Կհանձնեմ ՀՀ քաղաքացիությունս եւ կգնամ երկրից. գյումրեցի Լիլիթ Աղեկյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

«Ես իրավապահներին մեղադրում եմ հանցավոր անգործության մեջ»: Նման հայտարարությամբ ՀԺ-ին է դիմել Գյումրիի բնակիչ Լիլիթ Աղեկյանն ու պատմել, որ արդեն 1 տարի 3 ամիս դատախազության, քննչական վարչության եւ ոստիկանության հետ լուրջ ընդհարումներ ունի: Ամեն ինչ սկսվեց 2017 թվականի հուլիսի 2-ին, երբ հայրիկիս մահվան տարելիցի կապակցությամբ գնացի գերեզմանատուն եւ տեսա, որ դիմացի պարսպի շարքի քարերը, կալպակ կոչվածները, տեղահանված են եւ բերված գցված են կողքը: 9 հատ են դրանք: Այսինքն, դրանք գողացված չեն, այլ միտումնավոր հանված են, բերված, գցված են: Փորձագիտական եզրակացությունն ապացուցեց իմ կասկածը, որ դրանք լինգով, ենթադրաբար լինգով, կամ այլ գործիքով են հանված, առկա է մեխանիկական միջամտություն»,-պատմեց Աղեկյանը:

Նա անմիջապես դիմել է ոստիկանություն՝ հույս ունենալով, որ կհայտնաբերվի այն մարդը, կամ մարդիկ, ովքեր վնասել են հոր գերեզմանը: «Ինձ ասում էին, որ իզուր ես դիմում, չեն բացահայտի, բայց ես մտածում էի, որ չբացահայտվող հանցագործություններ չէին լինելու: Եվ դիմեցի: Հուլիսի 12-ին հարուցվեց քրեական գործ, ՀՀ ՔՕ 265 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ այդ քրեական գործը կասեցվեց օգոստոսի 31-ին: 49 օրվա ընթացքում ոչ մի աշխատանք չիրականացվեց ոչ նախաքննական, ոչ հետաքննական մարմինների կողմից, եւ կասեցվեց գործը»:

Գործի կասեցումից հետո Լիլիթ Աղեկյանը երկու բաց նամակ է ուղղել այդ ժամանակահատվածում վարչապետ Սերժ Սարգսյանին, նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Բոլոր այդ նամակները մնացել են անպատասխան: Լիլիթ Աղեկյանի բազմաթիվ ու անդադար  բողոքներից հետո հարուցված քրեական գործը կասեցնելու որոշումը մեկ տարի անց՝ միայն 2018 թվականի հուլիսի 4-ին, վերացվել է: Գործի քննությունը հանձնարարվել է նոր քննիչի ու դատախազի:

«Այս ընթացքը եւս ինձ չի բավարարում, որովհետեւ բացառապես իմ միջնորդությունների հիման վրա են գործողություններ կատարում՝ տարածքի կրկնակի զննություն, վնասման գործիքի որոնում, պարսպի կրկնակի զննություն, քննչական խումբ ձեւավորելու իմ միջնորդություն, առերեսում, նույնիսկ ես իր եմ հայտնաբերել հայրիկիս գերեզմանի մոտ, ապակե բաժակ է դա, որը տվել եմ փորձաքննություն իրականացնողներին: 1 տարուց ավել է անցել, սակայն այս պահին նախաքննությունը դեռ նույնիսկ վարկած չունի, թե ովքեր են դա արել, կասկածվողների իր շրջանակը չունի եւ բացառապես հիմնվում է իմ դատողությունների վրա: Բացահայտորեն անգործության է մատված  նաեւ ոստիկանությունը»:

Ըստ Լիլիթ Աղեկյանի, քննչական մարմինը հարցաքննել է միայն այն մարդկանց, ում անուններն ինքն է տվել: Ինչից հետո քննիչը գտավ, որ գործը պետք է կասեցնի՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն: «Իրենց նախաձեռնությամբ ոչինչ չեն արել»,-ասաց Աղեկյանը:

«Գլխավոր դատախազությունում ես բողոքել եմ նախկին հսկող դատախազ Արտյոմ Ավետիսյանի եւ նախկին քննիչ Արմեն Գյոզալյանի դեմ եւ պահանջել անգործության համար կարգապահական վարույթ հարուցել,  դատախազությունից ինձ պատասխանել են, թե ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննվող գործի շրջանակներում  կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չկան: Մինչդեռ ՀՀ գլախվոր դատախազը նշել է, որ եղել են թերացումներ: Հենց դրանց հետեւանքով է գործը հանձնարարվել հսկող նոր դատախազի: Այսինքն, գիտեն, որ բողոքողը ճիշտ է, բայց «իրենցինին» չեն պատժու՞մ: Անընդհատ ոստիկանությունից ինձ պատասխանում են, որ Ձեզ կպատասխանի մարզային վարչության պետ Քոչարյանը: Ես 3 տրցակ գործ ունեմ, ոչ մի անգամ ոստիկանությունը ինձ նորմալ, հոդաբաշխ պատասխան չի տվել, թե ինչ է արվում այս գործի շրջանակներում: Իմ ամեն մի բողոք-նամակից հետո համարում են, որ ինձ պետք է կանչեն ոստիկանություն: Որ ին՞չ, ինչի՞ համար: Նրանք չեն հասկացե՞լ, որ ես գործով տուժող եմ: Ասել եմ իրենց՝ այն ժամանակը, որ պետք է ծախսեք ինձ հետ զրույցի վրա, ծախսեք հանցագործներին հայտնաբերելու վրա: Աշխատանքի պատրանքներ մի ստեղծեք: Ամոթ է: Սա ի՞նչ է նշանակում, Օսիպյանը հանձնարարում է իր ստորադասին, որ գործով զբաղվի եւ չի զբաղվու՞մ: Բա Օսիպյանն ասում է կոռուպցիոն երեւույթները վերացել են ինչի՞ հիման վրա է դա ասում: Կոռուպցիա չի նշնակում միայն կաշառք վերցնել, նշանակում է «խեղում», «այլասերում», փչացում: Հիմա այս դեպքը հենց իրավապահ համակարգի խեղում է նշանակում: Ես դիմել եմ, որ Ոստիկանության Կումայրու բաժնով եւ Սեդրակ Նաշխքարյանով զբաղվեն, պատասխանատվության ենթարկեն, սակայն պատասխանել են, թե խախատուներ չեն հայտնաբերվել, ուստի ուսումնասիրությունների արդյունքները թողնվել են անհետեւանք, սա ի՞նչ է նշանակում: Բանի տեղ չենք դրե՞լ, հա՞: Եթե ոստիականն ինձ ասում է, որ  հանցագործներին չեն կարող բացահայտել, ուրեմն, իրենք թող գնան, գան առավել արհեստավարժ, փորձառու մարդիկ: Գերեզմանոցի վարիչն ասում է, որ գերեզմանոցի տարածքը չեն կարող վերահսկել: Հետաքրքիր է, Գյումրու քաղաքապետարանը շքեղ միջոցառումներ է կազմակերպում եւ միայն հրավառության համար 5 մլն դրամ կարող է տրամադրել, չի՞ կարող էդ տարածքի վերհսկողութունն իրականացնել: Իրեն ձեռք է տալի՞ս, որ անընդհատ քրեական գործեր են հարուցվում»,-հարցնում է Լիլիթ Աղեկյանը:

Աղեկյանն ասում է՝ դիմել է նաեւ ԱԱԾ պետին, որպեսզի ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող  անգործության մատնված իրավապահներին պատասխանատվության ենթարկեն եւ ԱԱԾ քննչական վարչության քննիչներին այս գործում ներգրավեն, քանի որ, ըստ Լիլիթի, մարզի իրավապահների համար սա անասելի բարդ  քրեական գործ է, եւ գուցե անհրաժեշտություն կա, որ ուժային մեկ այլ կառույց էլ օգնի:

Ըստ նրա, գործը միտումնավոր չի բացահայտվում, քանի որ դրանից որեւէ մեկը ֆինանսական շահ չունի: Ռոբերտ Քոչարյանը մի խոսք ուներ, ասում էր՝ «ուչաստկովի մակարդակի» գործ: Սա էլ հենց էդ «ուչաստկովի մակարդակի» գործ է, եւ որեւէ դժվարություն չկա բացահայտելու, հատկապես որ, Լիլիթի վստահեցմամբ, հարցաքննված անձանցից մեկը գրեթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որին իրավապահներն ուշադրություն չեն դարձրել:

«Էս գործը անքյար գործ է, մեջը փող չկա, չեն բացահայտում, ես դա եմ տեսնում: Սա բացահայտ անգործության մասին է խոսում: Թքած ունեն ՀՀ հպարտ քաղաքացու վրա: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, գնահատում եմ բոլորիդ անգամ մանր, փոքր աշխատանքը հեղափոխության մեջ, սիրում եմ բոլորիդ, բոլորիդ հաբուրում եմ: Եղբայր, էսպես էլ սիրե՞լ լինի: Ասում է՝ ասֆալտին եմ պառկեցնելու, ասֆալտին առաջինը պառկեցնելու ենթակա իրավապահ համակարգն է՝ ոտից-գլուխ, նախաքննական, հետաքննական եւ դատախազության մարմինները: Ինքն ասում է՝ սիրում եմ բոլորիդ, բայց ո՞նց եք սիրում, էս է՞ Ձեր սիրելու արգասիքը, ասում է՝ խելքերդ գլուխներդ հավաքեք: Բա որ չե՞ն հավաքում խելքերը գլուխները, պարոն Փաշինյան, Դուք ի՞նչ եք ձեռնարկում»:

Լիլիթն ասում է՝ խորապես հիասթափված է ամեն ինչից, քանի որ Գյումրիում Թավշյա հեղափոխության գաղափարը ոչ հասել է, ոչ էլի կհասնի: Ամեն ինչ նույնն է մնացել: «Սիլվա Կապուտիկյանը 2008 թվականի մարտի 1-ից հետո հանձնեց իր շքանշանները: Ես հաձնելու բան չունեմ, ես կհանձնեմ իմ ՀՀ քաղաքացիությունը եւ կգնամ: Սա է՞ Նոր Հայաստանը, էս իրավապահնե՞րն են Նոր Հայաստանը»,-զրույցը եզրափակեց Լիլիթ Աղեկյանը:

Տպել
4213 դիտում

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)