Քաղաքացու տնից լկիտաբար փող են գողանում. ԱԺ-ում քննում են գազի եւ հոսանքի բարձր սականգների իջեցման հարցը

Հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծված գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որի քննության առարկան գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներն են: Հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ հարցադրումների հարցաշար է կազմվել, որն ուղարկելու են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն:

«Ես համոզված եմ, որ չի կարելի տասը-տասնհինգ տարի խոսել, որ առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսելու, ես էլ կարծում եմ` հակառակը, իսկական ժամանակն է` խոսել այդ մասին»,- ասաց նա եւ նշեց, որ սահմանի վրա մենք ստանում ենք 1000 խորանարդ մետրը 150 դոլարով, բայց կրկնակի թանկ վերջնական սպառողին է հասնում:

«Ես էլ կարող եմ առաջ անցնելով պնդել, որ այո ռեզերվներ կան եւ մենք հատ-հատ անցնելու ենք այդ ամբողջ շղթայի երկայնքով` սահմանից մինչեւ վերջնական սպառող»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ կորուստների մակարդակը նվազեցնելու համար 16 տարվա ընթացքում ներդրումներ չեն արվել եւ պետք է ուսումնասիրել գնումների համակարգը, գազի կալորիականության խնդիրը, ներտնային գազի սպասարկման խնդիրը, եւ ՀԷՑ-ի ոլորտի սակագները, որը մասամբ շաղկապված է գազի հետ: Նա կարեւորեց բնական մենաշնորհային ցանցերի ազատակացումը:

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ մասամբ կիսում է հարցադրումները եւ տնտեսական հանձնաժողովում քննարկել են հանրային ծառայությունների 2019 թվականի ծրագիրը: «Սակագնի հիմնավորվածությունը քննելու առումով հետաքրքիր է ամբողջ ծախսերի շարքը քննել»:

Հանձնաժողովի քարտուղար Հովիկ Աղազանյանը նշեց, որ որքանով ինքը հետազոտություններ է իրականացրել, կարող է ասել` ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է: «Մարդիկ գնումների ժամանակ գնում են որեւէ առարկա, որի իրական շուկայական արժեքը 100 դրամ է, ձեւակերպում են 150 դրամով, այսինքն՝ մարդիկ լկտիաբար մտնում են քաղաքացու տուն, քաղաքացու բնակարան եւ այնտեղից գողանում են փող»,- ասաց նա եւ նշեց, որ կարող են ուսումնասիրել, թե մինչեւ էլեկտրացանցերը սեփականացնելը որ կազմակերպություններն էին, որոնք մատակարարում էին ապրանքներ եւ թե հիմա ինչ փոփոխություններ են եղել:

«Միայն այդ հաշվարկով գնումների շուկան ուսումնասիրելով կգանք եզրակացության, որ միայն այդ կտրվածքով սակագինը իջեցնել տասից մինչեւ 15 տոկոս»,- ասաց Աղազարյանը:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդեւան Գրիգորյանը առաջարկեց ուսումնասիրել այն հարցերի շրջանակը, որոնք հենց կապ ունեն սակագնի հետ: Նա նշեց, որ իր կարծիքով կառավարության կողմից էլ հանձնարական է եղել մասնագիտական խմբին՝ ուսումնասիրել սակագների հարցը եւ նախնական եզրակացությամբ` մինչեւ տասը տոկոսի չափով հնարավորություն կա սակագները իջեցնել: «Իմ կարծիքով՝ կարելի է հրավիրել այդ ընկերություններին, եւ քանի որ ժամանակը շատ սեղմ է, որոշակի որոշում կայացնել»,-ասաց նա:

ՀՅԴ խմբակցությունից Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ շեշտը պետք է դրվի խտության, կալորիականության եւ կորուստների վրա: «Պետք է ներկայացնել առաջարկություն հիմնական սակագների քաղաքականության հարցում, ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքներին նվերներ մատուցենք, այլ հստակ քաղաքականություն ունենանք, չլինի ունեւորի եւ չունեւորի քաղաքականություն»,-ասաց նա:

Տպել
4499 դիտում

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են