Երևան
16 °C
Հոկտեմբերի 7-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում սպասավորող յոթ սարկավագներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, նույն օրը՝ առավոտյան, կատարվեց ընծայման կարգը: Ձեռնադրության ընթացքում Առաքել Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր հոգևոր անուններ:
Ռուդիկ սարկավագ Հայրապետյանը վերակոչվեց Տ. Սիոն քահանա, Սարգիս սարկավագ Աբյանը՝ Տ. Գևորգ քահանա, Աշոտ սարկավագ Տիգրանյանը՝ Տ. Նարեկ քահանա, Ռուբեն սարկավագ Կարապետյանը՝ Տ. Նահապետ քահանա, Վիրաբ սարկավագ Սարգսյանը՝ Տ. Երեմիա քահանա, Ռուբեն սարկավագ Սարգսյանը՝ Տ. Աստվածատուր քահանա, Գուրգեն սարկավագ Բարսեղյանը՝ Տ. Տաճատ քահանա:
Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետև Առաքել Սրբազանը, քահանայական ձեռնադրության կապակցությամբ դիմելով նորաօծ քահանաներին և հավատացյալ ժողովրդին, նշեց. «Այսօր նվիրական և հիշարժան օր է մեզանից յուրաքանչյուր մեկի համար, նաև ուրախության և հոգեկան բերկրանքի օր է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ու մեր հավատացյալ ժողովրդի համար, բայց այն նվիրական, հավետ հիշարժան ու սուրբ է հատկապես մեր նորաօծ յոթ քահանաների համար:
Նորընծա քահանա հայրեր, Աստծուն ձեր ընծայման աստվածահաճո ուխտի առթիվ ես գոհություն եմ և փառք եմ վեռառաքում առ Բարձրյալն Աստված` ասելով. «Փառք քեզ, Տէր, փառք քեզ, յաղագս ամենայնի փառք քեզ, Տէր», որ արժանի արեցիր ինձ քո սուրբ Սեղանին պատարագելու և կրկին քահանաների ձեռնադրության կարգը կատարելու»:
Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին քահանայական այս ձեռնադրության կատարումն իրեն վերապահելու համար:
Սրբազանն իր քարոզում ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում կարիք ունի Հայ Եկեղեցու անդաստանում թխված հոգևոր հացի և հոգևոր սննդի: Այս կապակցությամբ Առաքել արքեպիսկոպոսը, դիմելով նորաօծ քահանաներին, ասաց. «Սիրելի քահանա եղբայրներ, դուք 6-7 տարի սովորել եք Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ճեմարանական տարիներին ձեր ձեռք բերած հոգևոր գիտելիքներն անսակարկ կերպով պետք է մատուցեք մեր ժողովրդին` ձեզ վստահված հոտին: Ճեմարանը, որպես հոգևոր գիտելիքների դրաբնոց` հնոց, ձեզ ձուլել և դարձրել է մաքուր ոսկի, որպեսզի մաքուր սրտով, մաքուր հոգով բոլորանվեր և անմնացորդ կերպով ծառայեք մեր ժողովրդին, քանի որ ժողովուրդը հանապազօրյա հացից ոչ պակաս հոգևոր հացի կարիք ունի:
Քիչ առաջ դուք` սիրելի քահանա եղբայրներ, հրաժարվեցիք աշխարհիկ կյանքից, ձեր աշխարհիկ անուններից և նոր անուններով ու նոր կյանք ստացած Ամենակարող Աստծո կամքով պետք է գնաք և ծառայեք մեր ազգին ու Եկեղեցուն:.... Ձեռնադրության ժամանակ դուք հրաժարվեցիք աշխարհից` աշխարհիկ կյանքից, աշխարհիկ ցանկություններից, ընչաքաղցությունից, նախանձից, հպարտությունից, չար ցանկություններից և խոսք տվեցիք վերցնել ձեր խաչը և հետևել Քրիստոսին: Քրիստոսին հետևել նշանակում է ձեր նոր կյանքն ապրեք Ավետարանի պատվիրաններին համահունչ` բարությամբ, սիրով, ողորմածությամբ և անաղարտությամբ լեցուն կյանքով»:
Սրբազան հայրը նշեց նաև, որ մարդ արարածը` որպես արարչագործության պսակ, մշտապես պարտավոր է աղոթել և փառաբանել Աստծուն, սիրել իր նմանին, լինել հեզ, խոնարհ, անոխակալ, ողորմած, անհիշաչար ու եղբայրասեր:
«Քրիստոս խոնարհվեց իր երկնային փառքից, մարմնացավ, մարդացավ, որպեսզի մարդը տեսներ, հետևեր նրան և աստվածանար: Հավատացե՛ք, եթե դուք էլ սիրելի քահանաներ, հեզությամբ ու խոնարհությամբ լինեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կա, լինեք հիվանդների, կարիքավորների, սգավորների կողքին և խոնարհությամբ ծառայեք ժողովրդին, դուք թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առաջ կմնաք վեհ, մեծ, խոնարհ ու որպես հարգված հոգևորականներ»,- հաստատեց Առաքել Սրբազանը:
Քարոզի վերջում Սրբազան Հայրը կոչ արեց ներկաներին աղոթք բարձրացնել առ Բարձրյալն Աստված, որպեսզի նորաօծ քահանաներն առանց փորձության, աղոթքով ու աստվածպաշտությամբ անցկացնեն իրենց քառասնօրյա պատրաստության շրջանը և հաստատ ու անսայթաք մնան իրենց ուխտի մեջ:
«Ողջույնի» ժամանակ թեմի հոգևորականները և Մայր Աթոռից ժամանած միաբանները բարձրացան խորան շնորհավորելու երիտասարդ քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստանալու անդրանիկ «Ողջույն»-ը:
Նորընծա քահանաները,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ