Մոսկվան դյուրացնում է «համերկրացիների» համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ եւ հայտարարել, որ դյուրացվելու է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը «համերկրացիների» համար, նրանց համար, ովքեր «ռուսական աշխարհի» մաս են կազմում եւ ապրում են ԱՊՀ երկրներում։

Փորձագետները համարում են, որ այս նոր քաղաքականությունն ուղղված է նախեւառաջ Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիներին, սակայն իրականում նոր կանոններից, որոնք դեռ այնքան էլ հստակ չեն, առաջին հերթին կօգտվեն Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները, որոնց մի ստվար զանգված աշխատում է Ռուսաստանում։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների միգրացիոն նոր քաղաքականությունը թույլ կտա դյուրացնել կանոնները Ռուսաստանում ապրել եւ աշխատել ցանկացող քաղաքացիների համար։

«Աշխարհում ստեղծվել է բարդ իրավիճակ, երբ օրեցօր աճում է ատելությունը Ռուսաստանի եւ ռուսաց լեզվի նկատմամբ հատկապես Ուկրաինայում եւ մերձբալթյան երկրներում»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանը, հիշեցնենք, արդեն 12 տարի է հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում անցկացնում է «Համերկրացիներ» ծրագիրը, որի շրջանակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 800 հազար մարդ։

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում բնակություն հաստատել ցանկացողների թիվն աճում է։ 2017 թվականին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 257 հազար 648 մարդ, նրանցից 85 հազարից ավելին Ուկրաինայի, 40 հազարից ավելին՝ Ղազախստանի քաղաքացիներ են։ Այս տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 25 հազար 144 հայաստանցի։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից, սա պարտադիր պայման է։

Նույն աղբյուրի համաձայն, անցած տարի եւս 13 հազար 320 հայաստանցի ստացել է Ռուսաստանում մշտական բնակության թույլտվություն, իսկ 600 հազարից ավելի հայաստանցի անցած տարի ժամանակավորապես գրանցված է եղել Ռուսաստանում։

Տպել
1514 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը