Երևան
13 °C
Ընդամենը 3 շաբաթից՝ նոյեմբերի 6-ին, պարզ կդառնա թե՛ դեմոկրատների, թե՛ Թրամփի նախագահության ապագան: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Թրամփը լրջորեն մտահոգված է Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում հակառակորդ դեմոկրատների հավանական հաղթանակով:
«Մեր հսկայական ձեռքբերումները զոհասեղանին են դրվելու նոյեմբերին: Դրանք արդեն զոհասեղանին են: Իմ անունը ընդգրկված չէ ընտրացուցակում, բայց որոշակի առումով՝ ընդգրկված է: Այնպես որ, խնդրում եմ գնալ ու քվեարկել՝ գնացե՛ք ու քվեարկե՛ք»,- իր աջակիցներին կոչ է արել ԱՄՆ-ի նախագահը:
Իր աջակիցներին ուղղված ԱՄՆ-ի նախագահի հորդորները, թերևս, չեն կաշկանդում Թրամփի քննադատներին արտահայտել իրենց տեսակետները: «Նախագահի դեմ ուղղված ակտիվ դիմադրությունը պայմանավորված է այն փաստով, որ նա իրեն օրենքից վեր է դասում»,- կարծում է քաղաքացի Ջենի Հեյնսը:
Ամերիկյան համալսարանի վերլուծաբան Դեյվիդ Բարքերի կարծիքով՝ Թրամփն առանցքային դեր կունենա նոյեմբերի 6-ին ընտրություններում: «Այո, դեմոկրատները 2016-ի ընտրություններից հետո սպասում էին այս օրվան: Թրամփի գործոնն ամենակարևորն է: Նա ինքն է ցանկանում, որ այդպես լինի»,- ասել է վերլուծաբան Դեյվիդ Բարքերը:
Ըստ Լարա Բրաունի՝ Թրամփն ինքն արագացրեց Կոնգրեսի ընտրությունների ազգայնացման միտումը:
«Այս ընտրություններն իրոք ազգայնացվել են: Մարդկանց մեծամասնությունը դիտարկում են ընտրությունները որպես նախագահի և նրան սատարող կուսակցության աջակցողների և դեմ արտահայտվողների հանրաքվե»,- կարծում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դասախոս Լարա Բրաունը:
Թրամփի և նրա աջակիցների համար սա լավ առիթ է, կարծում է ԱՄՆ-ի նախագահի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնը:
«Կարծում եմ՝առաջիկա ընտրությունները որպես հանրաքվե ընկալելու և այն ազգայնացնելու պարագայում՝ Նախագահ Թրամփի ծրագրի հաջողությունն ու դեմոկրատների ջախջախիչ պարտությունն անխուսափելի կլինի»:
Հանրապետական Մայքլ Սթիլը այդքան էլ լավատես չէ:
«Լավ, ընդունենք՝ցանկանում ես, որ մարդիկ հանուն քեզ քվեարկեն, ինչը նշանակում է՝ թեկնածուները այդպես պատասխանատվություն են ստանձնում քո վարքագծի և ամեն թվիթի համար»,- կարծում է Սթիլը:
Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Դաչ Ռուպերսբեգերը վստահ է, որ դեմոկրատներն ավելի ակտիվ են մասնակցելու առաջիկա ընտրություններին:
«Երբ միայն քո մասին ես մտածում,այլ ոչ թե՝ ժողովրդի, տարեցների, ովքեր բուժօգնության կարիք ունեն, երբ միայն փորձում ես ինքնահաստատվել՝ քաղաքական հակառակորդիդ պարտության մասին խոսելով, այդ ամենը աշխատում է քո դեմ ու մեծ թվով մարդիկ, ըստ իս,հենց այդ պատճառով էլ մասնակցելու են ընտրություններին», - կարծում է Ռուսպերսբեգերը:
Gallup ընկերությունից Ֆրենք Նյուփորթի կարծիքով Թրամփին, ինչևէ, քիչ է հետաքրքրում այլոց կարծիքը:
«Նա այլևս չի ցանկանում մեծացնել իր աջակիցների շրջանակը և շարունակում է իր հարձակվողական ոճով լռեցնել իր հակառակորդներին. նա սիրում է թշնամիներ ունենալ, քանի որ այդպես նա պայքարելու հստակ թիրախ է ունենում: Թրամփի նման նախագահին դժվար հաջողվի մեծացնել իր աջակիցների լսարանը»,- կարծում է Ֆրենք Նյուփորթը:
Թեև Դոնալդ Թրամփի անունը չի լինելու Կոնգրեսի առաջիկա ընտրությունների քվեաթերթիկներում՝ նոյեմբերի 6-ը վճռորոշ օր է լինելու, քանի որ պարզ կդառնա թե՛ դեմոկրատների և թե՛ Թրամփի նախագահության ապագան:
Բաթումիում ու Քոբուլեթիում փոթորիկ է. կան տուժածներ և զոհ
Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ, վերջինս վիրավոր է. մանրամասներ
«Շենգավիթի համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում վերաբացվել է հիմնանորոգված մեծ դահլիճը
Ավտովթար Պառավաքար-Իջևան ճանապարհին. «Մերսեդես»-ը մոտ 20 մետր սահել է ձորը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի և 3 մարզի բազմաթիվ հասցեներում
Պայթյուն «Կամակատար» լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրաենթակայան` հոսանքազրկելով Վանաձորի մի մասը
«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում
Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ
Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար
ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը
Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը
«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր
Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն
60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին
Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները
Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում
Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում
Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից
ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին
Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ
Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)
Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ինչ է արել վարչապետի աշխատակազմը 2022-ին. Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է կատարողականը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել 168.am-ին
© 2023 Հայկական ժամանակ