Այսբերգի երեւացող կողմն է․ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն եւ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը, նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լեւոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է եւ տիրապետում է ոլորտի խնդիրներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգեւորությունը դառնա կոնկրետ արդյունք եւ, ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է, որովհետեւ ամեն անգամ, երբ Հայաստանի դրոշը եւ օրհներգը հնչում են համաշխարհային մարզական ասպարեզներում, դա լրջորեն բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը՝ դրանից բխող մյուս արդյունքներով: Իհարկե, դա այսբերգի երեւացող կողմն է, եւ այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չկարողանանք պատշաճ մակարդակի վրա դնել մանկապատանեկան սպորտը, մեր դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդումը:

Եթե այս տրամաբանությամբ նայենք, սպորտը,  ֆիզկուլտուրան  եւ առողջ ապրելակերպը արդեն շատ ավելի լայն իմաստով են ազգային անվտանգության խնդիր, առավել եւս  21-րդ դարում: Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլեւ արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ հնարավորինս մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով եւ ֆիզկուլտուրայով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է, եւ մեր խնդիրները ռազմավարական են: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակումներ ունենք, բայց մեր ընթացիկ ժամանակաշրջանի ամենաառանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնում ենք եւ պիտի ընդլայնենք մեր երկրի, մեր ժողովրդի համար հնարավորի սահմանները: Դա, թերեւս մեր ամենամեծ քաղաքական առաքելությունն է»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Գաբրիել Ղազարյանին եւ հույս հայտնել, որ կառավարության գործունեությունը կնպաստի Հայաստանում առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի հանրահռչակմանը, ինչպես նաեւ հանրային, քաղաքական, մարզական, մշակութային կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցությանը, որովհետեւ երիտասարդությունն ազգային ներուժի ամենակարեւոր կրողն է, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ներուժը իրացվի եւ կոնկրետ արդյունքներ արձանագրի:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար եւ նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ վարչապետի պաշտոնակատարի նախանշած ուղղություններով սպորտի եւ երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:

Վարչապետի պաշտոնակատարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ անդրադառնալով  անհրաժեշտ ֆինանսավորման հարցին: «Մարդիկ բնականորեն եւ հասկանալիորեն ունեն ու պիտի ունենան պահանջներ կառավարությունից: Այդ պահանջները լիարժեք չի լինի իրագործել, եթե քաղաքացիները նույնպիսի պահանջկոտությամբ չվերաբերվեն իրենց հարկային պարտավորություններին: Սա շատ կարեւոր եռանկյունի է, որովհետեւ այն քաղաքացին, ով արդարացիորեն պահանջում է կառավարությունից որոշակի լուծումներ, նաեւ ինքը պետք է լինի այդ լուծումների մասնակից, որովհետեւ եթե ինքը  պատշաճ հարկերը վճարում է, իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Իհարկե, մենք պետք է ապահովենք, որ քաղաքացին վստահ լինի, որ իր վճարած հարկերը չեն գողացվում, չեն մսխվում: Նկատի ունեմ, որ այս բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, աղքատության եւ աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրախուսենք աշխատանքը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտը, որպեսզի սպորտը եւ դրա արդյունքները կարողանան ոգեւորել նաեւ ուրիշներին, իսկ դա անելու համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ վճարված հարկերը չգողացվեն եւ ծախսվեն առավել արդյունավետ: Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն է անում, եւ ես համոզված եմ, որ դուք ձեր բաժին աշխատանքը կանեք»:

Տպել
1567 դիտում

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան