Մեզ հիշում են կրակոցից կրակոց միայն. Օրվա համայնքը՝ սահմանամերձ Խնձորուտ (լուսանկարներ)

Վայոց Ձորի մարզի Խնձորուտ բնակավայրը հակառակորդի սահմանից ուղիղ գծով գտնվում է 1000-1200 մետր հեռավորության վրա, Նախիջեւանի սահմանի հետ Խնձորուտ բնակավայրը 42 կմ ընդհանուր սահման ունի:

514 բնակիչ ունեցող գյուղում հիմնական աշխատատեղը պայմանագրային զինծառայությունն է, գյուղի տղամարդկանց 50-ից ավելին աշխատում են որպես պայմանագրային զինծառայող: Այլ աշխատատեղ համայնքում պարզապես չկա. «Վերջին շրջանում հակառակորդի կողմից առաջխաղացում դեպի մեզ եւս գրանցվել է, բայց Արենիի հետ համեմատած՝ ավելի քիչ, կրակոցներն էլ են դադարել, բայց դե կան»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Խնձորուտի վարչական ղեկավար Հունան Օհանյանը:

Գյուղից վերջին տարիներին արտագաղթը նվազել է, բայց համայնքի ղեկավարը պնդում է՝ եթե այսպես շարունակվի ու աշխատատեղերի հարցը չլուծվի, գյուղից շատերը կհեռանան. «Նոր իշխանության հետ հույսեր ունենք, գյուղին, որպես սահմանամերձ համայնք, կարծում եմ՝ կսկսեն ուշադրություն դարձնել, դուք տեսաք մեր ճանապարհները, որոնք ահավոր են, հենց այդ ահավոր ճանապարհների պատճառով է, որ շատերը ցանկանում են հեռանալ գյուղից»,- ասում է վարչական ղեկավարը:

Գյուղը հայտնի է իր յուրօրինակ ընկույզով, խնձորով ու մեղրով: Գյուղում զբաղվում են թե՛ անասնապահությամբ, թե՛ հողագործությամբ, թե՛ մեղվապահությամբ. «Վատ ճանապարհների պատճառով գյուղացին չի կարողանում իր ապրանքը իրացնել, մթերող կառույցներն էլ չեն գալիս գյուղ, միայն պոպոքն է, որ գալիս գյուղից մեքենաներով տանում են: Այս տարի բերքը հաջող չէր, պատճառը ցրտահարությունն էր»:

Գյուղը չունի ոչ մարզկենտրոնին, ոչ էլ խոշորացված Զառիթափին կապող տրանսպորտ, համայնքը գազաֆիկացված չէ, քանիցս դիմել են՝ համայնքին կապույտ վառելիք հասցնելու համար, սակայն՝ ապարդյուն, սայլը տեղից մինչ օրս չի շարժվում. «Մի կերպ յոլա են գնում, եթե գազ էլ լինի, բնակիչները չեն կարողանա գազով ջեռուցել, սոցիալական վիճակը չի ների»,- ասում է վարչական ղեկավարն ու հիշեցնում՝ գազը միայն բնակարան տաքացնելու համար չէ:

Ըստ վարչական ղեկավարի, եթե պետությունը աջակցի գյուղացուն ու նոր այգիներ ստեղծեն, մեղվապահությունը զարգացնեն, գյուղում ամեն ինչ լավ կլինի: Նոր կառավարության հետ քննարկումներ արվել են, ասում է՝ խոստումները գարնանն են իրականություն դառնալու:

«Մեր դեպուտատներին տեսնում էինք ընտրությունից ընտրություն, խոստումներ՝ ինչպես միշտ ու վերջում՝ ոչինչ»:

Համայնքի՝ սահմանին մոտ գտնվող վարելահողերը հակառակորդի կրակոցների պատճառով չեն մշակվում, դրանց որոշ մասն էլ ականապատված տարածքներ են:

Վարչական ղեկավարը վստահեցնում է՝ եթե գա մի օր, որ նորոգվեն համայնքի անբարեկարգ ճանապարհներն ու աշխատատեղեր ստեղծվեն, որեւէ մեկը գյուղից չի պատրաստվի հեռանալ, իսկ մյուս խնդիրները իրենք իրենց ուժերով էլ կլուծեն. «Մի քիչ էլ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն հատկապես սահմանամերձ համայնքներին, գյուղի մեջ որ խոսում ենք, գյուղացիները կատակով ասում են՝ ինչի չեն մի քիչ շատ կրակում թուրքերը, որ մեր գյուղին սկսեն ուշադրություն դարձնեն, ով որտեղ ինչ խոսում է, Խնձորուտի մասին ոչինչ չկա, դրա համար են կատակով ասում՝ թող մի քիչ կրակեն, որ գյուղի տեղն էլ հիշեն»,- դժգոհում է Հունան Օհանյանը:

Գյուղի դպրոց հաճախում է 97 աշակերտ, որից 14-ը՝  առաջին դասարան: Մանկապարտեզ չունեն, փոխարենը նախակրթարան ունեն, խոշորացումից հետո երեխաները հաճախում են Զառիթափի մանկապարտեզ՝ ամեն օր կտրելով 16 կմ ճանապարհ:

Դպրոցի տնօրեն Համլետ Օհանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցի հիմնական խնդիրը ուսուցիչների թափուր հաստիքներն են, որոնք տարիներ շարունակ չեն լրացվում. «Ռուսերեն, ֆիզկուլտուրա, մաթեմատիկա, տարիներ շարունակ մրցույթներ ենք հայտարարում, բայց դիմողներ չկան, գյուղը հեռու է, աշխատավարձը՝ ցածր, ուսուցիչներն էլ չեն ցանկանում գալ ու գյուղում աշխատել»:

Մանկահասակ ու դպրոցահասակ երեխաներին հանդիպում ենք գյուղի փոքրիկ խանութի մոտ, ամեն մեկի ձեռքին մի տոպրակ, խանութպանը թեպետ չի ցանկանում նկարահանվել, սակայն նշում է. «Այ էսպես, ամեն օր երեխեքը ծառերի տակի պոպոքը հավաքում են, բերում-հանձնում խանութին, մի քանի բան առնում տանում տուն, դժվար է էստեղ կյանքը, ամեն օր, թեկուզ հենց խանութի համար եղած բերելու համար տղես մինչեւ իր ավտոյով գնում ա քաղաք գալիս՝ ավտոն շարքից դուրս է գալիս, ուզածներս մեծ բան չէ, թող գոնե ճանապարհ սարքեն, մի հատ էլ փոքր աշխատատեղ»:

Տպել
3396 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա