Ըստ Նշանյանի՝ ներկայացումը հաջողվել է Մկրտիչ Արզումանյանի շնորհիվ, վերջինս այլ կարծիքի է

Դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացումը հաջողություն ունեցավ: Սեպտեմբերին կայացած պրեմիերայից հետո բազմաթիվ էին դրական արձագանքները: Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, այն կրկին խաղացվեց, ու Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դահլիճում դժվար էր ազատ տեղ գտնել: Նիլ Սայմոնի պիեսի վրա հիմնված աշխատանքի բեմադրող ռեժիսոր Արման Նշանյանը որպես հաջողության հիմնական գործոն նշում է Մկրտիչ Արզումանյանի մասնակցությունը: Կարծում է, որ դրան է նպաստել նաեւ այն, որ ձեւաչափն է նորություն: Այս մասին նա խոսեց «Հայկական ժամանակ»-ի հետ:

«Ինձ թվում է՝ մի քանի գործոն կա: Իհարկե, Մկոյի գործոնը մեծ դեր է խաղում: Կարծում եմ՝ նրան տեսնելն այս ձեւաչափի մեջ, որը մի քիչ դուրս է այն ձեւաչափից, որում նա միշտ հանդես է եկել, շատ հետաքրքրություն է առաջացնում: Սա իրական սիթքոմ է: Սիթքոմը հենց այս հեղինակներից է սկսվել: Այստեղ կարեւորն այն է, որ դրությունն է ծիծաղելի, ոչ թե դերասաններն են ինչ-որ բաներ անում ծիծաղ առաջացնելու համար: Ինձ թվում է՝ սա նոր բան է, ու նաեւ դա է նպաստել»,- ասաց նա:

Մկրտիչ Արզումանյանն այլ տեսակետ ունի հաջողության գրավականի վերաբերյալ: Կարծում է, որ դա ողջ թիմի լավ աշխատանքի արդյունքն է: Նշում է, որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են ներկայացման մեջ, մեծ նվիրումով են վերաբերվում գործին, եւ դա էլ իր պտուղները տալիս է:

«Սա թիմային աշխատանք է. ե՛ւ պրոդյուսերական, ե՛ւ ռեժիսորական առումով, ե՛ւ դերասանները մաքսիմալն են անում, նկարիչը հրաշալի աշխատել է: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Ամենակարեւորը, որ հավաքվել են մարդիկ, որոնք սիրում են իրենց աշխատանքը»,- ասաց նա:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման մեջ Մկրտիչը մարմնավորում է գլխավոր հերոսին՝ Ռոբերտին: Նա Հյուսիսային պողոտայում բնակարան ունի, որը ձեռք է բերել եկամտաբեր աշխատանքի շնորհիվ: Աշխատանքը, սակայն կորցնում է ու ընտանիքը պահելու համար սկսում է աշխատել կինը՝ Մարին (Սաթենիկ Հախնազարյան): Անգործությունից Ռոբն ընկնում է խորը դեպրեսիայի մեջ ու ուշքի է գալիս, երբ աշխատանքը կորցնելուց հետո օգնության կարիք է զգում արդեն կինը:

Մկրտիչը նախկինում հանդես եկել է թատրոնի բեմում. խաղացել է «Մեա կուլպա»-ում, որը թողել է զբաղվածության պատճառով: Հետեւաբար, սա ինչ-որ առումով նոր փորձ է: Սովորաբար նա շատ ինքնաքննադատ է ու պահանջկոտ իր նկատմամբ, նոր աշխատանքներ հանդիսատեսին հանձնելուց առաջ բավական հուզվում է: Այս ներկայացումից առաջ էլ մտածել է, որ գուցե շատերը իրեն չպատկերացնեն նոր ձեւաչափում, եւ նրա խոսքով՝ իրոք եղել են դեպքեր, որ ոմանք «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման մեջ սպասել են շոու տեսնելուն: Հիմա Մկրտիչը սկզբնական բարդ պահը հաղթահարել է, ու իրեն լավ է զգում:

«Գնալով ավելի հարմարավետ եմ զգում, ավելի հանգիստ: Արածս աշխատանքից փորձում եմ հաճույք ստանալ, դա ամենակարեւորն է: Խաղացինք 2-րդը: Կարծում եմ՝ ավելի վստահ էինք: Փորձում ենք այնպես անել, որ ներկայացումը երկար կյանք ունենա: Ինձ համար շատ ուրախալի ու հաճելի պրոցես է: Այս ամենը տեսնելով ուզում ես հնարավորինս շատ կապել քեզ բեմի հետ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա չի նշանակում, որ մոռանալու է կինոն ու հեռուստատեսությունը:

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» տրագիկոմեդիայում, բացի Մկրտիչ Արզումանյանից ու Սաթենիկ Հախնազարյանից, հանդես են գալիս Նաիրա Շահիրյանը, Ռոբերտ Հակոբյանը, Մարգարիտա Շահվալադյանը: Սցենարի վրա աշխատել են Արտուշ Գեւորգյանը եւ Վահան Մովսիսյանը: Նկարիչն Արեւ Պետրոսյանն է:

Եւս մեկ ներկայացում կլինի այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ու հանդիսատեսն այն նորից տեսնելու հնարավորություն կունենա նոյեմբերի 21-ին, 22-ին: Այն կխաղացվի այս սկզբունքով՝ ամեն ամիս: Տոմսերն արժեն 3000, 4000, 5000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am, toms.am կայքերում, Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տոմսարկղից:  

Տպել
3289 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար