Գինը միտումնավոր իջեցվում է. Աղավնաձոր գյուղի խաղողագործները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

08/10/2018 schedule14:52

Այսօր Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները հավաքվել են իրենց անհանգստությունն ու բողոքն արտահայտելու խաղողի մթերման գների հետ կապված: Այս մասին ասված է Աղավնաձոր համայնքի խաղողագործների տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Բնակիչների պնդմամբ՝ ողջ ձմեռ գրեթե բոլոր մթերողները, այդ թվում՝ Պռոշյանի գինու գործարանը, զանգել են խաղողագործներին և 1 կգ-ի համար առաջարկել առնվազն 350 դրամ: Բնակիչների կարծիքով, վերջին 15-20 օրվա «Արմենիա Վայն» ընկերության գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արդեն 1կգ-ի համար առաջարկվում է 250 դրամ:

«Բազմաթիվ փոքր մթերող ընկերություններ էլ ասում են, որ պատրաստ են անցած տարվա գներով մթերելու, պարզապես չեն կարող ««Արմենիա Վայնի» գլխից թռնել»», - ասված է հայտարարության մեջ:

Համայնքի բնակիչները այս ամենում նույնիսկ քաղաքական ենթատեքստ են տեսնում: Վերջիններս կարծում են, որ սա արվում է, որպեսզի դժգոհության ալիքներ բարձրանան, այլապես ասում են, որ ոչ մի մթերող չի կարողանում բացատրել, թե ինչու են անցած տարվա համեմատ այդքան պակաս գին առաջարկում:

«Թե նախկին կառավարության ժամանակ ճանապարհներ ու գլխավոր մայրուղի էինք փակում, որպեսզի մեր խաղողը մթերեին, հիմա չենք ուզում նման քայլերի գնալ, քանի որ վստահ ենք, որ նոր կառավարությունը կպաշտպանի մեր շահերը, և չենք ուզում մեր կառավարության համար նոր խնդիրներ ստեղծել»,- ասում են համայնքի բնակիչները:

Տպել
8709 դիտում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, բուժված է համարվում 43 մարդ

Ռազմական ինստիտուտի մոտակայքում 22-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 3 տարբեր մեքենաների

Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. վարորդի վիճակը ծանր է

Հանրապետության հինգ մարզում ձյուն է տեղում

Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ավտոմեքենան կախվել է դեպի մոտակա ձորակը