Բուռն քարոզարշավ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից առաջ. կրիմինալը՝ ընդդեմ ՔՊ-ական թեկնածուի՞

Լուսանկարում ձախից՝ ՔՊ անդամ Նարեկ Բաբայան, աջից՝ անկուսակցական Գեւորգ Փարսյան

Սյունիքի մարզի Կապան քաղաքում բավականին ակտիվ ընթանում է քաղաքապետի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այստեղ առաջադրված է քաղաքապետի երեք թեկնածու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը, անկուսակցական Գեւորգ Փարսյանը եւ կրկին անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը:

Կապանում նախընտրական քարոզարշավը առավել բուռն ծավալվում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարեկ Բաբայանի եւ «Ռազ-Բիլդինգ՚» ՍՊԸ գլխավոր տնօրեն Գեւորգ Փարսյանի միջեւ:

Չնայած նրան, որ երկու թեկնածուներն էլ քարոզարշավը, ընդհանուր առմամբ դրական են գնահատում, այնուամենայնիվ, լարվածություն կա այս երկու թեկնածուների միջեւ: Մասնավորապես՝ Գեւորգ Փարսյանը մեր զրույցում ասաց, որ նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը մասնակցում են Նարեկ Բաբայանի քարոզարշավին, նրա շուրջ դրական մթնոլորտ ստեղծում, եւ դա այնքան էլ հավասար պայմաններ չի ստեղծում քարոզարշավի համար: 

Սրա վերաբերյալ Կապանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախարարներն իր քարոզարշավին մասնակցել են ոչ աշխատանքային օրերին՝ առանց որեւէ օրենք խախտելու. «Դա իրենց իրավունքն է: Իրենք ներկա են եղել որպես կուսակցական ընկերներ, որպես «Իմ քայլը» հեղափոխական թիմի անդամներ: Եթե դա որպես ազդեցություն է դիտվում՝ խնդրեմ: Ես այդ քաղաքական թիմի մասն եմ, ուրեմն ինչ խնդիր կա այդ աջակցության մեջ»,- ասաց Բաբայանը: Վերջինս նշեց, որ ինքն անձամբ մյուս թեկնածուներին շատ լավ է վերաբերվում, բայց իր հանդեպ կան որոշակի սադրանքներ՝ ֆեյսբուքում ֆեյքերի տեսքով եւ այլն. «Բայց մենք նման ձեւով չենք պայքարում»,- հավելեց Բաբայանը: Վերջինիս խոսքով՝ իր կողմից մյուս թեկնածուների հանդեպ լարվածություն բացարձակ չկա:

 

Նա ասաց, որ իրենց արշավը հիմնականում անցկացնում են քայլարշավի տեսքով, հասցրել են լինել մոտ երկու տասնյակ գյուղական համայնքներում եւ առաջիկա օրերին էլ շարունակելու են շրջայցերը, բայց այս ընթացքում նկատել են քաղաքացիների դրական արձագանքը: Նարեկ Բաբայանն ասաց, որ իր ընտրվելու դեպքում առաջին խնդիրը, որ պատրաստվում է լուծել, գյուղական բնակավայրերի եւ քաղաքի կոմունիկացիան ապահովելն է. «Խնդիրները շատ տարբեր են, վերելակներ, ճանապարհներ եւ այլն, բայց մենք նախ պետք է ապահովենք բնակավայրերի համաչափ զարգացումը. գյուղերը շատ կտրված են»:

Քաղաքապետի մյուս թեկնածու Գեւորգ Փարսյանն էլ իր հերթին հասցրել է լինել Կապան խոշորացված համայնքի բոլոր գյուղերում, իսկ մնացյալ թաղամասերում՝ առաջիկա օրերին: Փարսյանն էլ է նշում, որ քաղաքացիների արձագանքն իր ու իր թիմի նկատմամբ հիմնականում դրական է: Մեր զրույցում նա ասաց, որ ինքն, ընդհանուր առմամբ, տիրապետում է Կապանի խնդիրներին:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է որոշել մասնակցել քաղաքապետի ընտրություններին, Փարսյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ այս որոշմանն է հանգել երկրում տեղի ունեցած դրական փոփոխությունների եւ բնակիչների մի մասի ցանկության արդյունքում:

Քաղաքապետի թեկնածուն մեր զրույցում ասաց, որ տարբեր հանգամանքներ չհաշված՝ քարոզարշավը ընդհանուր առմամբ ընթանում է դրական մթնոլորտում, եւ հույս հայտնեց, որ մինչեւ վերջ էլ նույնկերպ կշարունակվի:

Մեր տեղեկություններով՝ Կապանի քաղաքապետի թեկնածու Գեւորգ Փարսյանը կրիմինալ կապեր ունի, որոնց միջոցով էլ փորձում է ընտրություններում հաջողության հասնել: Փարսյանը, սակայն հերքում է այս լուրերը եւ ասում, որ դրանք ուղղակի անհիմն խոսակցություններ են:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Գեւորգ Փարսյանը նախկինում 1 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու (դանակահարության) մեղադրանքով, ապա վաղաժամկետ ազատ արձակվել: Փարսյանը մեր զրույցում ասաց, որ ինքն այժմ դատվածություն ունեցող անձ չի համարվում, քանի որ այդ դեպքից անցել է մոտ տասը տարի: Նա հավելեց, որ դա իր պատվի հարցն է եղել, եւ ինքը չի փոշմանում:

2014 թվականին Գեւորգ Փարսյանի նկատմամբ կրկին քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով, սակայն որոշ ժամանակ անց գործը կարճվել է:

Տպել
12664 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ