Քննարկում ՏԿՏՏ նախարարությունում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն առաջարկեցին արգելքը կասեցնել մինչեւ 2020 թ.-ը

Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հերթական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն՝ այս անգամ հանդիպմանը մասնակցել են նաեւ խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե լուծումը մեքենաներն ավտոմասերի բաժանելն ու այդպես ներկրելն է:

Քննարկման ժամանակ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից մեկը նշեց. «Պետք չէ մեզ պարտադրել զապչաստի համար: Դա հարցի լուծում չէ»: Տեսակետին, թե Հայաստանում երթեւեկությունը աջակողմյան է, ուստի աջ ղեկով մեքենաները վթարների, անհարմարությունների պատճառ են դառնում, նախաձեռնության անդամները հակադարձեցին. «Քաոս չի առաջանա: Եթե նայեք անցած տարվա վիճակագրությունը, կտեսնեք: Դրանք մեր երթեւեկության համար վտանգ չեն կարող ենթադրել: Մի մասը քանդվում է, որպես պահեստամաս է վաճառվում, մի մասը վաճառվում է ԵԱՏՄ երկրներ, իսկ հները դուրս են գալիս շահագործումից»:

Քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն ասաց, որ իր անձնական ավտոմեքենան եւս աջ ղեկով է։ «Խնդիր է ե՛ւ վարելը, ե՛ւ ղեկը փոխելը: Իմ սեփական օրինակով եմ ասում»,- ասաց Փամբուխչյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ դեմ է աջ ղեկով մեքենայի ղեկը ձախ տեղափոխելուն: ՊԵԿ ներկայացուցիչն առաջարկեց սահմանին կուտակվող մեքենաների դեպքում վարվել հետեւյալ կերպ` դրանք ներկրել, բայց չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկն աջից ձախ չի փոխվել:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանը ասաց. «Առաջարկում ենք օրենսդրական փոփոխություններ նախաձեռնվեն, որպեսզի աջ ղեկով մեքենաների արգելքը կասեցվի մինչեւ 2020 թվականը»: Ըստ փորձագետի` թյուր են այն կարծիքները, թե աջ ղեկով մեքենաներ ներկրում են հիմնականում բիզնեսով զբաղվելու նպատակով:

«Հայաստանում չկա մեկ ներկրող, որը կարող է իրեն թույլ տալ 100 եւ ավելի մեքենա ներկրել»,- ասաց Միսակյանը` հավելելով, որ մեքենաների 75 տոկոսը ներկրվում է անձնական օգտագործման համար եւ միայն 25 տոկոսն է ավտոներկրողների կողմից ձեռք բերվում:

Առարկություններ չեն եղել, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել: ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարարն առաջարկել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին հաջորդ հանդիպմանը ներկայացնել գոնե մեկ նախագիծ:

Տպել
2254 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն