Հայաստանը յուրաքանչյուր հոգեւորականի ծառայության մեջ առաջնային տեղ պետք է ունենա․ Արամ Ա

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Ժնեւում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՝ հոգեւոր գործունեության 50-ամյակի առթիվ եւ առողջություն ու երկար տարիների ծառայություն մաղթել:

«Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին ու ողջ հայ ժողովրդին»,- ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ Արամ Առաջինը դեռ շատ անելիք ունի, որովհետեւ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նրա ակտիվ գործունեության անհրաժեշտությունն ունեն ոչ միայն Անթիլիասում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր օջախներում, այլեւ հայկական հարցերի դիվանագիտական ու քաղաքական լուծումների շրջանակում:

Նախագահը վստահություն է հայտնել, որ ինչպես 50 տարի առաջ, այնպես էլ այսօր եւ հետագա տարիներին Արամ Առաջին կաթողիկոսը նույն եռանդով, ոգով ու երիտասարդական ավյունով է ծառայելու եկեղեցուն, հայրենիքին եւ մեր ժողովրդին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ իր հիսնամյա ծառայության մեջ հայրենիքը, հոգեւոր, ազգային, մշակութային արժեքները, Հայ դատը մշտապես առանցքային են եղել: Արամ Առաջինն իր հերթին բարձր է գնահատել հանրապետության նախագահի ծառայությունը հայրենիքին:

«Հայաստանի նախագահը, վարչապետը, հայրենիքին ծառայողները որոշ իմաստով առաքյալներ են՝ կոչումի գիտակցությունն ունեցող», - ասել է Արամ Առաջինը:

Վեհափառն ընդգծել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հոգեւորականի ծառայության մեջ առաջնային տեղ պետք է ունենա:

«Վստահեցնում եմ, որ նույն հանձնառությամբ, առավել թափով պետք է շարունակեմ ծառայությունս Հայաստանին ու հայ ժողովրդին»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

Նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել են առաքելական եկեղեցու դերին՝ այն համարելով ազգային ինքնության կարեւորագույն սյուներից մեկը:

«Համաձայն եմ, որ եթե ունենք ազգային ինքնության, պետականության մի քանի կարեւորագույն սյուներ, ապա առաջինը Հայ առաքելական եկեղեցին է, որը 700 տարուց ավելի փոխարինել է պետականությունը, պահպանել է մեր ազգային ինքնությունը, հավաքել է ժողովրդին իր շուրջը, օգնել է ժողովրդին չմոռանալ լեզուն, մշակույթը, ապրել հույսով ու այդ հույսը դարձնել առաքելություն՝ ունենալու սեփական անկախ պետությունն ու պետականությունը», - ասել է նախագահ Սարգսյանը՝ շարունակելով. - «Ինչպես նշեցիք՝ եւ պետական ծառայության մեջ ներգրավված անհատները, եւ եկեղեցու սպասավորներն առաքյալներ են, մարդիկ, ովքեր ունեն առաքելություն, եւ այդ առաքելությունն ունի տարբեր ճյուղեր: Դրանցից մեկին մենք հասել ենք՝ մեր պատմական Հայաստանի փոքր մասում ստեղծել ենք պետականություն, ընդ որում` ոչ թե մեկը, այլ երկուսը, սակայն առաքելությունը դրանով դեռ չի ավարտվելու: Առաքելությունները մեծ են, հետեւաբար, շատ էական է, որ ոչ միայն մեր բոլոր հայրենակիցները հարգանքով լցվեն մեր երկու պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հանդեպ, այլեւ հպարտությամբ լցվեն իրենց ազգային էության նկատմամբ, գնահատեն այն առաքելությունը, որը պետությունը եւ մեր ժողովուրդն ունեն, ու գնահատեն Առաքելական եկեղեցու դերը, որը մեր ազգային սյունն է»:

Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին դարձել է մեր հոգեւոր հայրենիքը, եւ եկեղեցի-պետություն հարաբերությունը, գործակցությունը միշտ սերտ է եղել. «Բնականաբար, յուրաքանչյուրն ունեն տարբեր դերակատարություններ, բայց, ի վերջո, դրանք մի կետում հատվում են: Այդ կետը ժողովուրդն է, հայրենիքը: Հետեւաբար ես հավատում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում հայրենիքի հետ եկեղեցու գործակցությունը պետք է լինի ամբողջական եւ անվերապահ: Հայրենիքը պատկանում է բոլորիս, եւ մենք հայրենիքի հզորացման առաջ պարտավորություն ունենք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին՝ իր նվիրումի համար:

Տպել
1326 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն