Շարքային Գ. Հարոյանի մահվան դեպքով ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը, կալանավորվել կրտսեր սերժանտը

Շարքային Գեւորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ կրտսեր սերժանտի կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բացի այդ, իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաեւ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ձերբակալվել է վաշտի հրամանատար կապիտանը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ գյումրեցի շարքային Գեւորգ Հարոյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության էր մեկնել այս տարվա հուլիսին: Զինվորը մահացել էր հոկտեմբերի 1-ին, ըստ ՀՀ Զինվորական քննչական վարչության տարածած հաղորդագրության ժամը 10:50-ի սահմաններում, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրած հրազենային վիրավորումից: Հարոյանի ծնողները, սակայն դիմել էին ՀԺ-ին եւ պնդել, որ Գեւորգը ոչ ինքնավնասվել է, ոչ էլ ինքնասպանություն է գործել: Ըստ նրանց, տղային դաժանաբար ծեծել եւ սպանել են:

Տպել
2382 դիտում

Հրդեհ Ձորակապում. այրվել է անասնակեր

Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. օդաչուն զոհվել է

Ուժեղացված ռեժիմով հերթապահություն Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղում և Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածում

Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել

Վարդան Գրեգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել շատերիս կյանքում. փոխվարչապետ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ հիմնանորոգված ճանապարհի բացմանը

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հանրապետության նախագահը չի ստորագրելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները

Շաբաթօրյակ է կազմակերպվել Հրազդանի կիրճում (տեսանյութ)

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գետափ համայնք (լուսանկարներ)

«ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց. ՃՏՊ-ներ Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով

Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված դիրքը. զոհված հերոսների անունով Թորոսգյուղում դասասենյակ է բացվել

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակ է անցկացվել

Ռինդում մանկապարտեզ է բացվել. մասնակցել է նաև վարչապետը (տեսանյութ)

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. վարչապետ (տեսանյութ)

Դատավորներին ուղղված ԲԴԽ նախագահի մարտակոչը քաղաքական ենթատեքստ ուներ, բավարար էր նրան պաշտոնանկ անելու համար. կարծիքներ

Կրակոցներ Երևանում. վնասազերծվել է զինված քաղաքացի. shamshyan.com

Վայոց Ձորում վարչապետի հաջորդ կանգառը Խնձորուտն է (լուսանկարներ)

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Գողացել են ՊՆ զորամասերից մեկի պղնձե մալուխները. բերման է ենթարկվել 3 տղամարդ

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

Թբիլիսի-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ տարանցիկ չվերթներ կիրականացվեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքում է (լուսանկարներ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Բաքվում մահ տոնելը ցույց է տալիս հակահայկական ատելությունը և ցեղասպան մտադրությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք. առողջացել է 1056, մահացել՝ 24 մարդ

Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. Արմեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Որոտանում զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ ոգեշնչելով սերունդներին. փոխվարչապետ

Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ (լուսանկարներ)