Կիբերանվտանգությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ ԱՄՆ-ն ու ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել. Ջուլիանի

23/10/2018 schedule16:05

Այսօր` «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիի անձնական իրավաբան, ու ոչ պաշտոնապես Թրամփի կիբերանվտագության հարցերով խորհրդական, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին ասաց, որ կիբերանվտանգությունն այն ոլորտներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգներն ու ԵԱՏՄ-ն կարող են համագործակցել: 

Ջուլիանին նշեց, որ Հայաստանի նման փոքր երկրի պարագայում շատ ավելի հեշտ է հասնել 90-95 տոկոս անվտանգության՝ կիբերանվտանգության ոլորտում: «Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է բոլոր կիբերհանցագործությունները վերլուծել, ընտրել իսկապես վտանգավորներն ու կենտրոնանալ հենց դրանց վրա: Պետք է ներքին մեխանիզմ ստեղծել` բացահայտելու տեղ գտած ներխուժումները»,- ասաց նա՝ պակաս կարեւոր չհամարելով նաեւ կիբերանվտանգության համակարգի իմիտացիաների ստեղծումը:

«Կիբերպաշտպանությունը գաղտնիքներ չունի, եւ եթե ես ներկայացնեմ, թե ինչպես պետք է պաշտպանվել, դա կնշանակի, որ ես հնարավորություն չեմ տալիս առեւանգել ինձանից ինֆորմացիա: Ես կիբերանվտանգության ոլորտում տեղեկատվություն կիսելու մեջ ռիսկեր չեմ տեսնում: Եթե երկրներից մեկն ունի կիբերպաշտպանության շատ լավ լուծում, ինչո՞ւ չպիտի կիսվի ձեզ հետ այդ լուծմամբ»,- նշեց նա:

Ջուլիանին փաստեց՝ չկա որեւէ կախարդական բան, որը կարող ես անել, որ կիբերտարածքում հաղորդակցությունը դառնա հարյուր տոկոսանոց անվտանգ: «Ես կասկածում եմ, որ կլինի գիտության այնպիսի աստիճանի զարգացում, որը կհասնի այս հարյուր տոկոսանոց անվտանգության մակարդակին»,- հավելեց նա:

Տպել
1467 դիտում

Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 36 զինծառայողների անուններ

Հովիկի և Մարիամի պսակադրությունն ուղերձ է՝ ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

Ադրբեջանցի գերեվարված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ՊՆ խոսնակ

Կադրեր՝ անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից. կիրառվել են սմերչ հրթիռներ

Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է (լուսանկարներ, տեսանյութ)

Ավստրալիայի Ռայդ քաղաքը կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը․ ԱՀ ԱԳՆ

Երբ մեզնից շատերը հանգիստ նստած են, հայերը սպանվում են Թրամփի ընկեր Էրդողանի կողմից մեր իսկ զենքերով. Շոն Պեն

Արկերի տարափի ներքո «պեչենի» համտեսող զինվորի` Գեորգի Մելքոնյանի մտքերն իր զինակից ընկերների հետ են (տեսանյութ)

Մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 40 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 120-ը

Թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացումը (տեսանյութ)

Հեռախոսահամարներ, սոցցանցի էջեր գնելու, տարածք նկարահանելու հայտարարություններն ադրբեջանական հետք ունեն. ԱԱԾ

Կորոնավիորւսի 2213 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 12 նոր մահ

Երեկ երեկոյան ու գիշերը Արցախի բնակավայրերի ուղղությամբ կիրառվել են «Պոլոնեզ» տիպի հրթիռներ. Ա. Բեգլարյան

Անհետ կորածներ կան մի շարք համայնքներից, չի բացառվում, որ նրանք սպանվել կամ ենթարկվել են խոշտանգումների. ԱՀ ՄԻՊ

Մեր խմբի հիմնական մասն ադրբեջանցի չէին, այլ լեզվով էին խոսում. պատմում է ադրբեջանցի ռազմագերին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի առգրավված զինտեխնիկայից (տեսանյութ)

Տեղային մարտեր են ընթանում ճակատային գծի ամբողջ երկայնքում. երեկոյան հրետակոծվել են խաղաղ բնակավայրերը. ՊԲ

ԱՄՆ-ը չի կարող ձեռքերը ծալած նստել. կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը