Հարավային Կովկասը՝ ՌԴ-ԱՄՆ հակամարտության նոր հարթա՞կ. ռուսները պատասխանում են Բոլթոնին

Հոկտեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը եւ Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Հայաստանում էին: Հոկտեմբերի 31-ին ԵԱՀԿ առաքելությունը պատրաստվում է հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում անցկացնել Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Դրանից հետո համանախագահները կմեկնեն Բաքու:

Երեւանում նրանք հանդիպումներ ունեցան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացի դինամիկան: Այս առումով հատուկ կարեւորություն է տրվել սեպտեմբերին Դուշանբեում ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը եւ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը՝ նշելով, որ դա կնպաստի փոխվստահության եւ խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը: Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ընթացքում շեշտել է՝ պայմանավորվածությունների կիրառական դրսեւորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձեւավորմանն ու խթանմանը, սակայն առայժմ արդիական համարել ռազմատենչ եւ ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը: Դավիթ Տոնոյանը եւս կարեւորել է սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն կողմերի միջեւ նախիջեւանյան ուղղությամբ գործող կապի օրինակով օպերացիոն մյուս ուղղություններով եւս նմանատիպ կապի հաստատման ու գործարկման ուղղությամբ:

Դուշանբեի պայմանավորվածություններից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն իրոք նվազել են: Այլ հարց է, թե ինչ կարող է հաջորդել այդ նվազմանը: Սակայն, փաստ է, որ Հայաստանում կամ Ադրբեջանում տեղի ունեցող ցանկացած քաղաքական փոփոխություն չի կարող ազդեցություն չունենալ արցախյան հարցի կարգավորման, իսկ երբեմն նաեւ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների հռետորաբանության վրա:

Այս համատեքստում հետաքրքրական է Ռուսաստան-ԱՄՆ հեռակա երկխոսությունը, որը սկիզբ առավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ հոկտեմբերի 25-ին կայացած երեւանյան ասուլիսից հետո: Դրան էր անդրադարձել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ռուսական «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ում Բոլթոնի հայտարարությունները «անքաղաքավարություն» էին որակել՝ չմոռանալով նաեւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ EVN Report կայքին տված հարցազրույցում արտահայտած մտքերը:

«Թվում էր, թե ավելի ճչացող անքաղաքավարություն, որ չի տարբերվում պետության ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չի լինում։ Պարզվեց, որ դա այդպես չէ», - հայտնել էին ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում անդրադարձել էին Բոլթոնի նաեւ այն հայտարարությանը, որում նա հայտնել էր Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ «վճռորոշ քայլերի» ակնկալիքների մասին՝ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

«Եթե ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններում վարչապետն ու նրա քաղաքական ուժը ստանան մանդատ, դա վարչապետի համար լավ հնարավորություն է՝ նաեւ Արցախի խնդրի լուծման համար վճռորոշ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ», - ասել էր Բոլթոնը:

Արտաքին գերատեսչությունում նշել էին, որ «Երեւանում Բոլթոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի» եւ հիշեցրել նրան «Ազատություն» ռադիոկայանին տված իր իսկ հարցազրույցը, որում Բոլթոնը նշել էր, որ «Հայաստանի համար իրապես կարեւոր է ամբողջապես ինքնիշխան լինելը, ոչ թե կախյալ կամ ենթակա լինել արտաքին ազդեցությանը»։ ԱՄՆ նախագահի խորհրդականին ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ էր տվել «խորհել սեփական խոսքերի շուրջ»:

Ռուսական կողմն այսքանով չի սահմանափակվել: ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հոկտեմբերի 29-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ուղիղ տեսամիացման ընթացքում եւս անդրադարձել է Բոլթոնի հայտարարություններին։

«Բոլորս լսել ենք պարոն Փաշինյանի պաշտոնավարման 100-օրյակի կապակցությամբ ասված խոսքերը: Ես հիշում եմ՝ նա ասում էր, որ չի կայացնելու որոշում Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ՝ առանց մարդկանց հետ խորհրդակցելու եւ առանց Լեռնային Ղարաբաղի: Այդուհանդերձ, դատելով Բոլթոնի ելույթից՝ ամերիկյան վարչակազմը, իսկ հնարավոր է, որ ոչ միայն այն, նմանատիպ հույսեր ունի», - ասել է Զատուլինը:

Զատուլինի խոսքով՝ ԱՄՆ-ում կարծում են, թե մեծ ժողովրդականություն վայելող ներկայիս կառավարությունը կարող է Արցախի հարցով այնպիսի որոշում կայացնել, որը նախկին իշխանությունները չէին կարող: Նա հիշեցրել է, որ շատ քաղաքական գործիչներ զղջացել են ժողովրդականություն չվայելող քայլերից հետո: Ու թեեւ բարդ է չնկատել ակնարկը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հասցեին՝ հարկ է նշել, որ Զատուլինը իրավացի է: Առավել եւս, որ Փաշինյանը, ի պատասխան Բոլթոնի հայտարարություններին, նշել էր, որ Արցախի հարցով որոշում կայացնողը ինքը չէ:

«Ես Ղարաբաղի հարցի լուծող չեմ, լուծողը հայ ժողովուրդն է: Որեւէ վարչապետ այսօր կա, վաղը չկա», - ասել էր Փաշինյանը:

Ստեղծված իրավիճակը հետաքրքիր է ոչ այնքան հակամարտության կարգավորման, որքան Ռուսաստան-ԱՄՆ հակամարտության նոր հարթակ դառնալու հեռանկարի տեսանկյունից: Այդ պարագայում Հայաստանի «ամբողջապես ինքնիշխան լինելը» առավել կարեւոր է դառնում՝ հաշվի առնելով այն, որ հակառակորդը միանշանակ փորձելու է օգտվել ՌԴ-ԱՄՆ հակասություններից՝ Արցախի հարցում ավելի շահեկան դիրք գրավելու նպատակով:

Տպել
3330 դիտում

Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր․ համացանցում է հայտնվել վարչապետի լուսանկարը Դիլիջանից

Առաջին խաղն ու գոլը․ հավաքականի նորեկը՝ կիսվել է հավաքականում իր նորամուտի զգացողություններով

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Ռուսաստանն առաջիկայում կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար

Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին (լուսանկարներ)

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵՄ առաքելության ղեկավարի խոսքերին՝ մեղադրելով հայկական կողմին

ԱԺ հանձնաժողովը կքննարկի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը

8 ժամով կդադարեցվի Արարատի մարզի 2 բնակավայրի գազամատակարարումը

Եթե Ադրբեջանը չհարձակվի գարնանը, մեր գործը հաջողված կհամարենք. ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

11 օրում Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել

Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ

Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ

«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը

Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում

Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան՝ հոսանքազրկելով Վանաձորի մի մասը

Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները

Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում

Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում

Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի

Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով

Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ

Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար

ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը

Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը

«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են

Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր

Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն

60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին

Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները

Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է

Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում

Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել

235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում

Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից

ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին

Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ

Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)