Նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, ժողովրդի կարծիքն ու պահանջը՝ կհայտնվեն պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել քաղաքի հրապարակում, ծանոթացել տաղավարներում ներկայացված արվեստի գործերին, զրուցել էջմիածինցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի տարեդարձի առթիվ: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է մոմավառություն և այցելել «Մաչանենց տուն» արվեստի դպրոց: Այստեղ վարչապետին են ներկայացրել դպրոցի գործունեությունը: Դպրոցն ունի գեղանկաչության, խեցեգործության, քանդակագործության, կավագործության, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների խմբակներ: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցի ցուցասրահներով՝ ծանոթացել աշակերտների աշխատանքներին: 

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելի էջմիածինցիներ, ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ: Այսօր Հայաստանում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել, բայց կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը հոնք կա, որովհետև էջմիածինցին ազատ է, հաղթական է, հպարտ է, հզոր է»:Վարչապետի խոսքով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը: «Ես որպես նախկին լրագրող, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր՝ ուզում եմ բոլոր էջմիածինցիներից ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք, բայց ի վերջո մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում ենք դեպի ազատություն և օրինականություն»,- ասել է կառավարության ղեկավարը:Վարչապետը, շնորհավորել է էջմիածինցիներին՝ «իրենց ձեռքերով նվաճած ազատության համար» և հավելել. «Ցավոք, երրորդ հանրապետության պատմության ընթացքում ունեցել ենք պահեր, երբ ոմանք ազատությունն ու ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ: Ազատությունը, ժողովրդավարությունն ամենևին ամենաթողությունը չէ, հակառակը, ամենախիստ կարգուկանոնը հաստատվում է ժողովրդավարական երկրներում, որովհետև ոչ միայն իշխանությունն է իրեն համարում կարգուկանոնի տերը, այլև յուրաքանչյուր քաղաքացի: Հույս ունեմ, որ դուք տեր կկանգնեք ձեր ազատությանն ու իրավունքներին, այլևս թույլ չեք տա, որ ոչ միայն Էջմիածնում, այլ նաև, ընդհանրապես, Հայաստանում ի հայտ գան բդեշխներ, ովքեր պետք է որոշեն, թե դուք ինչպես պետք է ապրեք, որտեղով պետք է քայլեք, ինչ պետք է անեք, ում պետք է ընտրեք: Սրանից հետո դուք և միայն դուք եք որոշում և որևէ մեկը չի կարող համարձակվել որևէ ոտնձգություն անել ձեր իրավունքների, ձեր արժանապատվության, ձեր հպարտության նկատմամբ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է օրինականություն և ազատություն, այսօր Հայաստանի քաղաքացին իրեն զգում է հաղթանակած, և ցավոք, Հայաստանում դեռ կան ուժեր, քաղաքական կուսակցություններ, որոնք իրենց վատ են զգում ժողովրդի համատարած լավ զգալու պայմաններում, որոնք դեռ ուզում են մարդկանց անվստահություն ներշնչել, որոնց մտքով նույնիսկ անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից: Այդ մարդկանց ուղղակի հուսախաբություն է սպասվում, հին կոռուպցիոն համակարգը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում չունի: Բայց ես ուզում եմ այդ քաղաքական ուժերին ասել, որ պետք չէ վատ զգալ սեփական հայրենիքում այն պայմաններում, երբ ժողովուրդը լավ է զգում: Մեր ժողովուրդը հաղթել է և մի փորձեք որևէ ձևով, անմտությամբ փչացնել այդ հաղթանակը, դա ձեզ մոտ չի ստացվելու: Դուք կարող եք միանալ այդ հաղթանակին, դուք կարող եք հանձնվել ժողովրդի առաջ, որովհետև սա սիրո և համերաշխության հեղափոխություն է: Դուք ուզում եք ամեն ինչ անել, որ այս հեղափոխությունը դառնա ցասումի, զայրույթի հեղափոխություն, բայց դա ձեզ մոտ չի ստացվելու, որովհետև Հայաստանում հաղթել է սերը, ազգային միասնությունը, և որևէ մեկը չի կարողանալու խաթարել մեր այս ժողովրդական հեղափոխությունը»,- ասաց նա:Դիմելով էջմիածինցիներին՝ վարչապետը նկատել է, որ հոգևոր կենտրոն համարվող քաղաքն ամեն ինչով պետք է համապատասխանի իր կոչմանը: «Սա այն տեղն է, որտեղ իջել է Հիսուս Քրիստոսը, սա սուրբ հող է, և այս հողի սրբությունը մենք պետք է պաշտպանենք, պահպանենք: Մենք չենք սիրում կրոնը, հավատքը, քաղաքականությունը խառնել իրար, որովհետև դա շատ վտանգավոր է և անտեղի, բայց ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն արժեքների հեղափոխություն էր, այն ժամանակ շատերն ասում էին, որ հայը հային երբեք այսքան շատ չի սիրել: Սա է մեր հեղափոխության ամենամեծ հաղթանակը: Հարևանը հարևանին, ընկերն ընկերոջը Հայաստանում երբեք այսքան շատ չի սիրել, ինչքան այսօր Հայաստանի Հանրապետությունում: Այսօր Հայաստանի Հանրապետությունում թշնամիներ չկան, ՀՀ որևէ քաղաքացի ՀՀ որևէ այլ քաղաքացու թշնամի լինել չի կարող, որևէ հայ որևէ հայի թշնամի լինել չի կարող, և սա է պատճառը, որ մեր հեղափոխությունը հաղթել է: Մեր հեղափոխությունը հաղթել է սիրով և հանուն սիրո, մեր հեղափոխությունը հաղթել է համերաշխությամբ և հանուն համերաշխության և ես ուզում եմ, որ մենք ուխտ անենք մեր հոգևոր մայրաքաղաքում: Մենք մեր երկրում չունենք թշնամիներ և թող որևէ մեր հայրենակից մեզ թշնամի չընկալի, բայց այս ամենը չի նշանակում, որ Հայաստանում կարող է լինել ամենաթողություն և ապօրինություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արհամարհել օրենքը, իրավունքը, արհամարհել ժողովրդի կարծիքը, արհամարհել ժողովրդի պահանջը, կհայտնվեն պատմության աղբանոցում: Ես ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության որոշ ուժեր հաստատուն քայլերով գնում են դեպի պատմության աղբանոցը:Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ե՛տ կանգնեք այդ ճանապարհից: Ով ինչ անի, իրեն կանի: Լավ, բարի քայլեր կանեք, ժողովրդին ընդառաջ քայլեր կանեք՝ ձեզ համար է, հարգանք ցույց կտաք, ժողովրդի պահանջը կլսեք, ժողովրդի նկատմամբ հարգանք կցուցաբերեք՝ ձեզ համար կանեք, եթե կարհամարհեք ժողովրդի պահանջը, եթե կարհամարհեք Հայաստանի ազգային և պետական շահը՝ ձեզ եք արժանացնելու արհամարհանքի, որովհետև ուրիշ տարբերակ չկա, ժողովուրդը հաղթել է և սրանից հետո Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը հաղթելու է անընդհատ, ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ, ամեն ամիս, ամեն տարի: Այսօր շատ են բողոքում, թե ՀՀ-ում բռնապետություն է հաստատվում, ոմանք շաբաթը երեք անգամ վազում են բրյուսելներ, ստրասբուրգներ, մոսկվաներ, վաշինգտոններ՝ ապացուցելու, թե Հայաստանում մի սարսափելի բռնապետական ռեժիմ է հաստատվում: Հայաստանում որևէ մեկը չի կարող բռնապետական ռեժիմ հաստատել, ով ուզում է լինի, անկախ նրանից՝ կուզի, թե ոչ: Նախ բռնապետությունը մեր արժեքներին հակառակ է: Մեր արժեքը ժողովրդավարությունն է, օրինականությունը, մեր առաքելությունը՝ ազատությունն է: Եթե որևէ մեկի մտքով անցնի Հայաստնում բռնապետություն հաստատել, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաև «Սանիթեքի» աղբանոցներում: Սա է ճշմարտությունը: Ես ցնցված եմ այս մթնոլորտով: Շնորհավորում եմ ձեզ Էջմիածնի տարեդարձի, ձեր հաղթանակների, ձեր ազատության, Նոր Հայաստանի, նոր ապագայի և նոր հաղթանակների կապակցությամբ, որոնք մոտենում են և անխուսափելի են: Եվ կարող եմ ընդամենն ասել, որ սիրում եմ բոլորիդ, որ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, որ հպարտանում եմ բոլորովդ, որովհետև դուք ազատ, հզոր, Հայաստանի Հանրապետության հաղթանակած հպարտ քաղաքացի եք»,- եզրափակել է կառավարության ղեկավարը:

Տպել
4006 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան