ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ճաշել է գյումրեցի դպրոցականների հետ

«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից փոխանցվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այս մասին Գյումրիում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչն ու ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հանձնել հավաստագրերը: «Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ սկսած՝ 2010 թ.-ից: ՊՀԾ-ն ակտիվորեն աշխատում է իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ:

Ներկայում Պարենի համաշխարհային ծրագրով Հայաստանի 10 մարզերից հինգում՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերում ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրվում տարրական դասարանների 60 հազար դպրոցականի: ՀՀ կառավարությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է մյուս հինգ մարզերում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Արարատում` ընդգրկելով տարրական դասարանների 40,000 աշակերտների: Նշենք, որ նախատեսվում է եկող տարի ազգային ծրագրին փոխանցել Արագածոտնի մարզը: 

Շիրակի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում ընդգրկվել են բոլոր 147 դպրոցները, որտեղ հաճախում է 1-4-րդ դասարաների ինչպես նաև դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 13700 սան, ովքեր կստանան ամենօրյա սնունդ: Շիրակի մարզի 133 դպրոցներում նորոգվել են դպրոցների խոհանոցային տարածքներն ու ճաշարանները, դպրոցներին տրամադրվել են խոհանոցային նոր սարքավորումներ, վերապատրաստվել են խոհարարները: Արայիկ Հարությունյանի խոսքով` ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ դպրոցական սննդի 76 տոկոսը տեղական արտադրության մթերքն է կազմում` այդ կերպ խթանելով տեղական արտադրանքի իրացմանը:

Ելենա Միլոշեւիչը Արայիկ Հարությունյանին է փոխանցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայնագիրն ու փոքր վիճակագրություն ներկայացրել: «Ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում բնակչության 1-ից 3 տոկոսը գտնվում է աղքատության շեմին, իսկ 6-ից մեկը քաղցած է: Գիտեմ, որ այստեղ մեզանից յուրաքանչյուրի նպատակն է հասնել նրան, որպեսզի աղքատության շեմը նվազեցվի, որպեսզի Հայաստանում ոչ մի երեխա թերսնված չլինի: Մենք գիտենք, որ օրինակ Հայաստանում թերսնվածությունն ու կրթության որակը ուղիղ կապ ունեն միմյանց հետ»,-ասել է նա:Միջոցառումն իրականացվել է Գյումրու թիվ 15 դպրոցում: Պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը եղել են դպրոցի վերանորոգված եւ կահավորված ճաշարանում, ճաշել դպրոցականների հետ:

Տպել
2815 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն