Կապանի օդանավակայանը հավանաբար կվերագործարկվի 2019 թ-ին. պարզաբանում` ձգձգման պատճառների մասին

ՀԺ-ն վերջերս անդրադարձել էր, որ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին նախատեսված էր վերագործարկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը, սակայն դեռ մինչեւ հիմա շինարարությունն ավարտված չէ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը 5 միլիոն եվրո արժողությամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել, որը պետք է շահագործման համար հանձներ Կապանի օդանավակայանին: Կապանի օդանավակայանի վերականգնման եւ շինարարական աշխատանքների համար ըստ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի՝ ծախսվել էր ավելի քան 2 միլիոն դոլար: Գումարը ներդրել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «Սյունիք» զարգացման եւ ներդրման հիմնադրամը: 

Արդեն մոտենում է նոյեմբեր ամիսը, սակայն Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին ոչ մի խոսք չկա: Ի վերջո, ե՞րբ կվերագործարկվի օդանավակայանը:

«Կարծում եմ՝ անկախ մարզպետի փոփոխությունից, այս ծրագիրը ավարտին կհասցվի»,- այս մասին մեր զրույցում ասաց Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ է ձգձգվում Կապանի օդանավակայանի վերագործարկումը: Նախապես նշում էին, որ 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին պետք է արդեն գործարկվեր:

- Այդ խոսակցությունը դեռեւս անցած տարվանից է գնում: «Սյունիք» զարգացման եւ ներդրման հիմնադրամը, որը ստեղծված է կառավարության որոշմամբ, բացել է «Սյունիք» օդանավակայան ՍՊԸ, որը իրականացնում է օդանավակայանի վերաշահագործման ծրագիրը: Ինչ վերաբերում է օդանավին, օդանավը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն: Դա հիմնադրամի եւ «Սյունիք» օդանավակայան ՍՊԸ-ի հետ որեւէ առնչություն չունի:

Ինչ վերաբերում է հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսավորմանը, հիմնադրամը իր կողմից ստեղծած ընկերությանը մինչեւ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսները 199 մլն 135 հազար դրամի փոխառություն է տրամադրել օդանավակայանի վարչական շենքի եւ թռիչքուղու շինարարության համար: Կարծում եմ՝ օդանավակայանի վերաշագործման հետաձգումը ավելի շատ կապված է ֆինանսավորման հետ: Ֆինանսավորումը, որը ի սկզբանե իրականացվում էր ԶՊՄԿ-ի միջոցով, նախնական պլանավորված գրաֆիկից մի քիչ հետ է ընկնում:

- ԶՊՄԿ-ն էլ ֆինանսավորում չի՞ իրականացնում:

- Իրականացնում է, ուղղակի ձգձգվում է: Չեմ կարծում, թե այդքան ներդրումներից հետո այդ ծրագիրը կմնա անավարտ: Անիմաստ է այս պարագայում նույնիսկ նախկին ներդրումների արդյունավետության տեսանկյունից:

- Կապանո՞ւմ է գտնվում ինքնաթիռը:

- Ոչ, Կապանում չի, ամենայն հավանականությամբ Երեւանում է:

- Ինքնաթիռը տեղափոխվելո՞ւ է Կապան, թե դա էլ է ԶՊՄԿ-ն որոշելու:

- Դե, եթե այդ ինքնաթիռը ձեռք է բերվել Կապան-Երեւան թռիչքներ իրականացնելու համար, կարծում եմ՝ այն կամ Կապանում կլինի կամ Երեւանում ու կիրականացնի համապատասխան թռիչքը:

- Սա, կարծես թե, մարզի նախկին ղեկավարության նախաձեռնությունն էր եւ ֆինանսավորման աղբյուրն էլ անմիջականորեն կապված էր նրանց հետ: Ուզում եմ հասկանալ այս ծրագիրը անձերի հե՞տ է կապված, թե՞ ամեն դեպքում իրականանալու է:

- Ես կարծում եմ, որ իրականանալու է, որովհետեւ համենայնդեպս մինչ այսօր եղած շփումներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հակառակ տպավորություն չեմ ստացել: Կարծում եմ՝ անկախ մարզպետի փոփոխությունից այս ծրագիրն ավարտին կհասցվի: ԶՊՄԿ-ն բազմիցս ասել է, որ ինքը հանձնառու է իր սկսած ծրագրերը ավարտին հասցնելուն:

- Ինչքա՞ն ժամանակ կտեւեն այդ աշխատանքները: Ե՞րբ կվերագործարկվի օդանավակայանը՝ ըստ ձեզ:

- Բավականին բարդ հարց եք տալիս: Շատ սուբյեկտիվ է լինելու կարծիքս: Կարծում եմ՝ եկող տարի ամառվա երկրորդ կես, աշնան սկիզբ պիտի որ ավարտած լինեն:

- Ո՞րն է այդ դեպքում պատճառը, որ մինչ այս նշվում էր, որ 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին կվերագործարկվի:

- Չեմ կարող պատասխանել: Նախ, ինֆորմացիա չունեմ՝ ինչու էր այդ ժամկետը նշվում: Երկրորդն էլ ինֆորմացիա ունեցող մարդիկ մեր հետ չեն աշխատում:

- Տեղեկություններ ունենք, որ արհեստական ձգձգվում է շինարարությունը, երկրում կատարված փոփոխությունների պատճառով, կա՞ նման բան:

- Այդ հարցին նույնպես չեմ կարող պատասխանել: Ճիշտ կլինի այդ հարցը ԶՊՄԿ-ի ղեկավարությանը ուղղեք:

Տպել
3715 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել