Դեսպան Միլսը վերջին անգամ խառնվեց ՀՀ ներքին գործերին

18/10/2018 schedule21:30

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ EVN Report կայքին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքեր վրդովմունք են առաջացրել հայ հասարակության շրջանում: Խնդրահարույց էին, մասնավորապես, նրա պատկերացումները Արցախի խնդրի վերաբերյալ: Անդրադառնալով հակամարտության կարգավորման հայկական տարբերակին, նա նշել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի թե ինչին է պատրաստ: Նա հույս է հայտնել, որ ներկա փոփոխությունները հետագայում առիթ կհանդիսանան նոր քննարկումների՝ թե ինչ է լինելու, կամ որն է ընդունելի լուծումը եւ փոխզիջումը:

Սակայն, քննարկումների կարիք, կարծես, չկա: Հայ ժողովուրդը միասնական է այս հարցով իր դիրքորոշման մեջ, որն, ի դեպ, հակադրվում է Միլսի տեսակետին:  

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկա այստեղ եւ պարզեցի, որ հայերի մեծամասնությունը, որոնց հետ հանդիպում էի, կտրականապես դեմ էին օկուպացված տարածքների վերադարձին՝ որպես բանակցային կարգավորման մաս», - նշել է Ռիչարդ Միլսը, հավելելով, որ տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքներից մեկն է։

Մադրիդյան սկզբունքները վերջնական տեսքով շրջանառության մեջ են դրվել 2007 թ. նոյեմբերին: 2009 թ. հուլիսին իտալական Աքվիլայում հրապարակվել է Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը: Դրանք ենթադրում էին նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների տրամադրում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում, փախստականների վերադարձի իրավունք:

Բանակցություններն ընթանում էին այդ դրույթների շուրջ: Հակամարտող կողմերը տարբեր պատճառներով չէին համաձայնվում սկզբունքներին: Սահմանային լարվածությունն այդ ընթացքում աճում էր՝ պարբերաբար առաջացնելով սրացումներ: Սրացումների նկատմամբ պատշաճ արձագանքի բացակայությունն էլ 2016 թ. ապրիլին բերեց Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին: Դրանից հետո առարկայական բանակցություններ Արցախի կարգավիճակի եւ տարածքների վերաբերյալ չեն եղել:

Միլսը նշել է, թե հասկանում է, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմը է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը հայերի համար եւ հավելել, որ «դաժան իրականությունը կայանում է նրանում, որ գրավյալ տարածքների մի մասը պետք է վերադարձվի»։

Միլսի այս մտքին հնարավորինս կոռեկտ եւ բավական դիպուկ պատասխան է տվել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում: Նա նախ նշել է, որ Արցախյան շարժման  վերջին փուլում՝ 1988 թ. սկսված, տարածքների խնդիր չի եղել՝ Արցախը փորձել է ինքնորոշվել, քանի որ Ադրբեջանի կազմում գոյության տարբերակ չկար: Կարգավիճակի փոփոխությունը, սակայն, նույնպես չփրկեց, քանի որ Ադրբեջանը փորձեց զենքի ուժով հարցը լուծել:

«Ադրբեջանը հարձակվեց, փորձեց ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կատարեց ամբողջ նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Հիմա մենք, որպեսզի փրկվենք, ստիպված եղանք կրակակետեր ոչնչացնել, եւ փոխվեց քարտեզը, փոխվեցին սահմանները։ Իհարկե, օկուպացված տարածքները պետք է վերադարձնենք, բայց մենք չունենք օկուպացված տարածքներ», - ասել էր Բաբայանը։

Նա նաեւ մեկ այլ կարեւոր դիտարկում էր կատարել, կապված Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ:

«Եթե խոսվում է սահմանների մասին, այդ դեպքում թող ասեն, թե Շահումյանի շրջանը հիմա ո՞ւմ վերահսկողության տակ է, Ադրբեջանն այն չի՞ օկուպացրել, կամ Գետաշենը, Հյուսիսային Արցախը», -  ասել էր Բաբայանը՝ հավելելով, որ վերադարձ անցյալին չկա, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով։

Վերադառնալով Միլսին, հարկ է նշել, որ ստատուս քվոյի վերաբերյալ նրա մտքերը որոշակի ընդհանրություններ ունեն ադրբեջանական քարոզչության հետ: Ըստ նրա՝ ստատուս քվոն Հայաստանի օգտին չէ՝ հակամարտության պատճառով փակ սահմաններից  բխող նյութական եւ մարդկային ռեսուրսների սղությունից մինչեւ կոռուպցիոն ռիսկերը:

Ադրբեջանական քարոզչությունը եւս պարբերաբար նշում է, որ «Հայաստանը շուտով ծնկի է գալու»՝ տնտեսական շրջափակման, կամ «տարածաշրջանային նախագծերին չմասնակցելու» հետեւանքով: Այդ տրամաբանության շարունակությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն էր այն մասին, որ հայկական հեղափոխության մեջ մեծ է նաեւ իրենց վարած՝ Հայաստանի մեկուսացման քաղաքականության դերը:

Միլսը խոսել է նաեւ Իրանի հետ հարաբերությունների մասին: Նա, մի կողմից հավաստիացնում է, որ ԱՄՆ-ն ճնշում չի գործադրում Հայաստանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի շփումները Իրանի հետ կամ թշնամաբար տրամադրվի նրա հանդեպ: Մյուս կողմից, սակայն, Միլսն ակնկալում է, որ «Հայաստանը կարտահայտվի, ինչպես դա անում են մյուս երկրները»՝ նշելով, որ «դա երբեմն կարող է բարդ լինել, սակայն դա այն է, ինչ ԱՄՆ-ն ցանկանում է»:

Խոսքը, մասնավորապես, «Իրանի ապակառուցողական վարքի» մասին է: Ըստ Միլսի՝ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն այն է, որ Իրանը աջակցում է համաշխարհային ահաբեկչությանը «Լիբանանում գործող «Հեզբոլլահից» մինչեւ Ասադի ահաբեկչական ակտերը Սիրիայում»: Հայաստանն, իհարկե, դեմ է ահաբեկչությանը, սակայն, անհասկանալի է, թե ինչու «արտահայտվելիս» պետք է հիմնվի ԱՄՆ դիրքորոշման վրա:

Միլսն անդրադարձել է նաեւ Ամուլսարի խնդրին: Նա կրկնել է նախկինում հայտնած մտահոգությունը հանքի շահագործման կասեցմամբ՝ նշելով, որ դա չի կարող չանդրադառնալ միջազգային ներդրողների տեսանկյունից Հայաստանի գրավչության վրա։ Միլսը հայտնել է, որ պատրաստվում է ամերիկացի ներդրողներին տեղեկացնել Ամուլսարի դեպքի մասին:

«Ես նախ եւ առաջ պատասխանատու եմ ԱՄՆ-ի եւ ԱՄՆ քաղաքացիների ու ներդրողների առաջ: Եթե նրանք ինձ հարցնեն, ապա ես ասելու եմ՝ դուք պետք է տեղյակ լինեք, որ Լիդիանի հետ նման բան է տեղի ունեցել եւ պետք է ինքներդ եզրակացություններ անեք», - հայտնել է Միլսը։

Ամուլսարի խնդրով դեռեւս սեպտեմբերի 30-ին բավական հստակ արտահայտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել էր, որ Ամուլսարի հանքը կշահագործվի այն ժամանակ, երբ հիմնավորվի, որ դրա շահագործումը սպառնալիք չի ստեղծում Սեւանի եւ Ջերմուկի ջրային համակարգերի համար, իսկ եթե պարզվի, որ այն սպառնալիք է ստեղծում՝ հանքը չի շահագործվի: Ինչ վերաբերվում է Միլսի նմանատիպ հայտարարություններին, ապա դրանք անջրպետ են ստեղծում եթե ոչ հարաբերությունների, ապա գոնե ընկալումների մեջ:

Ինչեւէ, Ռիչարդն Միլսը, համաձայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի, ավարտելով դիվանագիտական առաքելությունը` արդեն լքել է Հայաստանը եւ մեկնել ԱՄՆ: Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Լինն Մ. Թրեյսին, որի մասնագիտական անցյալը ավելի արհեստավարժ մոտեցման հույս է ներշնչում:

Տպել
2548 դիտում

Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազոր. ՀՔԾ

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ

Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը. վիրավոր է 5 ցլիկ

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով ՀՀ գրեթե ողջ տարածքում. «Վեոլիա ջուր»

Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»

Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք. մահացել է 79-ամյա տղամարդ, 2 անձ էլ՝ այլ հիվանդության հետեւանքով

Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն Էջմիածնում. մասնակցել է ԿԳՄՍ նախարարը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք՝ տարբեր բնակավայրերից

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

«Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Խարկովում կործանված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 26-ի. 2 ողջ մնացածների վիճակը ծանր է (լուսանկարներ)

Նույնիսկ եթե մի քանի րոպե հետ նայեցիր, առջևում է՛լ անելիք չունես. ես իմ տարիքը չեմ հիշում. Ջուլիետա Ստեփանյան

Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում

Քարաթափում Ալավերդի քաղաքում. 6 խմ քար է հեռացվել ճանապարհից

Մեր հետագա քայլերի մասին վաղը կտեղեկացնենք. Իվետա Տոնոյան

Սա քաղաքական պատվեր է, Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 18 մարդ, կան ողջ մնացածներ (տեսանյութ)