Հեղափոխությունից հետո Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծացել է. Գերմանիայի դեսպան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը վստահ է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ներդրումայի գրավչությունը մեծացել է: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 31-ին այս մասին լրագրողների հետ զրույցում:

Նա ելույթ է ունեցել Էկոնոմիկայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը եւ ասել, որ Հայաստանում արտահերթ ընտրություններից հետո կառավարության համար առաջնահերթ խնդիր պետք է լինի ներդրումային գրավչության պահպանումը:

Նրա խոսքով, Գերմանիայի դեսպանությունը Հայաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատում է Գերմանիայից Հայաստան ներդրումների խրախուսման ուղղությամբ: «Մասնավորապես՝ գերմանական ՏՏ ընկերությունների շատ ներկայացուցիչներ գալիս են Հայաստան: Սակայն պետք է մտածել Հայաստանի արտադրական արդյունաբերությունում գերմանական ներդրումները ներգրավելու մասին»,- ասաց դեսպանը:

Կիսլերը հիշեցրել է, որ շուրջ 2 տարի առաջ գերմանացի ներդրողները նշանակալի ներդրումներ են կատարել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում: «Դա շարունակական բնույթ կկրի, քանի որ այս ոլորտում հնարավորությունները բավականին լայն են»,- ասաց Կիսլերը:

Հատկանշական է, որ չնայած դեսպանի լավատեսությանը, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների ՀՀ տնտեսությունում ներդրումները կտրուկ նվազել են:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 525.5 մլն դոլար` տարեկան կտրվածքով ավելանալով 3,5 տոկոսով: Միեւնույն ժամանակ, արտասահմանյան ուղղակի ներդրումները 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել են 75 մլն դոլար՝ տարվա ընթացքում նվազելով 43,5 տոկոսով:

Դեսպանը նաեւ խոսել է ՀՀ բանկերում խնայողությունները պահելու շահավետության մասին: Նա անգամ նշել է, որ եթե ինքը խնայողություններ ունենար, ապա դրանք կպահեր հայկական բանկերում: Դիվանագետը նաեւ բերում է փաստեր՝ հօգուտ իր խոսքերի. «Հայկական արժույթը բավականին կայուն է, եւ Հայաստանում ավանդներ ու ներդրումներ իրականացնելու ռիսկերը բավականին ցածր են, ինչը վկայում է Հայաստանի Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի լավ աշխատանքի մասին»:

Նա նշել է, որ, այնուամենայնիվ, ունի խնայողություններ, սակայն դրանք Գերմանիայում անշարժ գույքի մեջ եմ ներդրել, եւ այս պահին չի կարող հայկական բանկերում դեպոզիտային հաշիվ բացել: «Բայց ես, անկասկած, խորհուրդ եմ տալիս փողը բանկերում պահել, եթե դրանց հանդեպ վստահությունը բարձր է»,- նշեց Քիսլերը:

Տպել
2732 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի