Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է. «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Տեւական ժամանակ է՝ օդից կախված է Ամուլսարի հարցը: «Լիդիան Արմենիա» ընկերությանը հանձնարարվել է զերծ մնալ հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ կատարելուց, ինչը ամենեւին էլ ընկերություն սրտով չէ: Դա ակնհայտ է դառնում նրանց ներկայացուցիչների տված հարցազրույցներից եւ պաշտոնական պարզաբանումներից: Ի վերջո, ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել ընկերությունը:

«Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է»,- այս մասին մեր զրույցում հայտարարեց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

- Պարոն Ալոյան, արդեն շուրջ 2 ամիս է՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Այս որոշումից հետո ընկերությունն իր պաշտոնական պատասխանում նշել էր, որ Տեսչական մարմնի եզրակացությունն անպայման կբողոքարկի համապատասխան ատյաններում։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել մինչ այժմ:

- Նախ, ուզում եմ հիշեցնել, որ գործունեությունից ձեռնպահ մնալու վերաբերյալ տեսչական մարմնի հանձնարարությունը հիմնված էր ապօրինի ակտի վրա, որի հիմքում ենթադրության հիման վրա հայտնաբերված թիթեռն ու բույսն էին: Երկու ենթադրություններն էլ գնահատվեցին եւ հերքվեցին մեկ շաբաթ անց՝ Բնապահպանության նախարարության կողմից: Հաստատվեց, որ թիթեռը չի բնադրվում եւ ապրում Ամուլսարում, իսկ բույսը, որը հայտնաբերել են, կարմիր գրքի բույս չէ: Հետեւաբար, որեւէ իրավական հիմք չկար հանձնարարել մեզ ձեռնպահ մնալ գործունեությունից: Այդուհանդերձ, շինարարական աշխատանքները Ամուլսարում դադարեցված են: Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունը իր հանձնարարականը հետ չի կանչել, իսկ ճանապարհները ապօրինի փակած մի խումբ անձինք չեն հեռացվել, եւ օրենքը չի գործարկվել: Այդուհանդերձ, մենք համապատասխան վարչական վարույթ ենք դիմել տեսչական մարմնի որոշման դեմ, լսումներն առայժմ հետաձգվել են: Հայաստանում նման խտրական վերաբերմունքի ոչ մի այլ ընկերություն, իմ կարծիքով, չի արժանացել:  

- Ընկերության Կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը մի քանի ամիս առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ընկերության գործիքակազմի մեջ է մտնում նաեւ միջազգային արբիտրաժային դատարան դիմելը: Արդյո՞ք պատրաստվում եք դիմել վերոնշյալ դատարան: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ դատարանից, որքա՞ն փոխհատուցում պետք է տրվի ընկերությանը ձեր հաշվարկներով:

- Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է:

- Ձեր բերած փաստարկները ավելի լուրջ են, քան բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՞ բերած փաստարկները: Խնդրում եմ հիմնավորել, թե ինչո՞ւ:

- Դարձյալ, եկեք հստակեցնենք: Տեսչական մարմնի կողմից «հայտնաբերած» միակ «պատճառը», որի հիման վրա հանձնարարվել էր դադարեցնել աշխատանքները, թիթեռն ու բույսն էին, ինչը, ինչպես պարզվեց, բոլորովին անհիմն էր: Այս փաստարկները հերքվել են Բնապահպանության նախարարության կողմից: Այնպես որ, տեսչական մարմինը որեւէ իրավական փաստարկ չունի: Մյուս բացթողումները, որոնց մասին խոսում է տեսչական մարմինը կամ տուգանքի կամ շտկման ենթակա բացթողումներ են եւ որեւէ կերպ չեն առնչվում աշխատանքները դադարեցնելու նրանց հանձնարարության հետ: Այդուհանդերձ, մենք իրավական կարգով վիճարկում ենք ակտն ամբողջությամբ, քանի որ համարում ենք, որ այն ապօրինի է եւ ակնկալում ենք օրենքի կիրարկում:  

- Դուք նշել եք, որ միջազգային ներդրողների մոտ անվստահություն է առաջանալու Հայաստանի նկատմամբ Ամուլսարի հարցի վերաբերյալ: Նրանց համար ավելի կարեւոր չէ՞ այն հանգամանքը, որ Հայաստանը հանուն բիզնես շահի չի առաջնորդվում եւ բնապահպանական վտանգների առաջ չի կանգնեցնում իր երկրի բնակիչներին:

- Առաջինն, ինչի վրա ուշադրություն է դարձնում ցանկացած ոլորտում ցանկացած ներդրող՝ օրենքի գերակայությունն ու կանխատեսելիությունն է: Հստակ է, որ միջազգային ներդրումային շուկան այժմ տեսնում է հետեւյալ պատկերը. Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված խոշոր ներդրողը, որը օրինապաշտ ընկերություն է, ապօրինի կերպով զրկված է աշխատելու հնարավորությունից: Ներդրողները բավարար գիտելիք ունեն՝ դա հասկանալու, հենց միայն այն պատճառով, որ Ամուսարը աշխատում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստանդարտներով: Ընկերությունն անցնում է միջազգային աուդիտներ եւ ապացուցել է, որ համապատասխանում է տեղական եւ միջազգային բնապահպանական չափանիշներին: Ավելին ասեմ, եթե օրինակ, Ամուլսարը լիներ Հայաստանի միակ հանքարդյունաբերական ծրագիրը, անհիմն բնապահպանական մեղադրանքները ինչ-որ տեղ հասկանալի կարող էին լինել: Բայց ներդրողները տեսնում են, որ մոտ մեկ տասնյակ այլ հանքեր շարունակում են աշխատել, իսկ միակ ծրագիրը, որը զրկված է օրինական աշխատանքի իրավունքից՝ Ամուլսարն է, այն դեպքում, երբ սա միակ ծրագիրն է, որն անցել է մի շարք միջազգային բնապահպանական աուդիտներ եւ առաջնորդվում է միջազգային ամենախիստ չափանիշներով: Անկեղծ ասած, սա չի կարող ընդունելի լինել որեւէ ներդրողի համար:

Ի դեպ, տարածված միֆ կա, որ Լիդիանի շուրջ իրավիճակը ազդում է միայն հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալ ներդրողների վրա: Իրականում՝ ոչ: Ցանկացած ոլորտում պոտենցիալ խոշոր ներդրողը առաջին հերթին նայելու է այդ երկրում այլ ներդրողների փորձին: Եւ Լիդիանի օրինակը աչք է ծակելու: Ես այս ամենը մեծ ցավով եմ ասում, քանի որ ինձ համար հստակ է, որ սա բացասաբար է ազդելու երկրի վրա, իսկ ես նման բան չէի ուզենա տեսնել: Լիդիանը արեւմտյան բորսայում ցուցակված ամենախոշոր ներդրողն է Հայաստանում: Ամուլսարը արժեք է մեր երկրի համար: Եւ ես  կարծում եմ, որ մենք, կառավարության հետ համատեղ, պետք է լուրջ ջանքեր ներդնենք՝ իրավիճակը շտկելու համար:

Տպել
7663 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց