Սկանդալային դեբատ Ազգային ժողովում. մեղադրանքներ՝ վարչապետին եւ բոլոր խմբակցություններին

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը, սակայն պատգամավորները դեռ երեկվա արտահերթ նիստի արդյունքների ազդեցության տակ էին: Մինչեւ նիստի օրակարգին անցնելը պատգամավորները սկսեցին միմյանց մեղադրել, թե ինչու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը չընդունվեց: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրեն թվում էր` երեկ տեղի ունեցած ավանտյուրա-իրադարձությունից հետո ԱԺ-ն պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործեր, որպեսզի փորձեր հասարակության առջեւ մեղանչելով, ՀՀԿ-ին բերել արագ, ինտենսիվ կերպով նոր ԸՕ անցկացնել:

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, հնարավորություն էր ՀՀԿ-ի համար՝ փոքրաթիվ խմբով մասնակցելու արտահերթ ընտրություններին հին ընտրակարգով` բերելով բոլոր փողային պարկեր բացող տղերքին՝ տեղերում ապահովել ռեյտինգային ընտրակարգով ձայներ, ու նորից ՀՀԿ-ի համար զգալի թվով պատգամավոր ԱԺ-ում: Սրա դեմը պետք է առնել»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հայտարարեց, որ եթե ուզում էին, որ փոփոխությունն ընդունվեր, ապա պետք է կառավարությանն աջակցություն հայտնած պատգամավորները ներկա լինեին արտահերթ նիստին:

«Պարոն Ուրիխանյան, դուք ցանկանում եք պատասխանեմ, այն՝ ինչ իրականությու՞նն է: Այն ժամանակ կցանկանայի, որ ոչ միայն Ազգային ժողովը, այլ ամբողջ բնակչությունը գնահատեր՝ ավանտյուրան որտեղ է: Նախ, որպես ԱԺ նախագահ՝ ես տվեցի բոլոր հնարավորությունները, որպեսզի այն մարդիկ եւ այն խմբակցությունները, որոնք հայտարարել էին, որ կաջակցեն արտահերթ ընտրությունների պատշաճ անցկացմանը, ունենային հնարավորություն, գային այս դահլիճ եւ մասնակցեին քվեարկությանը, ոչ միայն քվեարկությանը, այլեւ օրենքի քննարկմանը: Ունենալով 69 պատգամավոր, որոնք հայտարարել էին իրենց համաձայնությունն աջակցելու՝ այստեղ մասնակցեցին ընդամենը 57-ը, այն էլ իմ կողմից տրված հավելյալ ժամանակի հաշվին: Մենք ունեինք ընդամենը 50 մարդ, չէինք կարողանում նույնիսկ նիստը սկսել: Նորից ուզում եմ շեշտել, այդ առումով միայն ազնիվ եղավ մի խմբակցություն, որն ի սկզբանե հայտարարեց, որ համաձայն չէ եւ մինչեւ վերջ մնաց՝ ոչ համաձայն, դա հենց Հանրապետականն էր: Եթե ուզում եք քննադատել կամ չքննադատել, կարող եք քաղաքական առումով քննադատել, բայց ազնվության առումով եկեք լինենք ազնիվ. 69 պատգամավոր հայտարարել էր, որ կաջակցեն, նրանցից ընդամենը 57-ը ներկա եղան: Բարի եղեք գալ, մասնացել 69 պատգամավորով եւ պատշաճ ձեւով քվեարկել, անցկացնել այդ նախագիծը, ինչի համար տրված էր բոլոր հնարավորությունները»,- ասաց Բաբլոյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, պատասխանելով Արա Բաբլոյանին, հայտարարեց, որ իրենք արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք են սկսել: «Պարոն Բաբլոյան, չեմ կարծում, որ վրդովվելու կարիք կա: Այսօր «Ծառուկյան» դաշինքը եւ ԵԼՔ-ը նախաձեռնել են ստորագրահավաք՝ երկուշաբթի օրը արտահերթ նիստ հրավիրելու համար նույն հարցով` Ընտրական օրենսգրքի բարեփոխումների»:

Նա հորդորեց Հանրապետական կուսակցությանը գործընկերներին, որոնք երեկ ամբիոնից հնչեցնում էին, որ նոր օրենսգիրքն ավելի արդար եւ շատ ավելի գրագետ ընթացակարգեր է սահմանում, չբոյկոտել, չտանել սադրանքի, մասնակցել ԸՕ քննարկմանը: «Վստահ եղեք, բոլոր այն պատգամավորները, որոնք համաձայնությունը տվել են նոր ԸՕ-ին, անպայմանորեն լինելու են ու քվեարկելու են»,- ասաց նա:

Եւս մեկ անգամ ելույթ ունեցավ Ուրիխանյանը եւ այս անգամ մեղադրեց ՔՊ-ականներին ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ինձ համար զարմանալի է, որ ՔՊ մեր հարգարժան գործընկերները վարչապետի գլխավորությամբ երեկ հայտարարում են, թե ԱԺ-ն պետք է որոշի՝ որ ԸՕ-ով գնա, իրենց համար միեւնույն է: Բեւեռեք ձեր ուշադրությունը նրա վրա, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել ընդհանրապես երկրում բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի համար: Սա նշանակում է, որ հանրապետականի պատգամավորներն էին, որ դարձել են հայ հեղափոխական հրեշտակներ եւ գնում էին իշխանության դռների առջեւ երդումներ տալիս, դառնում հեղափոխության նվիրյալներ ու հնարավորություն են ստեղծում, որ թե՛ ձեր, թե՛ մեր թիկունքի հետեւից ռեյտինգայինով ճողոպրեն խորհրդարան»,- ասաց նա:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ հայտարարեց. «Պարոն Ուրիխանյան, այդ մենք ենք բերել այս օրինագիծը, մենք խնդիր ենք ունեցել քաղաքական դաշտը ընդլայնել, եթե նկատեցիք՝ ԵԼՔ-ի բոլոր պատգամավորները ներկա են եղել, գրանցվել են եւ կողմ են քվեարկել: Դուք այլ խմբակցությունների, այդ թվում՝ ձեր պատգամավորների մասին խոսեք»:

Տպել
7991 դիտում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Ծափահարություններ մրցավարներին. Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Հեռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Ճապոնական կարգապահությունն ու Օլիմպիական խաղերը. հայացք Տոկիոյից

Տոկիո-2020. Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից խայտառակ կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում