Իմ նկատմամբ հայտարարված հետախուզումն «ապօրինի» է, մեղադրանքը՝ «շինծու». Վահագն Հարությունյան

«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի եւ շինծու, հայտնում է «Ազատությանը»։ 

«Ոչ միայն հետախուզումը, էդ մեղադրանքը, էդ ամբողջը, որ ասեմ ապօրինի է՝ երեւի թե ոչ մի բան չեմ ասի»,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով․ «Էդ մեղադրանքը՝ անհիմն, ապօրինի, շինծու եւ, չգիտեմ, երեւակայություն, շատ մեծ երեւակայություն է պետք ունենալ՝ նման եզրահանգումներ անելու: Չեմ մտածում, ես համոզված եմ, տեսնում եմ որովհետեւ, կարդում եմ, ես չգիտե՞մ, ո՞նց կարա տենց բան լինի»:

«Ես մեղադրանքին չեմ ուզում․․․ կանդրադառնամ, ես նաեւ Ձեզ վստահեցնում եմ, եւ հանրությանը, որ կարճ ժամանակ հետո, երբ որ հնարավորություն կունենանք իրապես մեղադրանքի որոշմանը ծանոթանալու, ես չգիտեմ՝ մամուլում ինչ ծավալով է այն տեղադրված՝ ամբողջությա՞մբ, թե՞ չէ, եւ դրա հիմքում ինչեր կան, այսինքն՝ էն թույլատրելի փաստաթղթերը, որոնք մեզ կտրամադրվեն, ինչը հիմք է տվել նախաքննական մարմնին նման հիվանդագին ենթադրություններ անելու, էդ բոլորին ծանոթանալուց հետո առավել փաստարկված կներկայացվի, եւ բոլորդ կհամոզվեք, որ էդ մեղադրանքը ուղղակի ոչ թե չկա՝ չի էլ կարող լինել»,- ասաց «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդեց, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաեւ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Հարությունյանը վստահեցրեց, որ հանձնարարություն չի տվել ոստիկանության փորձագետին, քննիչներին․ «Իհարկե՝ ոչ: Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է իմ վարույթում երկար ժամանակ, չեն եղել ապացույցներ Զինված ուժերի կողմից որեւէ հակաօրինական գործողություն կատարելու, կամ էնտեղ պարկուճներ հայտնաբերելու եւ այլն: Ես հիմա չեմ հիշում, հազարից ավել՝ 1600 թե 1800, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, էնտեղ բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելիությունը, կարծեմ մի քանի հարյուր, եթե չեմ սխալվում, կարող է սխալվեմ, որոնց կրակած զենքերը չեն հայտնաբերվել»: 

Վահագն Հարությունյանը նաեւ պնդել է, որ նախաքննական մարմինը տեղյակ է իր գտնվելու վայրի մասին, տեղեկացված է, որ առողջական խնդիրների պատճառով է բացակայում Հայաստանից, բայց դա հաշվի չառնելով՝ հետախուզում է հայտարարել։

Նա, զավերշ է որակել այն լուրերը, որ Հայաստանը լքել է՝ վախենալով, որ կարող է ներգրավվել որպես մեղադրյալ Մարտի 1-ի գործով: «Դա զավեշտ է, ես մայիսին ոչ թե լքել եմ, այլ վերադարձել եմ: Ես գտնվում էի արտերկրում, կրկին անձնական խնդիրներով, դեռեւս, մի ամսից ավել, ամեն դեպքում, ու մայիսին, ընդհակառակը, ես վերադարձել եմ եւ դեռեւս այդ ժամանակ ես ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը դեռ զբաղեցնում էի, եւ մեր մամուլի ծառայությունը տարածեց համապատասխան հաղորդագրություն իմ ուղեւորությունների վերաբերյալ, այսինքն, ես կարծում եմ՝ էդտեղ հարցեր ուղղակի լինել չէին կարող» - ասել է նա:

Հարությունյանը հավաստիացրել է, որ հեղափոխությունը կապ չուներ իր աշխատանքից հեռանալու հետ․ - «Իհարկե չուներ, բացարձակ չուներ, ուղղակի աշխատանքից հեռանալը ոնց որ եղավ հնարավոր առիթ՝ ազատ դրանով զբաղվելու: Ու կարծում եմ, թե մարդու ազատ տեղաշարժվելու եւ իր գտնվելու վայրը որոշելու իրավունքը դեռեւս չի փոխվել, չի վերացել եւ որեւէ կերպ չի սահմանափակվում»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Տպել
2762 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները