ԱՄՆ-ի Կոնգրեսում հնարավոր է ընտրվի ամերիկահայ Դանիել Թարխանյանը

24/10/2018 schedule14:26

Միացյալ Նահանգների Կոնգրեսում շուտով կարող է հայազգի եւս մեկ կոնգրեսական հայտնվել: Դանիել կամ Դենի Թարխանյանը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն է, ով նոյեմբերի 6-ի ընտրություններին պայքարելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սյուզի Լիի դեմ:

Այս ամսին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հաղթանակի իր հնարավորությունները Թարխանյանը գնահատում է զգույշ լավատեսությամբ. «Դա մեծ պատիվ է ինձ համար ու հույս ունեմ՝ հայ համայնքին հպարտանալու հիմք կտամ, երբ լինեմ Վաշինգտոնում»:

Հանրապետականներին աջակցող Նեւադայում Թարխանյանն իրոք հաղթանակի լավ հնարավորություններ ունի, հատկապես հաշվի առնելով, որ նրան իր աջակցությունն է հայտնել այստեղ բազմաթիվ կողմնակիցներ ունեցող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Դենիի հայրը, բասկետբոլի տեղական թիմի մարզիչ Ջերի Թարխանյանը, Լաս Վեգասում լեգենդ էր համարվում:

«Հայրս ինձ միշտ հիշեցնում էր, թե որքան ամուր է հայ համայնքը, որքան է աջակցում միմյանց: Նա պատմում էր, որ երբ իր մայրը, խույս տալով Ցեղասպանությունից, Ամերիկա էր եկել, ոչինչ չուներ, եւ իրեն սատարում էին տեղի հայ ընտանիքները»,- պատմում է Թարխանյանը:

Թարխանյանը դասական հանրապետական է: Նա սատարում է զենք կրելու իրավունքը եւ ներգաղթային կոշտ քաղաքականությունը, աջակցում Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները: Քաղաքականության մեջ Դենի Թարխանյանը մուտք է գործել 42 տարեկանում՝ իրավաբանական ընկերությունում աշխատելուց հետո: «Հայրս միշտ հարցնում էր՝ ինչո՞ւ ես ցանկանում քաղաքականության մեջ մտնել, չէ՞ որ այնտեղ հաջողության են հասնում առավել շատ սուտ ասողները»,- հիշում է Թարխանյանն՝ ավելացնելով, որ հավատում է՝ հանրային ոլորտում կարող է հանրությանն առավել մեծ օգուտ բերել.

«Հանրային ծառայությունն առավել վեհ մասնագիտություններից մեկն է, եթե այնտեղ գնում ես ճիշտ մտադրություններով ու նպատակներով»:

Դենի Թարխանյանն ավելացնում է՝ որ իրեն բախտավոր է համարում, քանի որ բարդ ընտրապայքարի ամբողջ ընթացքում ստացել է նաեւ ընտանիքի լիարժեք աջակցությունը: Նրա կինը՝ Էմի Թարխանյանը, ողջ ընտրապայքարի ընթացքում ամուսնու հետ միասին այցելում է ընտրողների տներ, զանգահարում եւ հանդիպումների մասնակցում:

«Միասին, կարծում եմ, մենք իրոք լավ թիմ ենք եւ թեեւ ես չափազանց զգույշ լավատեսությամբ կարող եմ ասել, որ գոհ եմ այս ընտրապայքարում ամուսնուս հնարավորություններից»,- նշում է նա:

Տպել
1647 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ