 2015 թ. մայիսից մինչեւ 2018 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը 63 տոկոսից նվազել է 40.9-ի: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրության անկումը պայմանավորված է ռուսական կազմակերպությունների անբավարար ինտենսիվ աշխատանքով, ինչպես նաեւ այլ երկրների ակտիվ ու արդյունավետ աշխատանքով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում հայ հասարակության շրջանում իրոք նկատվում էր ռուսական քաղաքականության նկատմամբ քննադատության աճ: Սակայն, որպես կանոն այդ քննադատությունը հասարակության՝ սեփական իշխանություններին ուղղված բողոքի չափաբաժին էր: Սկսած 2014 թ. ԵԱՏՄ-ին անդամակցելու անակնկալ որոշումից, 2015 թ. այդ բողոքն արտահայտվեց Բաղրամյան պողոտայում՝ «Էլեքտրիկ Երեւանի» ընթացքում, իսկ հաջորդ տարի արդեն հասավ իր գագաթնակետին ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանին ուղղված քննադատության ալիքը հասավ, թերեւս, ամենաբարձր կետին՝ կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ:

Այդ ընթացքում, իհարկե, կարծիք կար, որ Հայաստանում ամենեւին էլ հակառուսական տրամադրություններ չեն, այլ սեփական քաղաքականության վերաիմաստավորում: Այլ հարց է, որ այդ վերաիմաստավորումն ընթանում էր ոչ Ռուսաստանի օգտին: Դրա պատճառներից մեկը ռուսական կազմակերպությունների գործունեության վերոնշյալ պասիվությունն էր եւ այլ կենտրոնների ակտիվությունը: Վերջիններին ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը անդրադարձել էր դեռեւս 2014 թ.՝ նշելով, որ «պետք է այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»: Այս հայտարարությունն, ի միջի այլոց, եւս բացասաբար ընդունվեց հասարակության կողմից: Բնական է, որ այս բոլոր գործոններն իրենց բացասական ազդեցությունն են թողել հասարակական կարծիքի վրա, ինչի հետեւանքով էլ գրանցվել է նման կտրուկ անկում:

Մյուս կողմից, թվում էր, թե հետհեղափոխական շրջանում նոր մակարդակի բարձրացած հայ-ռուսական հարաբերությունները պետք է գոհացնեին հասարակությանը: Սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս այն հանգամանքը, որ հասարակության սպասումները Ռուսաստանից կամ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից ավելի մեծ են, քան ԱՄՆ-ից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից: Այդ պատճառով Հայաստանում գործող ռուսական կազմակերպություններից մեծ ջանքեր կպահանջվեն հայ հասարակության մեծամասնության համակրանքը վերադարձնելու համար:

Այդուհանդերձ, պնդել, թե Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի անկումը շարունակական է՝ չի կարելի: Ելնելով նրանից, որ նախկինում հակառուսական տրամադրությունները հայ հասարակությունում ծագում էին սեփական երկրի անարժանապատիվ քաղաքականության հետեւանքով՝ կարելի է ենթադրել, որ այժմ միտումը բացասական չէ:

Տպել
4650 դիտում

Շաբաթը մեկ կարող ա 15 մանդատ ուզեք, վերջում դառնաք 250 հոգի. ԿԸՀ անդամը՝ Խաժակյանին

Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

ՊՆ զորամասերում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության մարզումներ

«ՅՈՒՔՈՄ» ընկերության բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են. Հակոբ Արշակյան

Զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ (լուսանկարներ)

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պահանջը

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայում հումանիտար աջակցության մասին ՄԱԿ-ի բանաձեւի վրա

Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

«Վիվա-ՄՏՍ»-ում ևս խնդիրներ կան. ներկա պահին գործում է պահուստային ենթակառուցվածքը

Հուլիսի 9-ին «S7» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

Ոստիկանները ստուգայցեր են կատարել Բերդի և Պառավաքարի փայտամշակման ու փայտածխի արտադրամասեր (տեսանյութ)

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են.արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

«ՅՈՒՔՈՄ»-ում խնդիրն առաջացել է հոսանքի տատանման հետևանքով. խնդիրը կարգավորման փուլում է

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն Ալիևի հայտարարություններին

Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 30 հա խոտածածկ տարածք

Հուլիսի 7-ին իրավախախտման 2938 դեպք է արձանագրվել. մինչ օրս կազմվել է 77 486 արձանագրություն (տեսանյութ)

Խնդրահարույց է մնում տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում անվտանգության կանոնների պահպանումը. ՔՏՀԱ

Գագիկ Ծառուկյանի գործը հետ կուղարկվի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության․ Վերաքննիչ դատարանը բեկանել է որոշումը

Շիրակի մարզպետը Հայկաձորում քննարկել է խմելու ջրի մատակարարման ներքին ցանցի հիմնանորոգման հետ կապված խնդիրները