Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու մասին

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Հայաստանի երեք մարզում մարզպետ նշանակել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Սյունիքի մարզպետ նշանակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գեւորգյանը, որը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարն էր, իսկ Արմավիրի մարզպետ նշանակվեց Համբարձում Մաթեւոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Պողոսյանը նշանակմանը, նշեց, որ այս որոշման մեջ տարօրինակ բան չկա:

«Դուք գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է փոխոստիկանապետի պաշտոնը նախորդ իշխանության տարիներին, ես կարծում եմ՝ որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ, ես ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որեւէ մեկը չպետք է իր կյանքն ավարտած համարի Հայաստանում: «Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը, կա բարիկադներ կառուցելու ու այդ բարիկադները ապամոնտաժելու ժամանակ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կառավարման համակարգը, ըստ էության, 90 տոկոսով մնացել է նույնը: «Ես ուղիղ եմ ուզում ասել, որ այդ 90 տոկոսի մեջ կա մեծ տոկոս, որ ցանկություն չունի աշխատել, նաեւ այնպես անել, որ ուրիշները չկարողանան աշխատել, բայց ակնհայտորեն կան որոշակի սաբոտաժային հնարավորություններ»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ նախկին ու ներկա պաշտոնյաներից որեւէ մեկն անձեռնմխելի չէ Հայաստանում: «Մենք ճիշտ ճանապարհով ենք գնում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:

Տպել
2153 դիտում

Հայկական տիրույթում հայտնիների անունից կեղծ գրառումներ են տարածվում. արձագանքել պետք չէ

ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին (լուսանկարներ)

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել. Սյունիքի փոխմարզպետ

Տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը եւ վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Կան մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ․ սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին․ ԱՀ ՄԻՊ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են․ ԱԻՆ

Սյունիքի մարզը վերջին մեկ ամսում ստացել է ավելի քան 119 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. դատախազություն

Ադրբեջանի տարածած տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց

Ֆերդինանդ Կարապետյանը բոլոր շանսերն ունի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու. Հովհաննես Դավթյան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

Մտահոգիչ է, որ եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական հարցերի հստակ ժամանակցույց չկար․ Սաքունց

Ադրբեջանցի Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ ՔԿ-ի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել