Անհավանական պատմություն, հրաշալի մարդիկ. Դմիտրի Դիբրովի կինը կիսվել է դեպի ՀՀ ճամփորդության տպավորություններով

Անհավանական պատմություն, հրաշալի մարդիկ: Այսպես է անվանել Հայաստան ճամփորդությունը ռուս հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ Պոլինա Դիբրովան:

Նա Instagram-ի իր էջում կիսվել է դեպի Հայաստան ընտանեկան ճանապարհորդության հիշարժան կադրերով:

Այդ գրառման մեջ ասվում է. «Անհավանական պատմություն: Հրաշալի մարդիկ: Մենք այցելեցինք Հայաստանի մի քանի կարևոր վայր: Իհարկե, այցելեցինք Գառնի, Գեղարդ»,- կիսվում է իր տպավորություններով Պոլինան՝ անվանելով այս տարածքներն «ուժ ստանալու վայր»: Նա նաեւ նշել է, որ շատ էր ցանկանում, որ իր որդիները տեսնեն այս վայրերը:

Հաղորդավարի կինը նաև հրապարակել է տեսանյութ, որում մասնակցում է ավանդական հայկական լավաշի պատրաստմանը՝ խոստովանելով, որ դա նրա մոտ միանգամից չի ստացվել:

Հայտնի է, որ Դիբրովների ընտանիքի՝ Հայաստան այցի նպատակն է եղել հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 90-ամյակին մասնակցելը, որը նշվել է հոկտեմբերի 12-ին: Պոլինա Դիբրովան առանձին հրապարակմամբ շնորհավորել է հայտնի դուդուկահարին՝ նրան ցանկանալով երկար տարիների կյանք:

 

Տպել
3155 դիտում

Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը

Ուզու՞մ եք չզեկուցեմ՝ միանգամից դեմ քվեարկեք․ ԼՀԿ պատգամավորը առաջարկեց չներկայացնել հերթական օրենքի նախագիծը

Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կտեղափոխվեն 79 վրացի եւ 35 հայ դպրոցականներ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Եվրո 2020-ի համաեվրոպական ձեւաչափը կարող է փոխվել. The Daily Mail

Զորամասում դիզվառելիքի և բենզինի յուրացման գործով կայացվել է մեղադրական դատական ակտ. պատճառված վնասը հատուցվել է

Հայկ Մարությանը մարտ ամսվա իր աշխատավարձը փոխանցել է շտապբուժօգնության հաշվեհամարին

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

Հայբիզնեսբանկը կվճարի բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

ԱԱԾ-ն եւ ոստիկանության ՆԱՎ-ը միջոցառում են իրականացրել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում. Ահարոնյան

Խոզի միսը մարտին էժանացել է շուրջ 700 դրամով, գնաճից հետո նվազել է ալյուրի, ձեթի գինը. ապրանքներիգնի դինամիկան

Շահառուների՝ աջակցության միջոցառում ընտրելու առումով տեխնիկական խնդիր կա, կկարգավորվի. Զարուհի Բաթոյան

Արցախի ԱՆ-ն ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործողների համար՝ Արցախում տեղաշարժի եւ պահանջների մասին

Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին ներկայանա աշխատանքի

Սխալի պատճառով 2 քրոջ անունն էլ նույնն է գրվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել. ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՖԻՖԱ-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մնում է 102-րդը

Տարեցների խնամքի կենտրոններում կարանտին է. թեստավորված անձինք չկան

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է