Երևան
15 °C
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի եւ ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ ներկայացուցչական պատվիրակությանը։ «Հետհեղափոխական Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը հիրավի մեծ իրադարձություն է, քանզի ժողովրդավարության վերելք ապրող մեր հայրենիքի համար սա աշխարհին նորովի ներկայանալու հրաշալի հնարավորություն է»,-ասել է նախարարը եւ համոզմունք հայտնել, որ այսօրինակ բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։
Պատրիկ Դեւեջյանն իր եւ Օ-Դը-Սեն նահանգի աշխատակազմի ու ավագանու անդամների անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքներում արդեն տասը տարի իրականացվող ներդրումային ծրագրերի տեսանելի եւ շոշափելի ձեռքբերումները ստիպում են մտածել փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր գաղափարների եւ տեսլականների ուղղությամբ։
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախորդ տասը տարիների ընթացքում Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից ՀՀ Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում ջրանցքների, ոռոգման համակարգերի, ագրոբազաների կառուցման, անասնաբուծական եւ անասնապահական տարաբնույթ ծրագրերի իրականացման համար եւ նկատել, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության այս մասնավոր դրսեւորումն ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները ընդարձակելու իր գործնական եւ բովանդակային աշխարհագրությունը։
Նախարարին ներկայացնելով ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած բարդությունները՝ Պատրիկ Դեւեջյանը մտահոգություն է հայտնել գյուղացիների շրջանում գյուղատնտեսությանն ու ագրոարդյունաբերությանը վերաբերող գործնական գիտելիքների ցածր մակարդակի կապակցությամբ եւ առաջարկել մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով քննարկել Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության դպրոց ստեղծելու հնարավորությունները։
Սուրեն Պապիկյանը խիստ արդիական է գնահատել գյուղատնտեսական հենքով կրթական հաստատություն ստեղծելու առաջարկը եւ արձանագրել, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Տավուշի մարզում նորագույն տեխնոլոգիաների եւ առաջադեմ գիտելիքների վրա հիմնված գյուղատնտեսությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ ապագայում կարող է արձանագրել լրջագույն արդյունքներ։ Նախարարը հյուրերին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները եւ պատրաստ` իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել եվրոպական գյուղատնտեսական հարուստ փորձը Հայաստանում ներդնելու ծրագրերին։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ