Երևան
6 °C
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ շատ շուտով մարդիկ կտեսնեն ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրերի, նոր համաձայնագրերի տեսքով: Նման հայտարարություն Սվիտալսկին արել է հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում:
Նա վստահ է, որ նոր կառավարությունը քաջատեղյակ է եւ գնահատում է Եվրամիության հետ իր համագործակցությունը: «Կարծում եմ, կառավարության առաջնահերթային նպատակներից մեկը պետք է լինի էլ ավելի արդյունավետ եւ հայ ժողովրդի համար ավելի շահեկան համագործակցությունը մեզ հետ: Մենք լիովին համաձայն ենք այդ մոտեցման հետ, եւ փորձում ենք ավելի օգտակար դարձնել մեր համագործակցությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը ոչ միայն փողի, ֆինանսների մասին է, այլ նաեւ՝ բիզնեսի զարգացման համար խթաններ առաջարկելու:
Նրա խոսքով՝ չնայած Հայաստանը պատրաստվում է արտահերթ ընտրություններին, սակայն աշխատանքները կառավարության հետ շարունակվում են: «Շարունակում ենք մեր աշխատանքները նոր կառավարության հետ: Եվ ես վստահ եմ, որ Դուք շատ շուտով կտեսնեք նոր պայմանագրերի արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր»,- ասաց նա:
ԵՄ դեսպանը նաեւ նշեց, որ իրենք առաջարկում են կառավարությանը շարունակել վերանայել նախկինում քննարկված ծրագրերը։ «Ես հասկանում եմ, որ ամառվա հուլիս-օգոստոս ամիսներին կառավարությունը շատ զբաղված էր: Կարող եմ ասել, որ 2018 թվականի գործողությունների ծրագիրը արտացոլում է նախորդ տարվանը: Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են: Մենք բավարարված ենք, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն եւ պրագմատիզմ»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարության հետ երկխոսություններ կան նաեւ 2019 թվականի գործողությունների վերաբերյալ:
Նա տեղեկացրել է նաեւ, որ առաջարկել են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը: «Սա, իհարկե, աննախադեպ էր, որովհետեւ մենք սովորաբար չենք դիմում նոր կառավարություններին նման գործողությունների համար, բայց մենք նաեւ հասկանում ենք, թե ինչ փոփոխություններ են եղել Հայաստանում: Ստացել ենք նոր փաստաթղթեր կառավարության կողմից տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ, մենք գոհ ենք դրանցից: Կարող եմ ասել, որ առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից, եւ իրենց պահանջները կընդունվեն մեր կողմից: Ես հավատում եմ, որ մեր համագործակցության համար լավ քայլ ենք անում, որը կարեւոր է: Այս լավ տեմպը շատ կարեւոր է, որովհետեւ ՀՀ տնտեսության համար ուշացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
ԵՄ դեսպանի խոսքով՝այս պահին իրենք սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է Եվրամիության հետ կնքած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը: «Կարող եմ ասել, որ երկու կողմից էլ մեր ընդհանուր կոնտակտները կոնստրուկտիվ են»,- ասաց նա:
ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին
«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)
Փրկարարները տարբեր մարզերում ձյան մեջ արգելափակված 9-ը մեքենա են դուրս բերել
ՌԴ-ում դեպի Վրաստան տոմսի պահանջարկն աճել է 37 անգամ
1 օրում կատարված 3361 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք. գրանցվել է 2 մահ
Հրդեհ Բերքանուշ գյուղում. այրվել է վագոն-տնակն ու ներսում կուտակված վառելափայտը
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու
Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ
«Կենացդ խմեմ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ (տեսանյութ)
Գեղարքունիքում անցկացվել է պատանիների շախմատի 2021 թվականի մարզային առաջնությունը
Էջմիածնում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 25-ամյա տղամարդ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավտոմեքենա է այրվել
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ դատախազ
«Լոռին ժամանակների հանդիպման վայր». վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը
Ֆիզուլիի և Ջեբրայիլի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս 2 աճյուն է հայտնաբերվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը
Անցած մեկ օրում Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար
Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի
Օրական 2-ից 4 տոննա կաթ հետ է վերադարձվում ցածր որակի պատճառով, նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում
Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված. Հայկ Մարության
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-ից 7 աստիճանով. Երևանում սպասվում են տեղումներ
Բացահայտվել է հիվանդանոցում կատարված գողությունը. 27-ամյա կասկածյալը տվել է խոստովանական բացատրություն
Բողոքի ակցիա են իրականացնում Օնիկ Գասպարյանի աջակիցները
Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Զոհված հերոսների ևս 121 ընտանիք հատուցում է ստացել
Մեսրոպ Առաքելյանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի հետ քննարկել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը
Արցախ է մեկնել ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Կառավարությունը մտադիր է ևս 6 ամսով երկարաձգել թուրքական ապրանքի ներկրման արգելքը. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)
ՊԵԿ մասնագետները հասարակական կազմակերպություններին են ներկայացրել օրենսդրության փոփոխությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ
ԱՀ դատախազությունն ամփոփել է Ստեփանակերտում ապրող տեղահանված բնակիչների իրավունքների խախտումների ուսումնասիրությունը
Արա Այվազյանը Իրանի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին
Ֆիզուլիի ուղղությամբ որոնողական աշխատանքները կրկին անարդյունք են. վարկած կա, որ դիերը նախապես հուղարկավորվել են
Արցախում ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր. կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել
Մենենդեսը Բայդենին կոչ է արել ակտիվ լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում. «Արմենպրես»
Սևանում «Թումո» տուփ կբացվի
«Դու պետք է հավատաս գարնանը». Ջազ նվագախումբը հանդես կգա համերգով
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին
Լաչինի միջանցքով անցնող կանանց ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել և շնորհավորել առաջիկա տոնի առիթով
© 2021 Հայկական ժամանակ