Մարուքյանը կոչ է արել ԵԽԽՎ-ին աջակցել ՀՀ-ում արտահերթ ԱԺ ընտրությունների անցկացման գործին

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում՝ խոսելով ՀՀ-ում արտահեերթ խորհրդաարանական ընտրությունների անցկացման կարեւորության մասին։

Նրա խոսքով, Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու Հայաստանում ընթացող ժողովրդավարական պրոցեսներին։

Նա չի արձագանքել նաեւ իր ադրբեջանցի գործընկերների՝ ՀՀ-ին վերաբերող ողջ ելույթին, միայն կորդորելով պայքարել իրենց սեփական ժողովրդավարության համար, իրենց երկրի համար և չտարածել ստեր այս պատվարժան կառույցի հարկի տակ։ Իսկ հիմա ես ավելի կարևոր ասելիք ունեմ, ասել է Մարուքյանն ու շարունակել․

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Արդեն հինգ ամիս է ինչ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, որի արդյունքներով խորհրդարանական 9 հոգանոց խմբակցության ներկայացուցիչը այդ նույն խորհրդարանի կողմից ընտրվել է Վարչապետի պաշտոնում, սակայն խորհրդարանում մինչ օրս չունի մեծամասնություն, որի վրա կարող է հենվել և կյանքի կոչել հեղափոխության նպատակն ու ծրագրերը։

Առանց խորհրդարանի մեծամասնության աջակցության անցած հինգ ամիսների ընթացքում գործադիր իշխանությունը անզիջում և արդյունավետ պայքար է մղում երկրում արմատացած համակարգային կոռուպցիայի դեմ, որի հետևանքով վստահաբար կարող եմ պնդել, որ չկա մի գործող նախարար կամ նորանշանակ որևէ գերատեսչության ղեկավար, որը կոռումպացված լինի։ Բնականաբար ամբողջ այդ համակարգը կազմալուծելու համար դեռ շատ գործ ունենք անելու, բայց այսօր կանգնած ենք կարևոր մարտահրավերի առջև, որը նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

Օգտվելով այս հնարավորությունից, սիրելի պատվիրակներ, գործընկերներ ես ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ այլևս անհետաձգելի խնդիր է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը պետք է կազմակերպվի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ ամբողջ գործընթացների հիմքում ունենալով մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։

Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս չի հաղթահարհել քաղաքական ճգնաժամը, որի արդյունքներից է նաև այսօրվա իրավիճակը, երբ մի ամբողջ կառավարություն 105 անդամից բաղկացած խորհրդարանում չունի քաղաքական մեծամասնություն։ Այսպիսով, այս քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու հեղափոխության գաղափարների և արժեքների վերջնական հաստատմանն է միտված վարչապետի կողմից նախաձեռնված անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումը, առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից, որը իր հերթին հղի է սահմանադրական ճգնաժամի վերածվելու վտանգով։

Ամփոփելով խոսքս, կոչ եմ անում վեհաժողովին իր հետևողական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի նոր իշխանություններին կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում, համակարգային բարեփոխումների իրականացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու ընթացող ժողովրդավարական պրոցեսներին, քանի որ Հայաստանում իրականացվող փոփոխությունները միտված են օրինակելի ժողովրդավարության հաստատմանը»։

Տպել
3705 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը