Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյանը՝ Միլսին

Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին փակել ճանապարհը։ Այս մասին այսօր Երեւանով շրջելիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին, որ երեկ սյունեցիները Հունան Պողոսյանին փակ ճանապարհով են դիմավորել:

«Մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը եւ կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. մենք հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը եւ այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է եւ մեր այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների եւ մերոնքականների եւ ձերոնքականների չենք բաժանելու»,- ասաց նա։

ՀԺ-ի դիտարկմանը, որ Պողոսյանը համարվում է սկանդալային կերպար եւ ծառայել է նախկին ռեժիմին, վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ անթերի մարդ չկա եւ անթերի նշանակումներ չեն լինելու: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի հիշում որեւէ նշանակում, որը բացասական արձագանք չստանա. մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով, մյուսը բոյով է, մյուսը այդքան էլ բոյով չէ:

«Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել մեր ուժը, ով ինչ արել է, նա իր արածի համար պատասխան կտա, կապ չունի նա պաշտոնյա է, թե՝ ոչ: Անցել են այդ ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,- ասաց նա եւ նշեց, որ Ֆելիքս Ցոլակյանի դեպքում էլ բացասական արձագանքներ եղան:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Մելսի հայտարարությանը, թե մի օր գրավյալ տարածքների վերադարձն անխուսափելի է, Փաշինյանն ասաց. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն: Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտարարել ենք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակին, ասաց. «Դա քաղաքական հարց չէ, դա իրավական հարց, է եւ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում, ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ»,-ասաց նա:

Նա նաեւ նկատեց, որ մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, եւ քվորում չլինի: «Դա իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որեւէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկումներ կային, եւ ներկա հեղինակավոր իրավաբանների մի մասն ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա՛մ առանձին կմասնակցեն, կա՛մ «Իմ քայլը» դաշինքով: Նա նշեց, որ մեծ հավանականությամբ այդ դաշինքով էլ կլինի մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ ֆորսմաժոր չի կանխատեսում՝ իր հրաժարականով պայմանավորված:

Տպել
8408 դիտում

Առավոտյան հայտարարված հրադադարից հետո Կարմիր Խաչը դիերի եւ վիրավորների դուրսբերման հնարավորություն չի ունեցել

Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան

Շարունակվում են Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված կամավորականների մարզումները (լուսանկարներ)

Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը

Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին

Հրթիռակոծության հետևանքով Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

ֆորմուլա-1-ի հայտնի մրցարշավորդը 100 դոլար է նվիրաբերել հայ զինծառայողների 1000+ հիմնադրամին

Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է մրցակցության թեմա դառնա. Պեսկովը՝ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանն ի պատասխան

Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն Ղարաբաղի հարցում «գնալու է մինչեւ վերջ»

Նոր լուսանկարներ հայրենիքի պաշտպանության առաջնագծից

Հայաստան - Քուվեյթ ընկերական հանդիպումը չի կայանա

Հակառակորդը գրոհ է ձեռնարկել առաջնագծի ուղղությամբ, «Սմերչով» 1 հրթիռ արձակել Զարդարաշեն գյուղի ուղղությամբ. ՊՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել սիրիական Իդլիբի՝ թուրքական աջակցությունը վայելող դիրքերին

ԵՄ-ն այն կառույցն է, որ միավորվել է՝ պատերազմից խուսափելու համար․ արցախցի կանանց ակցիան ՀՀ-ում ԵՄ գրասենյակի առջև

Պատերազմի առաջին օրից մինչ այսօր թշնամու 220 ԱԹՍ է խոցվել, ոչնչացվել՝ 600 զրահատեխնիկա

Թուրքական լիրան հասել է դոլարի նկատմամբ հասավ պատմական մինիմումի

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում՝ տեղեկատվական աշխատանքի համար

Մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին. նրանք ստիպված են բախվել հսկայական դժվարությունների. Մել Գիբսոն (տեսանյութ)

Թանկյան, Համասյան, համաշխարհային ճանաչում վայելող այլ աստղեր․ համերգ՝ նվիրված Արցախի բնակիչներին

Դո’ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ. ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ քո’ կյանքի գնով, Էրիկ