Երևան
4 °C
ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի դադարել: Ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը կարծում է, որ այնտեղ մի շարք հարցեր լուծվում են ոչ օրինական ճանապարհով: Հոկտեմբերի սկզբին նա մի շարք մարզիկների ծնողների հետ բողոքի ակցիա էր իրականացրել: Նրանք նշում էին՝ եղել են դեպքեր, որ ֆեդերացիան ասել է՝ որոշ երեխաների դեպքում գումար չունի միջազգային մրցումների ուղակրելու, ծնողներն էլ իրենք են վճարել: «Հայկական ժամանակ»-ը հարցի շուրջ զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի հետ:
Մասնագետը նշեց, որ ֆեդերացիայի գործունեույունը՝ այդ թվում ֆինասական, փաստաթղթավորվում է, ու խարդախություններ իրենք անել չեն կարող: Մինչեւ մրցումները համապատասխան փաստաթղթերով՝ հրամանով, նախահաշվով դիմում են ՀՀ Սպորտի եւ երիտասարդություն հարցերի նախարարություն ֆինանսավորում ստանալու համար: Դրանից հետո էլ ներկայացնում են հաշվետվություն:
«Հաշվետվության մեջ գրվում է՝ քանի հոգի են գնացել պետական աջակցության միջոցներով, ինչ ծախսեր են դրա մեջ ընդգրկված, ներկայացվում են կտրոնները: Եթե հավաքականում ընդգրկված են մարզիկներ, որոնք մասնակցում են սեփական կամ հովանավորների միջոցներով, հրամանի մեջ անպայման շեշտված է լինում: Հրամանը եւ փաստացի հաշվետվության թվերը պետք է համընկնեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ փոխանցումները հիմնականում արվում են անկանխիկ:
Դանիելյանն ասաց, որ ֆեդերացիայում պարբերաբար իրականացվում են աուդիտներ ու խախտումներ չեն արձանագրվում: Վերջին աուդիտն արվել է 2018 թ մարտին 2017 թ. գործունեության վերաբերյալ: Ըստ եզրակացության, որն առկա է azdarar.am-ում՝ ֆեդերացիան բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում ֆինանսական պատկերը:
Մարզիչը կարծում է, որ Խաչիկյանի բողոքները կարող են պայմանավորված լինել նրանով, որ ֆեդերացիայում նախընտրական շրջան է եւ ինքն էլ ցանկանում է նախագահ ընտրվել: Այժմ նախագահը Կարեն Գրիգորյանն է՝ Մանվել Գրիգորյանի որդին: Մանվել Գրիգորյանն էլ ֆեդերացիայի պատվավոր նախագահն է, եւ նրա կալանավորումից հետո որդին չի զբաղվում ֆեդերացիայի գործերով: Գրությունով, ըստ ֆեդերացիայի կանոնադրության, իր բացակայության դեպքում պարտականությունները դրված են փոխնախագահ Վարդան Ղահրամանյանի վրա: Ընտրությունները կայանալու են առաջիկա 1 ամսվա ընթացքում:
«Ինձ թվում է՝ նման ակտիվությունը, որ մինչեւ հիմա ընդհանրապես չի եղել, եւ այս վերջին տարիներին որեւէ բողոք որեւէ մարզչից... բացի այս հայտնի դեպքերը, որ ստուգվել են, կա՛մ հավատացել են, կա՛մ չէ, մարել է, հետո նորից 2-րդ, 3-րդ անգամ նույն հարցերը բարձրացնելը ինչ-որ նպատակ հետապնդում է»,- ասաց Դանիելյանը:
Մամուլի հրապարակումներում հաճախ է խոսվում ֆեդերացիայի հետ Մանվել Գրիգորյանի կապի, ինչպես նաեւ այն մասին, որ գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը նրա քրոջ աղջկա ամուսինն է: Դանիելյանը նշում է, որ Մանվել Գրիգորյանը միայն ֆեդերացիայի համար անվճար փոքր տարածք է հատկացրել «Երկրապահ կամավորական միությունում» ու ֆեդերացիայի գործերին չի խառնվել: Ըստ Դանիելյանի՝ իրենց մասին խոսելիս Մանվել Գրիգորյանի անունը հաճախ նշում են իրենց վարկաբեկելու համար:
«Այո՛, համարում եմ (խմբ. որ Մանվել Գրիգորյանի մասին դիտավորյալ են նշում), որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ կապված է եղել»,- ասաց նա:
Մարզիչը նշեց, որ ամեն դեպքում ֆեդերացիան շարունակում է իր բնականոն գործունեությունը, անցկացվում են մրցաշարեր, մարզիկները մեկնում են միջազգային մրցումների: Նոյեմբերին, օրինակ, մասնակցելու են Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությաը:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
53-ամյա Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է անկեղծ կերպարով | լուսանկարներ
Ի՞նչ իրավիճակ է Ջերմուկում
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցին Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել | տեսանյութ
Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4,5 ժամ․ ինչպես են միմյանց հրաժեշտ տվել նախագահները
Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը․ թիմում վնասվածք ունեցող խաղացող չկա
Օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության․ Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը
Մեկնարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի` արդեն ավանդույթ դարձած երկամսյակը․ ԱԳ նախարարի ուղերձը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Որտեղ է Ալեն Սիմոնյանը կոտրել ձեռքը․ ԱԺ նախագահը մանրամասնել է դեպքը
Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշումն անտեսվում և աղավաղվում է․ ՀՀ-ն հարցը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ կմտցնի
Բացասական եզրակացություն՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին
ՃՏՊ Մեղրի-Երևան ճանապարհին․ կա տուժած
Ադրբեջանի քաղաքականությունը միտված է նոր ագրեսիայի հող նախապատրաստելուն․ ինչ են քննարկել Միրզոյանը և Լավրովը (տեսանյութ)
ԼՂ բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխավորման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները․ Լավրով
1 միլիարդ եվրո Թուրքիային՝ երկրաշարժերի վնասների վերականգման համար
Ողբերգական դեպք Երևանում․ բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է․ ինչ պահանջներ է ունեցել նա
Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի․ Վրաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
Քաղաքացին փորձում է Հաղթանակի կամրջից նետվելով ինքնասպանություն գործել
7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել. ովքեր են նրանք
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը միտված է ՀՀ քննչական կոմիտեի հետ շարունակել նոր նախագծերի իրականացումը
Հայաստանում 2022-ին արձանագրված բարձր տնտեսական աճի ցուցանիշները տպավորիչ են․ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ
Երևանում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. քաղաքապետարանում քննարկումներ են
Իշխան Սաղաթելյանի մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հայաստանում դասղեկը հարվածել է 4-րդ դասարանի աշակերտներին. նրա պաշտոնավարումը կասեցվել է
Ռուբլին էժանացել է․ ՀՀ կենտրոնական բանկը փոխարժեքների տվյալներ է հրապարակել
Միրզոյանը նկատել է, որ Մոսկվա իր այցը ընթանում է Հարավային Կովկասում լարված մթնոլորտի ֆոնին
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը
Ալեն Սիմոնյանը սայթաքել և ընկել է․ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո
Լաչինի հարցում գերմանացի գործընկերներից ակնկալում ենք գործուն քայլեր․ ԱԺ նախագահը՝ Բունդեսթագի ներկայացուցչին
ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Անի համայնքում․ պետության հատկացրած միջոցները նպատակային չեն ծախսվել
Արևմուտքը փորձում է կռիվ գցել Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Սերգեյ Լավրով
«Արի հասնենք դրան, Հայաստան»․ ամերիկահայ հայտնի դիմահարդար, Քիմ Քարդաշյանի մտերիմ Հրուշ Աճեմյանը աջակցել է Բրյունետին
Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություններ է հայտնել
Նոր նշանակում Գրիգոր Մինասյանի հրամանով
Ինչպես են աշխատել Տեսչական մարմինները 2022-ին․ վարչապետին զեկուցվել է կատարողականը
Հայհոյանքներ չպիտի հնչեն․ ԵԹԿՊ–ի ռեկտորը՝ «Որբանոց» ներկայացումը արգելելու և դրան քաղաքական ենթատեքստ տալու մասին
Մեկ տասնյակից ավելի անձինք առանց պատվաստման կեղծ սերտիֆիկատներ են ստացել․ հարուցվել է քրեական վարույթ
© 2023 Հայկական ժամանակ