ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու մարզիչը կարծում է՝ թիմին սերնդափոխություն է պետք

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը կարծում է՝ թիմի հիմնական խնդիրն այն է, որ սերնդափոխություն է անհրաժեշտ: Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունից հայ ազատոճայինները վերադարձան առանց մեդալների: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կուրղինյանը խոսեց այդ մասին:

«Տարիքով արդեն մեծ մարզիկներ են. Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) մեծ են տարիքով: Չստացվեց աշխարհի այս առաջնությունը: Սա օրինաչափ եմ համարում, որովհետեւ միջազգային մրցումներում, Եվրոպայի առաջնությունում այն արդյունքները ցույց չէին տվել, որ աշխարհի այս առաջնությունում նրանց՝ մեդալների համար չպայքարելն անակնկալ լիներ: Հետեւաբար՝ պետք է լուրջ մրցակցություն ապահովել հետագայի համար, որ երիտասարդներն ընդգրկվեն ազգային հավաքականում»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ կան երիտասարդ մարզիկներ, որոնք կարող են մրցակցություն ստեղծել մեծահասակների համար: Իսկ դիտարկմանը, որ հավաքականում ոչ բոլոր ըմբիշներն են տարիքով մեծ, կան օրինակ 26 տարեկան մարզիկներ (Ֆրանգուլյան, Գրիգորյան), ու որ երիտասարդների՝ ընդգրկվելուց հետո էլ կասեն, թե նրանց փորձն է պակասում, Կուրղինյանը նշեց, որ աշխատանք է պետք կատարել:

«Ընդգրկուն աշխատանք է պետք տանել, որ հավաքականում այս մեծահասակները լինեն, ու ընդգրկվեն երիտասարդներ, որպեսզի մրցակցային պայմաններում արդեն աճեն: Այդ դեպքում միայն կարող ենք հաջողություններ արձանագրել»,- ասաց նա:

Կուրղինյանը նշեց, որ այս տարվա վերջում հավանաբար՝ կկայանա ՀՀ առաջնությունը, կձեւավորվի հավաքականը: Մյուս տարի էլ այդ կազմով կմասնակցեն միջազգային մրցաշարերին:

Տպել
1002 դիտում

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Հինգերորդ զորամիավորումում անկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ

«Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում եւս ռումբ չի հայտնաբերվել

Ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել

«Շիրակը» կորցրեց առաջին տեղը, «Նոան» հաղթեց ու ՀՀ ֆուտբոլի առաջնությունում չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց

Անգլերենից 524 հոգի 18-20 է ստացել, 133-ը՝ անբավարար․ հայտնի են օտար լեզվի միասնական քննության արդյունքները

Երբ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չլինի սպասարկել, այլ ելք չի լինի, քան՝ սահմանափակումներին վերադառնալը

Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում զինկոմիսարիատների մոտակայքում (տեսանյութ)

Ովքեր որոշել են ամփոփել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները, առնվազն շտապում են. Փաշինյան

Իրավիճակի հաղթահարման միակ երաշխիքը մեր անհատական վարքագիծն է. վարչապետ

650 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈՒ վերաբերյալ. ԱԱԾ

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ ատամնաբուժական ծառայություններ են մատուցվում Գյումրու խնամքի կենտրոնի տարեցներին

Ճապոնացիների 77%-ը կարծում է, որ օլիմպիական խաղերը չեն կարող կայանալ հաջորդ տարի

Առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

Հուլիսի 6-10-ը առցանց ձեւաչափով կանցկացվի «Հայաստան - Ինժեներական շաբաթ-2020» խորագրով 3-րդ ամենամյա միջոցառումը