Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհաշինական աշխատանքների որակին

19/10/2018 schedule13:58

Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների եւ օբյեկտների շինարարական աշխատանքները:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքային շրջայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել կատարված աշխատանքների որակին։

Երեւան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ավտոճանապարհի 28-33-րդ կմ հատվածի հիմնանորոգման մեկնարկը տրվել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին։ 

5,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ նորացվել է։ Կատարվել են կողային առուների, կողնակների, իջատեղերի, մայթերի, ջրահեռացման վաքերի վերականգնման, երթեւեկելի մասի ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային երթեւեկության նշաններ, կատարվել են գծանշումներ։ 

Ճանապարհաշինական աշխատանքներն այս տեղամասում ավարտվել են սահմանված ժամկետում՝ 2018թ.  օգոստոսի 30-ին։ Ավարտվել է նաեւ օգոստոսի 3-ին մեկնարկած՝ Բերքառատ համայնքով անցնող 3.42կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։

Կապալառու կազմակերպության պատասխանատուները, ներկայացնելով կատարված աշխատանքները, ընդգծել են, որ շինարարական բոլոր աշխատանքները կատարվել են նախագծին համապատասխան, եւ կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարողացել են ճանապարհահատվածը շահագործման հանձնել նախատեսված ժամկետից  շուտ։ 

Գոռ Ավետիսյանը այցելել է նաեւ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական (Մ-3) ավտոճանապարհի  85,500 եւ 86,700 կմ  հատվածներ, որտեղ ավարտվել են 2 կամուրջների վերանորոգման աշխատանքները։ 

ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը շինաշխատանքներն իրականացրած կապալառու կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկումների ընթացքում եւս մեկ անգամ ընդգծեց շինարարության բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը:  

Սահմանված կարգի համաձայն՝ հիմնանորոգված, նորոգված բոլոր ճանապարհներն ու կառույցները շահագործման հանձնվելուց հետո 3 տարի կգտնվեն երաշխիքային ժամկետի մեջ։ Այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն շինարարները պարտավոր են շտկել իրենց ուժերով եւ միջոցներով:

Տպել
1419 դիտում

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու վերաբերյալ օրենքներ

Համայնքի ղեկավարները հիմա նաեւ իրենց առաջնորդությամբ մոբիլիզացիոն եւս մեկ փուլ պետք է ապահովեն. Երիցյան

ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը

Հայաստանցի սպառողներին կոչ ենք անում չխոչընդոտել Թուրքիայից արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը․ Ղազարյան

ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին. ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Կատալունիայի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին. Աննա Հակոբյան

Ադրբեջանական ռմբակոծությունից տուժել են իրանական խաղաղ բնակավայրերը. ավերվել են տներ (տեսանյութ)

Հայոց պատմության մեջ կգրենք վրացական կողմի ևս մեկ դավաճանական քայլի մասին․ ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ

Պարզեցվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների թաղման նպաստի ստացման գործընթացը

Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը և Գարեգին Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով

Կանադական Օնտարիոյի խորհրդարանում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից ու ճանաչել Արցախը

Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում. ԱՀ նախագահ

Արդեն 3 շաբաթից ավելի Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած երեխաներին ու նրանց խնամողներին

Թուրքական «Բայրակթար» դրոններին մատակարարվում է նաև Rotax 912 տիպի շարժիչներ՝ արտադրվող ավստրիական ընկերությունում

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. armeniasputnik

Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային