Ադրբեջանցի վերլուծաբանների թեզը փոխվում է. ոգեւորվել են Բոլթոնի այցից

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Բաքու կատարած այցը ադրբեջանցի փորձագետներին առիթ տվեց քննարկելու «հակաիրանական կոալիցիայում» Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը: Ընդ որում, ընդհանուր առմամբ բարեկամական երկրի դեմ ուղղված «կոալիցիայում» հայտնվելու հեռանկարը դիտարկվում է «Ադրբեջանում լավ է, Հայաստանում՝ վատ» պարզունակ պրիզմայով:

Minval.az-ի հոդվածներում հստակ նկատվում է ադրբեջանական մամուլին հատուկ հակահայկական եւ պաշտոնական Բաքվի քաղաքականությանը հակասող, անսովոր հակաիրանական հռետորաբանություն:

Հայ-ամերիկյան ավելի սերտ հարաբերությունների հեռանկարը, ըստ կայքի, մշուշոտ է հենց հայ-իրանական ջերմ հարաբերությունների պատճառով: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան ներկայացվել է որպես տեղի դաշնակցականների հետ կապեր հաստատելու փորձ: Հոդվածի հեղինակը նշում է, թե Լիբանանի «Դաշնակցությունը» սերտ կապեր ունի «Հեզբոլահի» հետ, որը, ԱՄՆ-ի կարծիքով, աջակցություն է ստանում այդ թվում նաեւ Իրանի կողմից: Ըստ հեղինակի՝ հենց այս բարդ կապն էլ, այլ գործոնների թվում, պետք է խանգարի հայ-ամերիկյան հարաբերություններին:

Միեւնույն ժամանակ, minval.az-ը մշուշոտ է համարում նաեւ հայ-իրանական հարաբերությունների հեռանկարը՝ ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի համատեքստում, քանի որ «Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ երկրների հետ», ուստի ավելի հարմար է բեռնափոխադրումները կազմակերպել Կասպից ծովով: Այդուհանդերձ, հեղինակի կարծիքով, Հայաստանը «կօգտագործվի պատժամիջոցները շրջանցելու տարատեսակ ստվերային գործարքների համար», քանի որ «ուժեղագույն կախման մեջ է Ռուսաստանից»:

Ադրբեջանական վերլուծությունների հիմնական թեզի փոփոխությունն ակներեւ է: Եթե նախկինում շահարկվում էր «Հայաստանը հեռանում է Ռուսաստանից» թեզը, ապա այժմ, համենայնդեպս Բոլթոնի այցի համատեքստում, նշվում է, որ «Հայաստանը չափազանց մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից»:

Ինչ վերաբերվում է «հակաիրանական կոալիցիայում» Ադրբեջանի հայտնվելուն, ապա այս հարցում նկատվում են քաղաքական առեւտրի ակնարկներ: Ըստ նույն minval.az-ի՝ չի բացառվում, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը չեղարկելու դիմաց Ադրբեջանը համալրի այդ կոալիցիայի շարքերը: Ընդ որում, Ադրբեջանի մասնակցությունը հակաիրանական գործողություններին լինելու է «փափուկ ուժի»՝ «հարավադրբեջանական գործոնի» միջոցով:

Որպես հակաիրանական հնարավոր գործողությունների բարոյական արդարացում Իրանին են վերագրվում Ադրբեջանի տարբեր քաղաքներում պարբերաբար հայտնաբերվող ապօրինի զենքերը, Գյանջայի նախկին քաղաքապետի դեմ կատարած մահափորձը, ինչպես նաեւ «Ադրբեջանում զինված ընդհատակ ստեղծելու» փորձեր:

Միեւնույն ժամանակ ադրբեջանցի վերլուծաբանները «ե՛ւ մեխին, ե՛ւ նալին» հարվածելու փորձեր են կատարում: Մի կողմից խոսվում է «հակաիրանական կոալիցիայում» հայտնվելու հեռանկարի մասին՝ դրա դիմաց հստակ գին նշելով, մյուս կողմից՝ «պաշտոնական Բաքվի կողմից տարվող՝ բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու քաղաքականության» մասին:

Ինչեւէ, մի կողմ թողնելով ադրբեջանական վերլուծաբանների անհեթեթ փաստարկներն անհրաժեշտ է փաստել, որ հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարն իրոք այնքան էլ հստակ չէ: Հայաստանը յուրահատուկ իրավիճակում է գտնվում: Մենք ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ ենք, Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, Իրանի բարեկամը: Միեւնույն ժամանակ չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ, իսկ տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները սառն են:

Ադրբեջանի պարագայում՝ ընդհակառակը. Թուրքիայի հետ հարաբերությունները եղբայրական են, Իսրայելի հետ զենքի առեւտրի ծավալը տարեցտարի աճում է եւ, որպես բոնուս, Իրանի հետ հարաբերություններում առկա են «ստորջրյա քարեր»: Բացի դրանից, չի կարելի անտեսել նաեւ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները, որոնք եւս մեծ հետաքրքրություն են առաջացնում ԱՄՆ-ի համար: Իսկ ԱՄՆ ներկայիս վարչակազմի «անուշադրությունը» այլ երկրներում ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պահպանման նկատմամբ չեզոքացնում է Ադրբեջանի ամենաերեւացող թերությունը:

Սակայն, դա ամենեւին չի նշանակում, որ Ադրբեջանը հավակնում է տարածաշրջանում ԱՄՆ պլացդարմը դառնալ: Հարավային Կովկասում ԱՄՆ ամենահուսալի գործընկերը շարունակում է մնալ Վրաստանը, որը աշխարհաքաղաքական առումով, խոշոր հաշվով, այլընտրանք չունի: Վաշինգտոնը եւս չի ցանկանում փոփոխություններ մտցնել Վրաստանի հետ հարաբերությունների տրամաբանության մեջ:

Այլ հարց է, որ ԱՄՆ-ի ակտիվացող քաղաքականությունը մեր տարածաշրջանում ուղղակի ազդեցություն է ունենալու երկրներից յուրաքանչյուրի վրա եւ այդ ազդեցությունը դրական հունի մեջ դնելու համար անհրաժեշտ է անընդհատ աշխատանք տանել դիվանագիտական, լոբբիստական, հանրային հարթություններում՝ միեւնույն ժամանակ հիշելով, որ ԱՄՆ-ն հզոր, բայց միակ խաղացողը չէ տարածաշրջանում:

Տպել
2430 դիտում

Արգավանդ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Խաչատրյանի որդու գտնվելու վայրի, Քյարամյանի հետ հարաբերությունների եւ կորոնավիրուսի մասին

Իրականացվող կոշտ մեթոդները՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, օրենքով նախատեսված մեթոդներով իրավաչափ է. փաստաբան

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ն մի քանի միլիարդ դրամ մուտք է արել բյուջե. Մարտիրոսյան

Իրավապահների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ, այսօր դրա արդյունքը կտեսնեք. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ֆուտբոլի հավաքականի իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում է. նա կարանտինում է

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, խաղալիք եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն. ոստիկանապետ

IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին. Ա. Նիկողոսյան

«Չեմ ասել, թե սխալվել եմ. սա Շվեդիայի համար առավել հարմար ուղի է». Թեգնելը հերքել է սկանդալային լուրերը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-ին․ Գալոյանն ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը

Եղել է մի հեղափոխական փոփոխություն, որն ուղղակի կերազեին նախկինում տեղի ունենար․ ոստիկանապետ

Կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին. վարչապետի խոսնակ

Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը վարձատրության առումով եղել է բավականին արդյունավետ․ ոստիկանապետ

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը

Վանաձորում 60-ամյա կինը իրեն Փամբակ գետն է նետել. փրկարարները կարողացել են փրկել նրա կյանքը (լուսանկարներ)

Ոչ այնքան կարեւոր է, թե որքան ֆինանսներ են օգտագործվել, այլ այն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել․ Ատոմ Ջանջուղազյան

Պարզվում են Երեւանի 29-ամյա բնակչի ինքնասպանության հանգամանքները. նշանակվել են փորձաքննություններ

2 նոր նշանակումներ վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակում