Կաթողիկոսից իմացա, որ ինձ աղանդավորական շարժումների հետ են կապում. Նիկոլ Փաշինյան

«Մենք Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար շփվում ենք: Երկու օր առաջ էլ տիկնոջս հետ այցելեցինք, թեյ խմեցինք, խոսեցինք, քննարկեցինք: Իմիջիայլոց, ես այդ ժամանակ իմացա, թե լուրեր կան, որ իմ ընտանիքը աղանդավորական ինչ-որ շարժումների հետ են սկսել կապել, որ ինչ-որ աղանդավորական եկեղեցու անդամ եմ, բայց հազիվ առիթ է, ասեմ, որ ընդհանրապես կյանքում որեւէ առնչություն չեմ ունեցել եւ իմ ողջ ընտանիքը հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է»:

Առիթն օգտագործելով՝ այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հոկտեմբերի 20-21-ին Լիբանանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հանդիպում էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թեմային անդրադառնալու առիթը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման վերաբերյալ հարցն էր: Վարչապետն ընդգծեց պետության եւ եկեղեցու տարանջատվածության հանգամանքը եւ խոսքի ու դիրքորոշման ազատությունը, որ կա:

«Ազատությունը, որ մենք ձեռք ենք բերել, դա ամենակարեւոր արժեքն է, բայց մենք պետք է կարողանանք չարժեզրկել այդ ազատությունը: Պետք է երկխոսություն ծավալել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Որտեղ է այն գիծը, որ մենք պետք է միջամտենք: Սա մի հարց է, որը ժամանակի ընթացքում արդեն կկարգավորվի: Ընդհանրապես, ի սկզբանե ես այն տեսակետին եմ եղել, որ պետությունը, կառավարությունը չպետք է միջամտեն եկեղեցու գործերին: Կար իրավիճակ, երբ որ գործող հոգեւորականներ ինչ-որ դիրքորոշում են արտահայտում: Եվ ի՞նչ աներ կառավարությունը, գնար այդ հոգեւորականների ձեռքերը ոլորե՞ր»:

Վարչապետն այդուհանդերձ կարծում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը շատերն ընկալեցին:

«Անկեղծ ասած՝ ես էլ այդ դրսեւորումներում տեսնում եմ որոշակի տհաճություններ եւ որոշակի անթույլատրելի հանգամանքներ, բայց էլի եմ ասում՝ մենք չենք կարող մարդկանց արգելել արտահայտվել որեւէ թեմայով: Չենք կարող ուղղակի: Դա սխալ է: Մենք կարող ենք որոշակի իրավիճակներում արտահայտել դիրքորոշումներ կամ որոշակի ուղերձներ հղել»,- ասաց նա:

Այդ ուղերձներից մեկն էլ, ըստ վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ համատեղ սելֆիի հրապարակումն էր, որը նա անվանել էր պատմական ու աննախադեպ:

Տպել
3223 դիտում

Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն

Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)

Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան

Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնն է

Նոր միջանցքի գործարկմամբ Աղանուս համայնքը դուրս կգա Ադրբեջանի վերահսկողությունից. Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդն է

Լևոն Մինասյանը ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Որոշ հատվածներում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահին

Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ

Վերահաստատում եմ Սինգապուրի հետ փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունս. ՀՀ վարչապետ

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Աչաջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և այրվել

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված

Համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկրների միջև գործակցությունը. Փաշինյանը՝ Քուվեյթի վարչապետին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Օգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են (տեսանյութ)

Հուլիս ամսին Հայաստան է ժամանել 188 856 զբոսաշրջիկ

6 մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից

Գիտության զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Մխիթար Հայրապետյան

Խոշոր ավտովթար Արարատի մարզում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին

Ծառայության առօրյայից համացանց լուսանկարներ ներբեռնած զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Տեսչական մարմինը վերացրել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը

Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն

Հանգստյան օրերին ԱԻՆ-ն օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացել

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը