Բոլթոնը Մոսկվայում էր. ինչ հարցեր են քննարկվել ռուս գործիչների հետ

Հոկտեմբերի 22-ից 23-ը պաշտոնական այցով Մոսկվայում էր ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Երկօրյա այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ ունեցավ ՌԴ մի շարք առանցքային պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեման միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու միտումն է: Դրա մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստալիքի եթերում: Թրամփը դա բացատրել է նրանով, որ Ռուսաստանը չի հետեւում համաձայնագրի դրույթներին:

Բոլթոնը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցներում Թրամփի հայտարարությունը հիմնավորել է ոչ միայն Ռուսաստանի կողմից համաձայնագրի դրույթների խախտումով, այլեւ նրանով, որ համաձայնագիրն այլեւս մենաշնորհային չէ: Նրա խոսքով՝ այսօր թե՛ Հյուսիսային Կորեան, թե՛ Չինաստանն արտադրում են միջին հեռահարության հրթիռներ՝ շրջանցելով, ըստ էության, այն դրույթները, որոնք ամրագրված են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ գործող համաձայնագրով: Նա նաեւ ակնարկել է, որ Չինաստանից եկող վտանգը կարող է սպառնալ Ռուսաստանին:  

Բոլթոնը վստահեցրել է, որ, թեեւ վերջնական որոշում դեռեւս չկա՝ համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարությունը լուրջ է եւ նպատակ չի հետապնդում ՌԴ-ի հետ հետագա բանակցություններում որոշակի օգուտ կորզելու: Միեւնույն ժամանակ նա հայտնել է ռազմավարական նշանակության զենքերը կրճատելու մասին պայմանագիրը երկարաձգելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ հավելելով, որ այն գործելու է մինչեւ 2021 թ. եւ «դեռ շատ ժամանակ կա»:

Երկօրյա այցի ընթացքում Բոլթոնը հանդիպումներ ունեցավ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պատրուշեւ-Բոլթոն հանդիպման ընթացքում ռուսական կողմը, համաձայն պաշտոնական հաղորդագրության, հայտնել է խնդրահարույց կետերի շուրջ համատեղ աշխատանք իրականացնելու պատրաստակամության մասին: Նշվել է նաեւ, որ համաձայնագրի չեղարկումը «լուրջ հարված կլինի սպառազինությունների չտարածման եւ վերահսկման միջազգային իրավական համակարգի համար»: Ամերիկյան տեսակետը տրամագծորեն տարբերվում է: Բոլթոնը հանդիպումից հետո նշել է, որ ԱՄՆ-ի՝ համաձայնագրից հրաժարվելը «աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնում»:

ԱՄՆ նախագահի խորհրդականը արդյունավետ է որակել Շոյգուի հետ հանդիպումը: Դրա ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը Բոլթոնի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիայում ռուսաստանցի եւ ամերիկացի զինվորականները անընդհատ կապի մեջ են եւ արդյունավետ համագործակցություն են ծավալում: Բոլթոնն իր հերթին նշել է, որ դա արդյունավետ համագործակցության «միակ դրական օրինակն» է ՝ միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ Սիրիայի հարցով երկխոսությունը կընդլայնվի: Ընդհանուր լարվածությունը հաշվի առնելով՝ այս տեսակետը փոքր ինչ հուսադրող է:

Ի հեճուկս Բոլթոնի այն պնդումների, թե ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալով աշխարհն ավելի վտանգավոր չի դառնում՝ ստեղծված իրավիճակն իրոք սպառնալից է: Ռազմական մեծագույն ներուժ ունեցող երկրներից երկուսը, ըստ էության, զրկվում են փոխադարձ վերահսկողության լուրջ մեխանիզմից, ինչը կարող է աստիճանաբար վերադարձնել սպառազինությունների մրցավազքի անհրաժեշտությունը՝ արդեն մի քանի բեւեռների կողմից:

Ինչեւէ, Հայաստանի համար Բոլթոնի այցում առավել հետաքրքրական է արցախյան թեման: Դա այն եզակի հարցերից է, որում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գտնվում են «բարիկադների» նույն կողմում: Եթե Բոլթոնը Ռուսաստան այցելած լիներ արտաքին քաղաքականությունում ընդհանրություններ գտնելու համար՝ Արցախի հարցը, Սիրիայի ճգնաժամի հետ միասին կհայտնվեր «դրական օրինակների» շարքում: Սակայն, Բոլթոնը Մոսկվայում էր այլ նպատակով:

Այդուհանդերձ, Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավիճակը Սիրիայում, Կովկասում, Չինաստանի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր: Չնայած այդ հայտարարությանը ռուսական РИА Новости-ն, հղում կատարելով «բարձրաստիճան պաշտոնյայի», հայտնել է, որ Կովկասին անդրադարձ ընդհանրապես չի եղել»:

Կովկասին անուղղակի անդրադարձ պետք է լիներ Պուտինի հետ հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերի 23-ի երեկոյան: Դեռեւս մինչեւ հանդիպումը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր լրատվամիջոցներին, որ Պուտինն ու Բոլթոնը այլ հարցերի շարքում քննարկելու են նաեւ տարածաշրջանային հակամարտությունները: Հաշվի առնելով այն, որ Բոլթոնը Մոսկվայից հետո այցելելու է Հարավային Կովկաս՝ մեծ է հավանականությունը, որ առաջին հերթին քննարկվել են հենց մեր տարածաշրջանի հակամարտությունները: Այդ պարագայում հատուկ շեշտ պետք է դրվեր, իհարկե, ՌԴ եւ ԱՄՆ տեսանկյունից առավել խնդրահարույց՝ Վրաստանի հակամարտությունների վրա:

Ինչեւէ, Բոլթոնի ռուսաստանյան այցի մանրամասները հայտնի կդառնան, թերեւս, արդեն այն ժամանակ, երբ սկսված լինի նրա հարավկովկասյան այցը: Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի Ադրբեջանում, հաջորդ օրը կհյուրընկալվի Երեւանում, ապա կմեկնի Վրաստան: Այդ ընթացքում, հավանաբար, պարզ կդառնա նաեւ, թե ինչ փոփոխություններ են սպասվում տարածաշրջանային քաղաքականությունում:

Տպել
5484 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)