Ուզում ենք ՀՀ-ում քաջալերել աշխատանքը. Ն. Փաշինյանը՝ աշխարհի 20 երկրների պատվիրակների համաժողովին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները: «Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի հետ զուգահեռ օգտագործում էին կոռուպցիա, աղքատություն բառերը, ընդգծում էին ագրարային երկիր լինելու հանգամանքը: Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու և հաջողություններով ոգեշնչելու, ոգևորելու ուրիշներին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետև Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: «Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարաման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք մենք չունենք: Սա, կարծում եմ, մեր հեղափոխության հաջորդ կարևոր և բացառիկ արդյունքն է, որովհետև իսկապես այս փոփոխությունները չեն արվել հին բարքերի կրող անձանց նոր անձանցով փոխարինելու և բարքերը նույնը թողնելու համար: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և իհարկե ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցիալով: Այս առումով, մենք իհարկե հույս ունենք, որ ներդրումներն էականորեն կավելանան Հայաստանում և դրա համար արդեն իսկ կան առաջին նախանշանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մայիսից հետո արտադրության մեջ ներդրվող սարքավորումների ներկրման ծավալներն աճել են երկնիշ թվերով: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրողների համար երկրում գործում են հատուկ ընթացակարգեր, ռեժիմներ, հարկային այլ համակարգ: «Մաքսատուրքերը, ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Սա, իհարկե գործընկերության մեր պայմանն է և առաջարկը բոլոր ներդրողներին:Ընդհանրապես, ՀՀ-ում շատ կարևոր ենք համարում աշխատանքի խրախուսումը: Երկու օր առաջ Ազգային ժողովում ելույթի ընթացքում ասացի, որ գործարար հմտությունն առանձնահատուկ տաղանդ է և շնորհք: Ինչպես ամեն մարդ չի կարող նկարել այնպես, ինչպես նկարում են գեղանկաչության դասականները, նույն կերպ էլ ամեն մարդ չի կարող այնպես գործարարությամբ զբաղվել, ինչպես հաջողակ, առավել հաջողակ և մեծ հաջողությունների հասած գործարարները: Ուզում եմ խոստովանել, որ գիտակցում եմ, որ գործարարությունն իմ գործը չէ, առավել ևս վարչապետի կարգավիճակում: Ընդհանրապես համարում եմ, որ աղետ է այն երևույթը, երբ որևէ երկրում պետության ղեկավարը զբաղվում է գործարարությամբ, ներգրավված է բիզնես շահերի մեջ: Կարծում եմ, որ դա իսկապես ամենաառաջին նախապայմանն է բիզնես միջավայրը խաթարելու համար: Այնպես որ, բոլորիդ համար ունեմ լավ լուր, ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ, սա ամենակարևոր նախապայմանն է, որ դուք ազատ և լիարժեք կարողանաք Հայաստանում իրացնել ձեր գործարար տաղանդը: Այստեղ ներկա գործարարությամբ զբաղվողների կենսագրությունն ապացուցել է, որ գործարար տաղանդ ունեցող մարդիկ եք, և մենք ձեզ հրավիրում ենք ձեր տաղանդը ներդնելու Նոր Հայաստանի նոր տնտեսության կառուցման գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Եռօրյա համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի բիզնես և ներդրումային միջավայրին, քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներին վերաբերող հարցեր: Պատվիրակներն այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ծանոթանալու են Հայաստանում ներդրումներ կատարելու իրավական ու տնտեսական առանձնահատկություններին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը և շեշտել, որ դրանից առավելապես շահելու է բիզնես հանրությունը, այդ թվում՝ ՓՄՁ սուբյեկտները: Անդրադարձ է կատարվել նաև կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսության ու հետադարձ կապի ապահովմանն ուղղված հարցերի:

Տպել
4461 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա