Գորշ ու անմխիթար հիվանդասենյակները՝ անցյալում. Վանաձորի բ/կ-ն նոր մասնաշենքում է գործում (լուսանկարներ)

Վանաձորի բժշկական կենտրոնը այլեւս գործում է նոր ու ժամանակակից հիվանդանոցի շենքում: Հիվանդանոցի բոլոր բաժանմունքները արդեն աշխատանքը կազմակերպում են նոր շենքում, հիվանդները տեղավորվել են, բուժօգնությունը ստանում են գեղեցիկ ու լուսավոր հիվանդասենյակներում, իսկ բուժանձնակազմը սպասարկում է բարձր տրամադրությամբ: Գորշ, խոնավ ու որոշ դեպքերում անգամ ջրի ու սանհանգույցի բացակայությունն այլեւս հիշողություն է:

Լուսանկարում՝ հիվանդանոցի նախկին մասնաշենքի գլխավոր մուտքն է

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը ուրախությամբ հաստատեց մեր այս տեղեկությունը, նշելով, որ արդեն իսկ նոր հիվանդանոցում գրանցվել է առաջին ծնունդը, կատարվել առաջին վիրահատությունը: Աբովյանը հիվանդանոցում բուժվող հիվանդներին ու նրանց հարազատներին հորդորեց պահպանել ու խնամքով վերաբերվել հիվանդասենյակներին: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ առաջնեկը նոր հիվանդանոցում ծնվել է տեղափոխվելուց րոպեներ անց: Լույս աշխարհ եկած աղջնակը ծնվել է 3.4 կգ քաշով, 50 սմ հասակով: Ավալյանը հայտնեց, որ առաջիկա ժամերին երկրորդ ծնունդը կգրանցվի ծննդատանը: Հիշեցնենք, որ Վանաձորի բժշկական կենտրոնի թերեւս արդեն նախկին մասնաշենքերը գտնվում էին իրարից ոչ միայն հեռու, այլ նաեւ մեկը մյուսից անխիթար վիճակում: Ծննդատանը չկար մշտական ջուր, մանկական բաժանմունքի հիվանդասենյակներն իրարից առանձնացված էին վարագույրներով, ինչը վարակի տարածման լուրջ սպառնալիք էր:

Նախկին մանկական բաժանմունքի հիվանդասենյակը

Թերապեւտիկ ու սրտաբանական բաժանմունքը գտնվում էր բժշկական կենտրոնից բավականին հեռու, ճանապարհներն անմխիթար էին, պատերը՝ մութ ու խոնավ: Այս ամենն արդեն անցյալում է: Վանաձորցիներն արդեն կարող են բուժում ստանալ գերժամանակակից սարքավորումներով ապահովված հիվանդանոցում, որին երկար էին սպասել:

Տպել
16302 դիտում

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը