Երեխաներին տոպրակով դրել ու փախել են, 5 րոպեի պատմություն է եղել

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկում դեռ գիշերվա լարվածությունն ու հուզմունքը պահպանվում են: Բակում, դռան հետեւում պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածիններին գտնելը հոգեբանական ծանր իրավիճակի առաջ է կանգնեցրել հաստատության սաներից շատերին: Դեպքի պահին երեխաներից մեկն անգամ վատ ինքնազգացողություն ու խորն ապրումներ է ունեցել: Տարածք են հրավիրվել շտապբուժօգնության աշխատակիցները:«Երեխաներին բակում մեր պահակն է գտել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը: Ասում է՝ 5 րոպեի պատմություն է եղել, պահակը դրսից ներս է մտել եւ 19:30-ին նկատել է, որ բակի դռան մոտ ինչ-որ տոպրակ է հայտնվել, որն ընդամենը 5 րոպե առաջ այդտեղ չի եղել: Քամի չի եղել, բայց  պարկը տարօրինակ կերպով շարժվել է: Հենց դա էլ ավելի է հետաքրքրել պահակին: Մոտեցել, տեսել է՝ երեխաներ են:Լուսանկարում այն հատվածն է, որտեղ գտնվել են երեխաները

«Անմիջապես զանգել է ինձ, մինչեւ իմ տեղ հասնելը ես ճանապարհից արդեն զանգել եմ ոստիկանություն, ՇՄ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, Գյումրու համայնքապետարանի որդեգրման հոգաբարձուների խորհրդի պատասխանատուին: Երեխաները դրված են եղել դռան հետեւում, այնպես, որ ոչ թե փողոցում, այլ բակում գտնվեն: Հագուստներով էին, իրենց հասակին համապատասխան, շապիկ, տոտիկ, նաեւ պամպերսով էին, խնամված էին, սոված չէին, որովհետեւ մինչեւ տեղափոխումը 1 ժամից ավելի տեւեց, անգամ լաց չէին լինում, նոր էին կերակրված»,- պատմեց տնօրեն Անահիտ Կարապետյանը: Լուսանկարում Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանն է

Հիմա նորածինները Գյումրու «Երեխաների տան»-ն են: «Լողացել են, հանգիստ քնել: Գիշերն էլ են լավ քնել»,- ասաց «Երեխաների տան» տնօրեն Աննա Գեւորգյանը:Լուսանկարում Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Գեւորգյանն է

«Ընդունման պահին եւ հիմա էլ ոչ մի փաստաթուղթ չկար եւ երեխաներն ընդունվել են համապատասխան արձանագրությամբ: Հիմա մեր խնամքին են հանձնված: Ուզում եմ ասել, որ երեխաները բավարար վիճակում են եւ լավ խնամված երեխաներ են: Ինձ թվում է՝ 10-15 օրական երեխաներ կլինեն, մանկաբույժի կողմից զննում է կատարվել, դեռ չի կարելի վերջնական եզրակացություն ունենալ եւ ասել, որ բացարձակ առողջ են, քանի որ դեռեւս անհրաժեշտություն կա կատարել լաբորատոր գործիքային հետազոտություն, եւ դրա արդյունքներից ելնելով, արդեն կփաստվի երեխաների առողջական վիճակի հստակ նկարագիրը»: Ոստիկանության «Մուշ»-ի բաժնում նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքները պարզելու եւ երեխաների ծնողներին հայտնաբերելու ուղղությամբ:

«Երեխաների տան» տնօրենը նաեւ մեկ կարեւոր նկատառում ուներ: Ասաց՝ պետք է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր երեխաներից լուսանկարներ են հրապարակել:

Թե որտեղից են երեխաները հասել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ, դեռ հայտնի չէ: Շիրակի մարզում 3 մեծ ծննդատուն կա: Դրանցից մեկը գտնվում է Ախուրյանում: Այնտեղ հոկտեմբերին երկվորյակ տղաներ չեն ծնվել: Երկվորյակներ երկու օր առաջ  ծնվել են Գյումրու ծննդատանը: Այս պահին մայրն էլ, երեխաներն էլ տեղում են: Ավստրիական հիվանդանոցի ծննդատանը եւս երկվորյակներ այս ամիս չեն ծնվել: Միաժամանակ նշենք, որ որոշ մեծ համայնքներում եւս կան ծննդօգնության կազմակերպման կաբինետներ, որտեղ երեխաներ են լույս աշխարհ գալիս:

Տպել
6134 դիտում

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի