Երևան
19 °C
ՀԺ-ին է դիմել Տավուշի մարզի բնակիչ Բեգլար Փաշինյանը: Նա մեզ ասաց, որ Տավուշի մարզում գրեթե 1 տարի է՝ խնդիր կա, որը հեղափոխությունից հետո անգամ լուծում չի ստացել:
«Ամբողջ Տավուշի մարզում շատ անորակ գազ են լիցքավորում: Ու դա էլ դեռ հերիք չէ, ի տարբերություն, ասենք, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի, որտեղ 190 դրամ է գազի մեկ խորանարդը, մեր մոտ 210 դրամ է: Մոտ 1 տարի է՝ այդ գներն են: Երկու անգամ մեր նոր մարզպետին դիմել եմ, բայց սայլը տեղից չի շարժվել: Չգիտեմ՝ ինչ են անում այդ սարքավորումների մեջ, բայց համ որակն է վատ ստացվում, համ՝ գինը»,- նշեց Բեգլար Փաշինյանը:
Հարցին, թե օրինակ վերոնշյալ Ծովագյուղի գազալցակայանում գազ լիցքավորելուց եւ Տավուշի մարզի գազալցակայաններում լիցքավորելուց գնային եւ որակային ի՞նչ տարբերություններ է տեսնում, մեզ դիմած քաղաքացին պատասխանեց. «2500-ից 2700 դրամով Ծովագյուղում ամբողջական 250 ճնշումով լիցքավորում են, իսկ Տավուշի մարզում 2500 դրամի 150 ճնշում են տալիս: Այստեղ 250 ճնշում լիցքավորելու համար պետք է վճարել առնվազն 3500 դրամ: Մոտ 1000 դրամի տարբերություն է տալիս գումարի մեջ:
Որակի մեջ էլ էլի մեծ տարբերություն է տալիս: Ասենք, Ծովագյուղի գազալցակայանում ամբողջական լիցքավորելուց հետո կարողանում եմ քշել 200 կիլոմետր, Իջեւանի գազալցակայաններում ամբողջական լիցքավորելուց հետո 150 կիլոմետր եմ կարողանում քշել»,- նշեց Փաշինյանը: Նա ասաց, որ ամբողջ Տավուշի մարզը այդ վիճակում է` Դիլիջանից մինչեւ Նոյեմբերյան: «Մարզում գրեթե ամեն ընտանիք մի ավտոմեքենա ունի եւ մարդիկ այդքան գումար են կորցնում»,- նշեց Բեգլար Փաշինյանը: ՀԺ-ն զրուցեց նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ:
- Պարոն Ղալումյան, մեզ Տավուշի մարզից քաղաքացի է դիմել՝ նշելով, որ Տավուշի մարզում հեղուկ գազի գները, մնացած մարզերի համեմատ, թանկ են եւ գազն էլ՝ որակապես վատն է: Տեղյա՞կ եք այդ խնդրից:
- Նման խնդիր գոյություն ունի: Բայց այդպես ընդգրկված չեմ կարող ասել: Մեր իրավասությունից դուրս է: Երեկ էլ մարզպետների խորհրդակցության ժամանակ նման հարց քննարկել ենք: Այս պահին հանձնաժողով է կազմված, ուսումնասիրում ենք գազալցակայանների, հասարակական զուգարանների հետ կապված հարցերը: Փորձում ենք նաեւ ուսումնասիրել այդ գների խնդիրները: Ըստ երեւույթին՝ բոլոր գազալցակայանները սեփական են, մարդիկ իրենք իրենց գազալցակայանի գազի գինը որոշում եւ դնում են: Ոչ մի ձեւով չի կանոնակարգվում: Վարորդների մոտ նման խոսակցություն կա, բայց գիտեք, ասում են՝ որտեղ մի քիչ թանկ է, այդտեղ լավ են գազ լցնում: Խտության հետ կապված խնդիր կա, ջերմաստիճանի հետ կապված խնդիր կա: Մասնագիտացված կազմակերպությունների ուսումնասիրություն է պետք, որ հասկանանք՝ օբյեկտի՞վ է այդ ամեն ինչը, թե՞ ոչ:
- Օրինակ Լոռու մարզում փոխմարզպետը եւ գազալցակայանների բիզնեսով զբաղվող գործարարները բանակցությունների արդյունքում եկել են ընդհանուր համաձայնության, որ գազի սակագինը մարզի գազալցակայաններում 10-15 դրամով կիջեցվի։ Դուք նման բանակցություններ չե՞ք վարել:
- Ես նման խորհրդակցություն չեմ արել: Տնտեսվարող սուբյեկտ են, ես չեմ գտնում, որ մենք ուղիղ հնարավորություն ունենք իրենց գործերին միջամտելու: Բայց կա այսպիսի խնդիր, այդ գազալցակայանը հնարավորություն ունի այդ գինը իջեցնի, եւ խտության հաշվին նորից իր շահույթը նույն ձեւով պահի:
- Բայց մեզ դիմած քաղաքացին նշում է, որ լիցքավորումն էլ է վատ որակով արվում:
- Տարբերություններ կան: Այս պահին հանձնաժողով է եկել, ընթացքում գները կուսումնասիրենք:
- Խնդրի հետ կապված տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողով չե՞ք դիմել:
- Չեմ դիմել:
- Ձեր անձնական կարծիքով՝ օբյեկտի՞վ են այդ գները, թե՞ ոչ:
- Մի քանի բան կա, որ հնարավոր է դրա վրա ազդի՝ խտությունը, ջերմաստիճանը: Իրենք 100 ձեւով կարողանում են կարգավորել:
Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել
Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են
Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան
Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով
Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է
Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ
Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման
Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերներ և դաշնակիցներ. Պետդեպ
Ադրբեջանում երկրորդն երկրաշարժն է գրանցվել
«Հայբիզնեսբանկ»-ը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
Հայաստանում կա՞ երկրաշարժի վտանգ և ո՞ր քաղաքներն են ամենավտանգավոր գոտում. սեյսմոլոգը մանրամասնում է
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամոնիակի արտահոսք, ցիստեռնի բռնկում. Գյումրիում անցկացվել են ՀԿԵ-ԱԻՆ համատեղ զորավարժություններ
Բացահայտվել են Լոռու, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում դանակահարությունների դեպքեր
«Գոյ» թատրոնը չի փակվում․ նախարարը պարզաբանեց ստեղծված վիճակը
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
«Զանգի էսօրվա զոհին, նախշուն, սիրուն Սուսոյին». Գարիկ Մարտիրոսյանը նոր՝ հումորային երգ է ներկայացրել (տեսանյութ)
Զինված մարդիկ չեն կարող լինել դպրոցներում․ նախարար
Առողջական տարբեր խնդիրներով 12 մարդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Նախարարությունը միշտ աջակցել է Արցախի կրթական գերատեսչությանը
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Գագիկ Սուրենյանին
Իրանից ժամանած բեռնատարի ցեմենտը փոխարինվել է այլ բեռով, կապարակնիքը՝ դիտավորյալ փոխվել. ՊԵԿ
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող մի շարք օբյեկտների
ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար
Պապիկյանը մասնակցել է զինծառայողներին դիրքեր ճանապարհելու արարողությանը (լուսանկարներ)
Թուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել
Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածների թվում է «Լեդի Հակոբ»-ի եղբոր որդին
Վլադիկավկազից Լարս տանող ավտոճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար
Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար
Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Ո՞վ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության ավանդույթներ. Քվին
Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում
Կասկադի հարևանությամբ մեկնարկել է հատված ծառերի փոխարինման գործընթացը (լուսանկարներ)
© 2023 Հայկական ժամանակ