Երևան
-8 °C
Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է, թե՞ օրինաչափություն: Ամեն անգամ ընդվզելով առողջապահության նախարարների Պետպատվերը կամայականորեն վերաբաշխելու դեմ, որն ի հաշիվ ուրիշների ուղղվում էր դեպի իրենց սեփական բիզնեսները, առնչվում էինք զարմանալի զուգադիպությունների: Ժամանակին դրանք հասնում էին զավեշտի. շտապօգնության մեքենաներին արգելվում էր «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի (http://www.ultraimaging.am) հարակից փողոցով երթևեկելը, Պետգույքը պահանջում էր ազատել վարձակալած տարածքները, նոր տարածքում 6 ամիս լիցենզիա չէր տրամադրվում, ինչի հետևանքով մեր վնասները գերազանցում էին 100 մլն դրամը, իսկ պարտքերի պատճառով ՊԵԿ-ը արգելանք էր դնում մեր հաշիվներին: Բայց չէ որ մենք արել էինք մոտ 1 մլն դոլարի ներդրում և ունեինք վարկը սպասարկելու խնդիր:
Դրան զուգահեռ իջեցվում էին Պետպատվերի պայմանագրային գները՝ ինքնարժեքին մոտեցնելու պատրվակով և այլևս 10 տարի չինդեքսավորվելով նրանք հավասարվում էին ինքնարժեքին:
Այդ ֆոնին մոտ 2 տարի առաջ անսպասելիորեն՝ շրջանցելով ինքնարժեքի հաշվարկները, գները նվազեցվեցին ևս 30%-ով՝ ելնելով իբրև շուկայի պահանջներից։ Կասկածներ կային, որ դրանով նախարարի ապահովագրական ընկերության համար այլ տնտեսվարողների հաշվին շահույթ ունենալու հիմքեր ստեղծվեցին:
Միաժամանակ, որպես Պետպատվերի անբաժանելի մաս, մեզ հրամցվեցին կարտելային համաձայնագրին նմանվող անսակարկելի նույնատիպ ապահովագրական պայմանագրեր: Քանի որ նախարարության գրեթե ողջ աշխատակազմը վերածվել էր ապահովագրական գործակալների, մեր բողոքները մնում էին անպտուղ, իսկ որպես ռադիոլոգիայի գլխավոր մասնագետ նախարարի հետ հանդիպելու բազմաթիվ փորձերս՝ ապարդյուն: Մեր բողոքներից քիչ անց հետևեց պատժամիջոց: Միգուցե զուգադիպություն էր, և պատճառը ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետամուտ լինելն էր (http://www.slaq.am/arm/news/1185418/):
Բոլոր դեպքերում անսպասելի տեղեկացանք, որ այլևս գլխավոր մասնագետ չեմ: Փա՜ռք Աստծո, այս անգամ թեթև պրծանք:
Մինչ այդ Հայաստանի առողջապահություն առաջին անգամ ներմուծվել և մրցակիցների դեմ կիրառվել էր սև փիարի մեթոդը, ազգաբնակչությանը մոլորեցնող ծուղակային «մատչելի» գնագոյացումը և ջունգլիների օրենքներին բնորոշ ագրեսիվ մարքեթինգը: Նույն ոճով որպես նորարարություն՝ հավանաբար մրցակիցներին շուկայից դուրս մղելու նպատակով, տարբեր գերատեսչություններ նամակներ էին ստանում, որոնց հետքերով զանազան ստուգող և վերահսկիչ կազմակերպություններ մեկը մյուսի հետևից «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ից անհեթեթ բացատրություններ էին պահանջում: Չբավարարվելով այս ամենով՝ նոր նախարարը վերջերս ևս 30%-ով մեր մասով իջեցրեց Պետպատվերի փոխհատուցման գները, որոնք ի դեպ իր կողմից նախկինում բողոքարկվում էին: Ի՞նչ մի հանցանք էր, որ համարձակվեցինք դրա համար քննադատել նախարարությանը:
Դե կներե՛ք, մենք կարծում էինք, որ ժամանակները փոխվել են, և պատժամիջոցներ չեն հետևի, բայց ցավոք պատրվակ գտնվեց և դրանք չուշացան: Վա՞տ է, որ Շիրակում ներդրում ենք արել՝ շահագործման հանձնելով ՄՌՏ սարքավորում: Ինչո՞ւ պետք է դադարեցնենք գործունեությունը:
Մինչդեռ եթե նախարարը ավելի խոհեմ լիներ, ապա կկարևորեր ամեն մարզում թեկուզ 1-ական ՄՌՏ և ԿՏ ունենալը՝ անկախ դրանց հզորությունից և կհետևեր «Մի´ վնասիր» կարգախոսին ու չէր բացարձականացնի սեփական կամ այլոց կարծիքը: Նա կապավիներ ամենաբարձր ապացուցողական սկզբունքով կատարված հետազոտությունների տվյալներին՝ ծանոթանալով «Magnetic Resonance» ամսագրի (http://magnetic-resonance.org/ch/21-01.html) 2017թ. վերլուծությանը և կիմանար, որ աշխարհի անգամ ամենազարգացած երկրներում մոտ 30% հետազոտությունները կատարվում են ցածր հզորության սարքավորումներով։ Ուստի նա չէր պայքարի այդ սարքերի դեմ՝ փորձելով լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», այլ կաներ համապատասխան հետևություն՝ կենտրոնանալով ախտորոշումների և մասնագետների որակի վրա:
Հատկապես վերջին ռեյթինգային սոցհարցումներից հետո`
հաշվի առնելով, որ նախարարները «հողմերի պես» և ձախորդ օրերի նման «կուգան ու կերթան», միգուցե բարի համբավ թողնելու տեսակետից իմաստուն կլիներ կարգավորել (իր մասով) դեֆորմացված շուկան, վերանայել գնային քաղաքականությունը՝ վերադարձնելով նախկին թեկուզև 10 տարի չինդեքսավորված Պետպատվերի 2016թ.-ի մինչև չորրորդ եռամսյակը գործող փոխհատուցման գները, ու քննարկում սկսեր՝ դառնալով ավելի կանխատեսելի և հուսալի գործընկեր: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի վեկտորը՝ միջին օղակից դեպի բժիշկները, «դուխով» շրջեր հակառակ ուղղությամբ:
Եվ քանի դեռ ձեռքերը ոլորելու և պարտադրելու մթնոլորտը չի վերացել ու չեն վերանայվել Պետպատվերի նվաստացուցիչ գները, մենք ներողություն ենք խնդրում առաջին հերթին Շիրակի և մոտակա տարածաշրջանի ազգաբնակչությունից և հրաժարվում ենք 2018թ.-ի տարեվերջյան Պետպատվերի լրացուցիչ ֆինանսավորումից:
ՀՀ-ում ՄՌՏ մեթոդի հիմնադիր,
«Ուլտրաիմիջինգ» «ԲԿ»-ի համասեփականատեր,
բժիշկ-ռադիոլոգ՝ Արամ Քոչարյան
Հ.Գ. Հորդորում ենք Առողջապահության Նախարարությանը ժամ առաջ հանել «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի լիցենզավորված գործունեությունը շարունակելու արգելանքը:
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ
Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը
Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին
Վթարի հետեւանքով 24 ժամ ջուր չի լինի Երեւանում եւ Արարատի մարզում
Ջո Բայդենի նախընտրական արշավի համար 1,5 միլիարդ դոլար է ծախսվել. հավաքվել է ռեկորդային գումար անանուն աղբյուրներից
Ոչ նյութական Ժառանգության պահպանության համար ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը
Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր
33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը
Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա
Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
© 2021 Հայկական ժամանակ