Մայքլ Ջեքսոն՝ Արամ Խաչատրյանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նորովի

Արամ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը նոր ու կրեատիվ համերգային ծրագրերով է հանդես գալու: Խաչատրյանական փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգային ծրագրով, որում ընդգրկված կլինեն Մայքլ Ջեքսոնի կատարումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Մայքլ Ջեքսոնն ունի լավ երաժշտություն, եւ եթե ուշադիր լինեք, ապա Ջեքսոնի երգերի մեջ շատ սիմֆոնիկ երաժշտություն կա, ուստի մենք որոշեցինք, որ նորովի հանդես կգանք, այսինքն՝ կլինի սիմֆոնիկ նվագախումբ, որն ունի դիջեյ, էլեկտրոնային երաժշտության հետ աշխատելու փորձ»,- ասաց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Սերգեյ Սմբատյանը կարծիք հայտնեց, որ Մայքլ Ջեքսոնի երգացանկից ընտրված կատարումներով համերգը կլինի իրենց ամենահնչեղ միջոցառումներից մեկը: Մայքլ Ջեքսոնի կատարումների համար դրսից ինչ-որ մեկը չի հրավիրվի, կատարողը կլինի Հայաստանից, որին, սակայն սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը դեռեւս չցանկացավ բացահայտել:

«Ջեքսոնի անվան կողքին մենք չենք պատկերացնում ինչ-որ մեկին եւ չենք կարծում, որ կարող ենք դրսից շատ հայտնի մեկին հրավիրել, որովհետեւ նա հաստատ ավելի հայտնի չի կարող լինել, քան Ջեքսոնը: Մենք մտածեցինք, թե ինչո՞ւ դրսից հրավիրել, եթե կարելի է տեղական ուժերով դա անել»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:

Հոկտեմբերի 18-ից մեկնարկելու է Արամ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Խաչատրյանի 115-ամյակին: Խաչատրյանական փառատոնը հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ն ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ եւ կամերային համերգներով: Փառատոնի շրջանակներում ընդգրկված է 9 համերգ՝ սիմֆոնիկ եւ կամերային: Հայաստանում գործունեություն ծավալող արտիստները հանդես կգան փառատոնի շրջանակում: Ելույթ կունենան նաեւ այլ կոլեկտիվներ, արտիստներ, ովքեր հայ չեն, բայց կատարում են Խաչատրյանի երաժշտությունը:

Տպել
7316 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված