ՀՀ ծանրորդները երիտասարդական ԵԱ-ից վերադառնում են բազմաթիվ ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով

Հայ ծանրորդները Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկաների 2018 թ. առաջնությունից վերադառնում են բազմաթիվ մեդալներով: Մրցաշարը կայացավ լեհական Զամոսց քաղաքում անցած շաբաթ՝ հոկտեմբերի 20-27-ը: Հաջող հանդես եկան ե՛ւ հայ աղջիկները, ե՛ւ տղաները:

Մրցումային վերջին օրը՝ հոկտեմբերի 27-ին, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն դարձան օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (90 կգ):

Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալը նվաճեց երկամարտի 420 կգ արդյունքով: Պոկում վարժությունն ավարտեց 190, հրումը՝ 230 կգ-ով: Արծաթե մեդալ նվաճած վրացի Գիորգի Չխեիձեին երկամարտում գերազանցեց 12 կգ-ով: +105 կգ քաշային կարգում բրոնզե մեդալը բաժին հասավ նույնպես վրացի Բակարի Տուրմանիձեին: Երկամարտում նա գրանցեց 399 կգ:

Տաթեւ Հակոբյանը երկամարտում գրանցեց 234 կգ: Պոկում վարժությունն ավարտեց 105, հրումը՝ 129 կգ-ով: 90 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրեց լեհ Քինգա Կաչմարչիկը (երկարամարտում՝ 221 կգ), իսկ 3-րդ տեղը՝ վրացի Անաստասիա Հոթֆրիդը (220 կգ):

Ավելի վաղ Հակոբ Մկրտչյանը (94 կգ) ու Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) դարձել էին մինչեւ 23 տարեկանների ԵԱ չեմպիոն: Մինչեւ 20 տարեկանների արծաթե մեդալակիր էին դարձել Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), Սամվել Բաբակյանը (94 կգ) Արփինե Դալալյանը (+90 կգ), Վարազդատ Լալայանը (+105 կգ), մինչեւ 20 տարեկանների բրոնզե մեդալակիր էին դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ) եւ Արսեն Մարտիրոսյանը (105 կգ): Իզաբելլա Յայլյանն (63 կգ) էլ բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Տպել
1093 դիտում

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)