Ադրբեջանական քարոզչության շարունակություն. Ստամբուլի հռչակագրերի վտանգը

Հոկտեմբերի 29-ին Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի, իսկ 30-ին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումները: Եռակողմ հանդիպումների ընացքում քննարկվել են տնտեսական, էներգետիկ, անվտանգային եւ այլ ոլորտներին վերաբերվող մի շարք հարցեր: Հանդիպումների արդյունքում կողմերը ստորագրել են հռչակագրեր

Դրանցում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հակամարտություններին: Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Մեվլյութ Չավուշողլուի, Էլմար Մամեդյարովի եւ Դավիթ Զալկալիանիի կողմից ստորագրված հռչակագրում խոսվում է մասնավորապես Հարավային Կովկասում առկա հակամարտությունների մասին: Նշվում է, որ դրանք «սպառնալիք են խաղաղության, անվտանգության, կայունության եւ տնտեսական զարգացման համար», եւ որ հակամարտությունները «պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»:

Հռչակագրում նշվում է նաեւ արցախյան եւ աբխազական ու օսեթական հակամարտությունների խաղաղ լուծման կարեւորությունը՝ «միջազգային նորմերի` մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների համաձայն»:

Վրաստանի ստորագրությանը նման հայտարարությունների տակ կարելի է ըմբռնումով մոտենալ: Միտումը հակահայկական չէ: Վրաստանն իր տարածքում ունի երկու հակամարտություն, ըստ էության՝ կորցված տարածք եւ Զալկալիանիի ստորագրությունը վերոնշյալ սկզբունքների օգտին միանգամայն հասկանալի է:

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ նման շեշտադրումներ կան նաեւ հաջորդ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ստորագրած համատեղ հռչակագրում: Ադրբեջանական ԶԼՄ-ներով լայն տարածում է գտել Մամեդյարովի խոսքը, որում նա շնորհակալություն է հայտնում Թուրքիային եւ Իրանին՝ «ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար»:

Ընդհանուր առմամբ հարեւանների անդրադարձերը Արցախին՝ առանց հայկական կողմի մասնակցության, իհարկե, մտահոգիչ են: Սակայն կոնկրետ պարագայում եւ ձեւաչափով այդ հռչակագրերը որեւէ կերպ չեն կարող ազդել Արցախի խնդրի կարգավորման վրա: Հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, իսկ վերջնական որոշումը կայացնողը՝ հակամարտության կողմերը:

Ստամբուլյան հռչակագրերին է անդրադարձել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Արցախի վերաբերյալ՝ հռչակագրերում տեղ գտած ձեւակերպումները, նշել է, որ կարգավորման սկզբունքների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը չի նպաստում խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Դրա շրջանակներում ամրագրված են հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացված են որպես մեկ ամբողջություն: Այդ սկզբունքների նկատմամբ ընտրովի վերաբերմունքը որեւէ կերպ չի նպաստում խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին: Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից դուրս, դրան հակասող ձեւակերպումներն արհեստածին են ու որեւէ աղերս չունեն հիմնահարցի կարգավորման հետ»,- հայտարարել է Նաղդալյանը՝ ի պատասխան tert.am-ի հարցին։

Բացի դրանից, հարկ է նշել, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված շեշտադրումները չեն արտացոլում իրական պատկերը, համենայն դեպս, Իրանի մասով: Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլի ժամանակ Զարիֆը դրական է գնահատել հանդիպման արդյունքները եւ կարեւորել Թեհրանի, Անկարայի եւ Բաքվի համագործակցությունը: Անդրադառնալով հակամարտություններին՝ Զարիֆը հույս է հայտնել, որ դրանք խաղաղ հանգուցալուծում կստանան: 

«Մենք հուսով ենք, որ տարածաշրջանային խնդիրները, ինչպիսիք են Պաղեստինի, Եմենի եւ Սիրիայի ժողովուրդների խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս խնդիրները միջազգային իրավունքի համաձայն խաղաղ հանգուցալուծում կստանան», - նշել է նա՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի եւ նորմերի հիման վրա»:

Ինչ վերաբերում է համատեղ հայտարարության տեքստին, ապա դրանում հակամարտությունների վերաբերյալ ձեւակերպումները գրեթե կրկնում են նախորդ հանդիպումներից հետո ընդունված հռչակագրերինը: Դրանում կողմերը վերահաստատում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների նկատմամբ հարգանքը եւ «հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»: Ինչ վերաբերվում է Արցախին, ապա հռչակագրում կարեւորվել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առկա տարաձայնությունների շուտափույթ լուծումը՝ համաձայն վերոնշյալ սկզբունքների»:

Այսպիսով, նման հռչակագրերում տեղ գտած ձեւակերպումները, նախ եւ առաջ, որեւէ ազդեցություն չեն ունենում կարգավորման գործընթացի վրա: Դրանք ավելի շատ ուղղված են սեփական հասարակության շրջանում դիվիդենտներ ստանալուն եւ հակառակորդի հասարակության վրա ճնշում գործադրելուն: Այլ կերպ ասած տեղեկատվական պատերազմի մաս են կազմում: Դրանից զատ, Հայաստանի բարեկամ երկրների աջակցությունը վերոնշյալ սկզբունքներին չարժե միանշանակ դիտարկել որպես հակահայկական քայլ, քանի որ նրանք սեփական հետաքրքրություններն ունեն, ինչպես տվյալ դեպքում, օրինակ, Վրաստանը: Բացի այդ, համատեղ հայտարարություններում տեղ գտնող ձեւակերպումները բավականաչափ չեզոք են լինում, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը դրանք յուրովի մեկնաբանելու ազատություն ունենա: Ուստի որեւէ վտանգ Արցախի հարցով հռչակագրերում չկա: Այստեղ ավելի կարեւոր է համագործակցության ընդհանուր եզրեր գտնել Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության մեջ եւ փորձել նախաձեռնել սեփական եռակողմ հանդիպումները՝ տարածաշրջանային ակտիվ խաղացող մնալու նպատակով:

Տպել
3198 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին