Մոտ 100 հարց պարունակող հարցաթերթիկ․ ժամանակակից սփյուռքի մասին բացառիկ հետազոտություն

09/10/2018 schedule10:58

Հայկական ժամանակակից սփյուռքի մասին տեղեկությունը շատ չէ: Առկա է անհրաժեշտություն այն ավելի խորը ուսումնասիրելու համար: Գյուլպենկյան հիմնադրամը հանդես է եկել Հայկական սփյուռքի հետազոտություն նախաձեռնությամբ, որի մասին պատմել է նախաձեռնության անդամ, սփյուռքագետ Վահե Սահակյանի հետ, հատնում է «Ամերիկայի Ձայնը»:

Միացյալ Նահանգներում վերջերս մեկնարկեց հայկական սփյուռքի վերաբերյալ գլոբալ մի հետազոտություն: Այն ընդգրկում է աշխարհի տարբեր մասերում ապրող սփյուռքահայությանը: Գյուլպենկյան հիմնադրամի հայկական ծրագրերի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի այս նախաձեռնությանը շուտով միացան շատ այլ նշանավոր դեմքեր գիտության ասպարեզում: Ծրագրի ղեկավարությունը ստանձնեց Լոնդոնից հայագետ պրոֆեսոր Սյուզան Փաթին:

Հետազոտությունը միտված է բացահայտելու ժամանակակից հայկական սփյուռքը: Նախաձեռնության անդամ, սփյուռքագետ Վահե Սահակյանն ընդգծում է այս ձեռնարկի կարեւորությունը:

«Իրականում ունենք բազմաթիվ պատմական տվյալներ, օրինակ՝ Բոստոնի, Մարսելի, Կահիրեի նման ավանդական խոշոր հայ համայնքների մասին, սակայն ժամանակակից սփյուռքի վերաբերյալ շատ քիչ տեղեկություն կա, թե ինչպես են մի քանի ինքնություններ կրող այդ մարդիկ ապրում իրենց երկրներում ու միաժամանակ մասնակցում սփյուռքյան տարբեր գործընթացներին»,- ասում է Սահակյանը:

Հետազոտությունն, աննախադեպ է եւ փորձնական, աշխարհագրությունը՝ ընդարձակ: Փորձնական տարբերակն ընդգրկում է ամերիկյան երկու, եվրոպական եւ մերձավորարեւելյան մեկական քաղաքներ, որտեղ առկա են խոշոր հայ համայնքներ:

«Սա առաջին մեծ նախաձեռնություն էր Հայոց սփյուռքի ուսումնասիրության առումով, որը պետք է իրականացվեր 4 քաղաքներում՝ Բոստոն Արեւելյան ափում եւ Փասադենա ԱՄՆ-ի արեւմտյան ափում, Ֆրանսիայում՝ Մարսել քաղաքում եւ Մերձավոր Արեւելքում՝ Կահիրե քաղաքում: Մայիս հունիս ամիսներին այս քաղաքներում իրականացրեցինք հետազոտությունները»,- ասում է Սահակյանը:

Հետազոտության առաջին փորձն իրականացվել է երեք մեթոդների կիրառմամբ, որի մասին մանրամասնում է Սահակյանը:

«Հիմնականում երեք մեթոդներով ենք իրականցրել այն: Մոտ 100 հարց պարունակող հարցաթերթիկ, արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Անցկացրեցինք նաեւ հարցազրույցներ, ինչպես նաեւ աուդեո-վիդեո տեղեկություն հավաքեցինք»,- նշում է Սահակյանը:

Հարցաշարում ընդգրկված հարցերի շարքը տարաբնույթ է՝ երեխաներին հայկական անուններ տալուց մինչեւ հայկական երաժշտության նախընտրության կամ քաղաքական կուսակցության պատկանելիության մասին հարցեր: Ուսումնասիրություն իրականացնող խումբը փորձել է հնարավորին չափ ընդգրկուն դարձնել հետազոտությունը՝ հետապնդելով հետագա ուսումնասիրության համար ճիշտ մեթոդաբանության բացահայտման եւ պատկերը կազմող տվյալների հավաքագրման զուգահեռ նպատակներ:

Սփյուռքագետ Սահակյանն ընդգծում է, որ հետազոտության առջեւ դրված խնդիրները չեն սահմանափակվել զուտ տվյալների հավաքագրմամբ, այլ ուղղված են եղել ավելի խորքային հարցերի քննարկմանը՝ կապված սփյուռքահայության բազմակի ինքնության եւ դրա դրսեւորումների հետ:

«Հայկականության դրսեւորումները բազմազան են տարբեր երկրներում, ուստի մեր խնդիրն էր ոչ թե մեկ տեսակ հայկականության ձեւավորումը, այլ հայկական բազմազանությունների բացահայտումը: Արդյունքների մշակման փուլում ավելի ազատ կարող ենք ներկայացնել դրանք, որոնք դեռեւս չենք բացահայտել»,- ասում է Սահակյանը:

Սփյուռքագետը հավելում է, հետազոտությունը միտված է լրացնելու հայկական ժամանակակից սփյուռքի վերաբերյալ տեղեկության պակասը ՝ ներդրում ունենալով ընդհանուր սփյուռքագիտության ուսումնասիրության ոլորտում:

Տպել
1735 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով