Ուրցաձորում կրքերը չեն հանդարտվում. հողատարածքի կռի՞վ է

Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ, բան ու գործ թողած, երեկ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Ասում էին՝ աշխատավոր մարդիկ են, բայց ստիպված հասել են այստեղ՝ իրենց ձայնը վարչապետին լսելի դարձնելու համար:

Ուրցաձորցիները պահանջում են, որ Գեւորգ Ավետիսյանի փոխարեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի չեզոք մեկը, մինչեւ որ անցկացվի նոր ընտրություն: Նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է մոտ կես ամիս առաջ՝ իր դեմ կազմակերպվող բողոքի ցույցերից հետո: Ուրցաձորի բնակիչներն ասում էին, որ հենց այդ ցույցերի կազմակերպիչ Մանուկ Մանուկյանի քեռու տղան էլ այս փուլում ստանձնել է համայնքի ղեկավարումը: Նրանք վստահեցնում էին, որ նախկին գյուղապետի կողմնակիցները շատ ավելի մեծաքանակ են` բնակիչների, թերեւս 80 տոկոսը, այնինչ Արարատի մարզպետը հաշվի է առել փոքրամասնության պահանջը՝ գործող գյուղապետի դեմ պայքարում նրանց աջակցելով եւ հրահրելով:

«Իրենք երկու օր ցույց արեցին, մարզպետը եկավ, իրենց հետ նստեց, խոսեց, գնաց, մենք էս 15 օր է ցույց ենք անում, մարզպետը չի էլ ուզում մեզ լսել», «Ցույց էին անում, քաղաքի ոլորանները 20 հոգով փակում էին, մարզպետը իրենցից շուտ հասավ էնտեղ, բայց մենք չորս-հինգ ժամ փակել էինք, շարասյունը հասել էր Երասխ, ինքը չեկավ: Քանի օր է պահանջում ենք, չի գալիս», «Մեզ ասելու բան չունի», «Oրինակ մարդիկ կան, որ կողմնակից չէին նախկին գյուղապետին, բայց հիմա մեզ հետ են, որովհետեւ սա արդեն գյուղի հարցն է: Մեր գյուղապետը ոչ եկել է, ոչ խառնվել է, ոչ էլ մեզ ինչ-որ մի բան ասել է: Մենք որոշել ենք, ամեն մարդ եկել կանգնել է այստեղ ինքը իր, իր գյուղի համար», «Ինչ չափանիշներ է հաշվի առել, որ պաշտոնակատար է նշանակել, ցուցարար էր, դրա՞ համար, պահանջում էին գյուղապետի հրաժարականը, դրա՞ համար», «Կենդանաբանական այգում պաղպաղակ էր վաճառում», «Նախկին գյուղապետի դեմ ցույցերը կազմակերպվել են նեղ անձնական շահի պատճառով»,- մեկը մյուսին շարունակելով՝ ասում էին կառավարության շենքի մոտ հավաքված ուրցաձորցիները:

Թե ինչ անձնական խնդիրների մասին է խոսքը, նրանք չէին մանրամասնում: Հարցին, թե իսկ ինչու են ընդվզում Գեւորգ Ավետիսյանի նշանակման դեմ, երբ նա ընդամենը պաշտոնակատար է եւ փետրվարին ընտրություն է նշանակված, արդյո՞ք մտավախություն ունեն, որ քվեարկությունը չի անցնելու ազատության ու արդարության պայմաններում, նրանք պատասխանեցին. «Մենք չենք կարող այդ մեծ, շեն գյուղը չորս ամիս տրամադրել այդ անտեղյակ մարդուն: 5 հազար բնակչից 4 հազարին կարելի է վստահել, բայց իրեն չէ: Իսկ այսօր ինքը առաջինն է: Ոչ մի հասարակական աշխատանքի չի մասնակցել, ոչ մի միջոցառման չի մասնակցել: Համայնքապետարանի յուրաքանչյուր աշխատակից իրենից մի քանի անգամ տեղյակ է: Բոլորը պրոֆեսիոնալ աշխատողներ են»:

Ուրցաձորի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հաստատեց, որ իր դեմ բողոքի ցույցերն անձնական դրդապատճառ են ունեցել: Մանրամասնելով նա նշեց, որ այդ ցույցերի կազմակերպիչ Մանուկ Մանուկյանը ցանկացել է անպայման ստանալ հենց այն հողատարածքները, որոնք վարձակալել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որտեղ էլ Մանուկյանն աշխատել է երկար տարիներ: «Մանուկ Մանուկյանը մոտենում է ինձ, ասում է՝ կռվել ենք (հիմնադրամի տնօրենի հետ-խմբ.), համատեղ աշխատանքը չի ստացվում, հիմա դու որպես գյուղացի, կանգնում ես ի՞մ թիկունքին, թե՞ նրա: Ինքը մտածում էր, որ ես պիտի ամեն մեկի զուռնայի տակ պարեմ: Այդպես չի լինում, ես այն համայնքի ղեկավարը չեմ եղել, որ գան, ինձ հետ ուլտիմատումով խոսեն: Վերջում էլ, թե՝ լավ, շուտով կտեսնես: Ու այդպես միացել են մի քանի հոգի ու սկսել են այդ անկարգությունները»,- ասաց Ռաֆիկ Անդրեասյանը: Ի վերջո, ինքը որոշել է հրաժարական տալ, բայց առաջիկա ընտրությանը կրկին մասնակցելու մտադրությամբ: «Վա՞տ է, որ ամբողջ Եվրոպան արդեն ճանաչում է Ուրցաձորը, որտեղից գալիս են, թռչուններն են ուսումնասիրում, բնությունն են ուսումնասիրում, ու ամբողջ աշխարհում հնչում է, որ Ուրցաձորում նման ծրագիր է իրականացվում»,- Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կատարած այդ եւ այլ աշխատանքները կարեւորելով՝ նշեց նախկին գյուղապետը:

Մանուկ Մանուկյանը, սակայն հերքում է, թե Ռաֆիկ Անդրեասյանի դեմ պայքարը անձնական խնդիրներ լուծելու փորձ էր: Ասում էր, որ արդարության համար է պայքարել:

«Չգիտեմ ինչից են վերցրել, որ անձնական խնդիրներ կան ու իմ անունն են տալիս, ես դա չեմ հասկանում: Ես լինելով գյուղում մի քիչ ավելի երկար ժամանակ, լսել եմ ընդհանուր գյուղացիների բողոքները: Այնտեղ զինվորի հայր ունենք, ունի 4 զինվոր, մեկ քմ հողակտոր չունի, որ իր դոմիկը դնի այդ հողակտորի վրա, ունենք մարդիկ, գարի են ցանել, գյուղապետը քաղել, տարել է, ունենք մարդ, որ ցուցակներում նշված է, թե գումար է ստացել, չի ստացել այդ գումարը, բայց տեղը ստորագրել են: 400 պարկ ալյուր ու շաքարավազ, որի վրա գրված է եղել՝ օգնություն Իտալիայից, կեսը դատարկել է իրենց նկուղում, կեսն էլ բարեկամի: Ժողովրդից մեկի խոսքով եմ ասում: Ես եթե մի ձու գողանամ, ինձ բանտ կնստեցնեն: Ես այդ մարդկանց լսելով՝ կանգնել եմ նրանց կողքին եւ պահանջել եմ արդարություն: Ընդամենը: Ուղղակի շատ հնարավոր է մի քիչ ակտիվ ենք եղել, անընդհատ փորձում են իմ անունը տալ, ինձ համար էլ դա անհասկանալի է»,- նշեց Մանուկ Մանուկյանը:

Խոսելով Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին՝ հաստատեց, որ այնտեղ աշխատել է, հետո որոշել է իր հիմնադրամն ունենալ: «Որեւիցե խնդիր չեմ տեսնում, բոլոր բնագավառներում, բոլոր գործերում լինում են մասնագիտական տարաձայնություններ: Ես գյուղապետին ասել եմ, որ ես առանձին հիմնադրամով եմ աշխատում, թե ցանկություն ունեք իրար հետ աշխատելու, աշխատենք, թե չէ՝ չէ: Ես հողերի անուն չեմ տվել»,- ասաց Մանուկ Մանուկյանը:  

«Որեւիցե կապ չունի, որ գյուղապետի պաշտոնակատարը քեռուս տղան է: Եթե աշխատելու է, սխալներ թույլ տա, նույն ձեւի այդ ժողովուրդը կանգնելու է, պահանջի, որ արդար աշխատեն բոլորը: Մանուկը ոչ մի բան է, ընդամենը սովորական ուրցաձորցի է, ժողովրդի հետ համաձայն է, ու վերջ»,- հավելեց նա՝ ինքն էլ իր հերթին պնդելով, որ կառավարության մոտ բողոքի ցույցի եկածները նախկին գյուղապետի բարեկամներն են, իսկ իրականում Անդրեասյանը չի վայելում բնակչության մեծամասնության աջակցությունը:

Հ.Գ. Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել՝ Ուրցաձորի գյուղապետի պաշտոնակատար նշանակելիս եւ արդյո՞ք պատրաստվում է փոխել այդ որոշումը, եւ մինչեւ ընտրությունները նշանակել կողմերից որեւէ մեկի հետ չկապվող անձի:

Տպել
2715 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը